Մի նախագծում ժյուրի, մյուսում՝ մասնակից․ «փոքրիկ ղարաբաղցի» Միշան Ռուսաստանի «Ձայնը» նախագծի, Մելաձեի ընտրության և I like it-ի ժյուրի լինելու մասին
«Փոքրիկ ղարաբաղցի» Միշան ռուսական «Ձայնը» նախագծում ժյուրիին հիացրեց իր կատարմամբ և արժանացավ լավագույն գնահատականին։ Հետաքրքիր զուգադիպությամբ նույն ժամանակահատվածում «Արմենիա TV»-ի I like it նախագծում նա ներկայանում է որպես ժյուրի։
Tert.am Life-ը զրուցել է Միշայի և նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ և հետաքրքիր բացահայտումներ արել։
10-ամյա Միշան «Ձայնը» նախագծում կատարեց Բրունո Մարսի Versace On The Floor երգը, չպտտվեց միայն երգչուհի Պելագեան, որը, սակայն, Վալերի Մելաձեի և Լոբոդայի գովասանքներից հետո ասաց՝ կներեք։ Միշային անվանեցին «պատրաստի արտիստ»։ 10-ամյա պատանին ժյուրիի կազմից ընտրեց Վալերի Մելաձեին։
Ժյուրիի պտտված երկու անդամներից Միշայի ընտրությունը կանգ առավ Վալերի Մելաձեի վրա․ «Մելաձեն ավելի մոտ է իմ երաժշտական ոճին։ Ինձ համար շատ հաճելի էր լսել ժյուրիի լավ խոսքերը։ Իմ կողքին ունենալով Լիրա Քոչարյանի նման պրոդյուսեր և մարդ՝ ես արդեն որպես պատրաստի արտիստ եմ բարձրացել բեմ»։
Միշան իր հետագա ելույթների վերաբերյալ փակագծերը չի բացում, բայց խոստանում է՝ թեժ է լինելու։ Թեժություն խոստացավ նաև նրա պրոդյուսերը՝ Լիրա Քոչարյանը, որը նշեց, որ օրական 10-15 երգի ձայնագրություն են անում և ուղարկում Միշայի մարզչին՝ Մելաձեին, որպեսզի կարողանան հաջորդ փուլի համար երգ ընտրել։
«Մեզ հաջողվեց զարմացնել ժյուրիին պրոֆեսիոնիալիզմի, խարիզմայի, անկեղծ ու ի սրտե կատարման շնորհիվ։ Իսկապես դժվար կլինի մյուս փուլերում, բայց միայն մեզ համար չէ, որ դժվար է լինելու։ Հիմա արդեն եզրափակչի երգի ընտրության փուլում ենք, մարզիչները նույնպես շատ լուրջ են վերաբերվում այդ հարցին՝ իրենք էլ հասկանալով, որ Միշան բազմաժանր կատարող է, լուրջ երգիչ և ընտրությունն իր դեպքում կատարվում է 50-ից ավելի երգերի մեջ։ Կարծում եմ՝ Մելաձեն Ռուսաստանում լավագույն երաժիշտներից է»,- ասաց Լիրան և ավելացրեց, որ համատեղ ուժերով կգտնեն երգ, որով կկարողանան զարմացնել և ուրախացնել հանդիսատեսին։
Միշան արդեն մասնակցել է «Եվրատեսիլ» և «Նոր ալիք» մրցույթներին։ Պրոդյուսերից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են այս նախագծերը նշաձող սահմանել մրցութային տեսանկյունից։ Լիրան նշեց, որ իրենք կանգ չեն առնելու և անկախ ձեռքբերումներից շարունակելու են մասնակցել տարբեր նախագծերի․ «Արտիստներն իրավունք չունեն իրենց կարիերայում որևէ պահ կանգ առնել՝ հատկապես, եթե խոսքը երեխա արտիստի մասին է և հատկապես, որ նա տղա է։ Քանի որ ձայնափոխման շրջանում տղաներն ուզած-չուզած մեկուկես-երկու տարի դադար են վերցնում, պետք է առավելագույնս ճիշտ օգտագործենք մեր ժամանակը։ Որոշեցի, որ պետք է Միշան դիմի ռուսական «Ձայնը» նախագծին, ունենք նաև մի քանի ծրագիր, եթե հաջողվի, «Ձայնից» հետո նա կներկայանա նաև այդ դրանց շրջանակում։ Չնայած Միշան դեռ 10 տարեկան է, բավականին պրոֆեսիոնալ է ու հուսով ենք, որ իր ելույթներով հաճույք կպատճառի հանդիսատեսին, իր հայրենակիցներին էլ կուրախացնի և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ սփյուռքում»,- ասաց Լիրան՝ ավելացնելով, որ իրենք փորձում են օգտագործել հնարավոր բոլոր հարթակները։
Շարունակելով խոսել Միշայի մասնակցած նախագծերի մասին՝ պրոդյուսերն ավելացրեց, որ «Եվրատեսիլը» և «Ձայնը» իրարից շատ տարբեր են և մեկը մյուսին լրացնող. «Ինքս Միշային տվել եմ հարցը, թե ինչով են տարբերվում «Եվրատեսիլը», «Ձայնը» և «Նոր ալիք», նա պատասխանեց, որ կարծում է՝ «Ձայնը» նախագիծն ավելի մասշտաբային է։ Ես բան չեմ կարող ասել՝ երեխան այդպես է զգում:) Ինչ վերաբերվում է նշաձողին, յուրաքանչյուր մրցույթից հետո արտիստի առջև պետք է դրվի նոր խնդիր, նոր նպատակ՝ որպես մոտիվացիոն կետ։ Միայն դրա շնորհիվ է կատարողը զարգանում, մեծանում, աճում և այս նախագծի դեպքում, կարծում եմ, ֆորմատն այդքան էլ կարևոր չէ»։
Միշայի խոսքով՝ իր մասնակցությամբ երկու նախագծերից փորձում է քաղել առավելագույնը։ «Ես, որպես մասնակից, լսելով, ընդունելով «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամների կարծիքները, խորհուրդները, փորձում եմ դրանք կիրառել որպես ժյուրի։ Որպես ժյուրի՝ վերցնում եմ այն ամենը, ինչն իմ կարծիքով ինձ կօգնի արդեն որպես մասնակից, այսինքն՝ նկատի եմ ունենում, թե որ պահվածքը կարող է դուր գալ ժյուրիին,-ասաց Միշան ու ավելացրեց, որ ժյուրի լինելն իսկապես շատ բարդ է։ –Ժյուրի լինելու բարդությունն այն է, որ գրեթե բոլոր մասնակիցներն իմ տարիքին են, իմ պարտականությունն է գնահատել ու քննադատել նրանց։ Որպես մասնակից՝ բարդ է այնքանով, որ պետք է փորձեմ իմ պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խորհուրդներն առավելագույնս լավ կատարել»։
Լիրան էլ նշեց, որ երկու նախագծերում կատարողի մասնակցությունն ունի շատ առավելություններ: «Շատ եմ սիրում և իսկապես հավանում եմ «Արմենիա» հեռուստաընկերության նախագծերը, աշխատակազմին և համագործակցելու առիթը բաց չեմ թողնում։ I like it նախագիծը ևս բացառություն չէ, միակ խոչընդոտը նկարահանումների գրաֆիկն է, բայց փորձում ենք հասցնել, մինչև հիմա հաջողվում է։ Ճիշտ է, արդյունքում Միշան շատ քիչ ժամանակ է ունենում հանգստի, խաղալու, դասերի և փորձերի համար, բայց, ինչ արած, դա է արտիստի կյանքը։ Ինչ վերաբերվում է հոգեբանական կողմին, կարծում եմ, այն օգնում է նրան և շատ լավ է, որ նույն ընթացքում երկու նախագծում է՝ որպես ժյուրի և որպես մասնակից։ Նա ունի հնարավորություն ունի զգալ, թե ինչը դուր կգա ժյուրիի կազմում ներգրավված արտիստին և կհասկանա, թե ինչպես պետք է անի, որպեսզի ժյուրին իրեն ձայն տա»,- ասաց Լիրա Քոչարյանը։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը