«Ես չեմ թաքցնում տարիքս». Դիանա Գրիգորյանի տարեդարձի անակնկալներն ու հայտնի հյուրերը
Պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ կազմակերպված խնջույքին ներկա են եղել նրա մտերիմները։ Tert.am Life–ը ներկա է եղել երեկույթին ու ներկայացնում է օրվա լուսանկարներն ու հոբելյարի հետ զրույցը։
Դիանա սիրում է տարեդարձի օրը։ Այն լավ առիթ է տարին ամփոփելու, ձեռքբերումները հասկանալու, շրջապատող մարդկանց ջերմությունը զգալու համար։ Տարեդարձի օրը, ըստ հոբելյարի, լի է եղել անակնկալներով։
Օրը տոնել Դիանան սկսել է կեսգիշերին։ Ասում է` կեսգիշերային հյուրերի կազմը, գրեթե, անփոփոխ է` եղբայրը, կնքահայրը, Ժաննա Բուտուլյանը, Անուշկա Մարգարյանը, Կարեն Ասլանյանը, իր աշխատանքային թիմի անդամները, որոնք ամեն տարի կեսգիշերն հյուրընկալվում են իրեն և տոնի վերածում օրը։
«Իմ թիմն ինձ համար աշխատանքային խումբ չէ, իմ ընտանիքն է, որի անդամները յուրաքանչյուր պահի կողքիս են։ Կան մարդիկ, որոնց հետ չեմ աշխատում, սակայն միշտ կողքիս են։ Օրինակ, Կարեն Ասլանյանի հետ համագործակցության ավարտից հետո ավելի ենք մտերմացել։ Ուրախացնում է, որ մտերմությունը պայմանավորված չէ աշխատանքով,– ասաց նա ու հավելեց, որ շատ է կարևորում ջերմությունն ու անկեղծությունը, որ տեսնում է շրջապատի հետ հարաբերություններում։ –Չունեմ, մարդիկ, որոնց հետ հարաբերությունները ձևական են։ Եթե անգամ, եղել են այդպիսի մարդիկ, ժամանակի հետ ֆիլտրել եմ նրանց»։
Դիանան նկատեց, որ ծաղկեփնջերի ու շնորհավորանքների պակաս չի ունեցել։ Կեսգիշերին ԱՄՆ–ից զանգահարել ու իրեն շնորհավորել է երեխաների հայրը` Դավիթը` ուղարկելով նաև գեղեցիկ ծաղկեփունջ։ Ղեկավարության կողմից ստացած ծաղկեփունջն էլ նրան շատ է ուրախացրել. «Այ դա է երջանկությունը, երբ աշխատում ես մի կառույցում, որտեղ ունես մեծ հարգանք, որտեղ ղեկավարներն ուղղակի ղեկավար չեն, քո ընկերն են ու հարգանքի արժանի մեծատառով մարդիկ։ Հաճախ մարդիկ մտածում են բարեկամ, ծանոթ, ընկեր, սիրած ունես, մինչդեռ դու ամեն ինչի հասնում ես քո աշխատանքով»։
Որպես կանոն` Դիանան տարեդարձը տոնում է խնջույքով։ Ասում է` այս տարի այդ օրը նկարահանումներով պետք է Հունաստանում լիներ, սակայն ծրագրերը փոխվել են։ «Ամեն բան մայրս է կազմակերպել։ Եթե մայրս չլինի, իմ օրը, առհասարակ, իմ կյանքը դժգույն կդառնա։ Ես, լինելով շատ ծանրաբեռնված, ոչինչ չէի հասցնի անել։ Ամեն օր գալիս էի տուն, մայրս հարցնում էր` այս կամ այն բանով զբաղվե՞լ ես, ասում էի` ոչ։ Ամեն ինչ ինքը կազմակերպեց։ Նույնիսկ հագուստիս համար ինքն է կապի մեջ եղել Արփինե Կոշտոյանի հետ։ Արփինեն մի անգամ զգեստը բերեց, փորձեցի, հաջորդ օրը կարած բերեց, կարծես, վիրտուոզ լինի, 1 օրվա ընթացքում հագուստը կարում է,– ասաց նա ու հավելեց, որ սրահի ընտրության հարցում մայրիկին օգնել է երգիչ Մհերը,– Իրենք ամեն ինչ արեցին, ինձ ասացին` ժամը 6–ին կներկայանաս։) Մհերը միշտ ամեն ինչ անում է, որպեսզի օրս տոն դառնա։ Ինքն ու Ռոզան նաև երգեցին միջոցառման ժամանակ»։
Դիանան շեշտեց, որ տարիքից չի վախենում, չի էլ թաքցնում «36» թիվը։ Ոգևորությամբ պատմեց, որ շատերն իրեն ասում են, որ շատ ավելի երիտասարդ էր երևում, իսկ ԱՄՆ–ում, երբ կիսատաբատով է, առանց դիմահարդարման, նույնիսկ կարծում են, թե ինքն ու աղջիկը քույրեր են։ «Մի անգամ էլ ինձ հրաժարվեցին գարեջուր վաճառել` ասելով, ե անչափահաս եմ,– ծիծաղելով պատմեց նա, ապա հավելեց,– քանի որ 16 տարեկանից եթերում եմ, Հայաստանում շատերն ինձ հիշում են այդ ժամանակվանից ու տեսնելիս ասում են, որ շատ լավ եմ պահպանվել։ Մեկ–մեկ ասում են` ինչ լավ եք պահպանվել, մենք փոքր էինք, Ձեզ հիշում ենք եթերից։ Հարցնում եմ` քանի՞ տարեկան եք, պարզվում է` իմ հասակակիցն են։ Ասում եմ, ախր, երբ դուք փոքր էիք, ես էլ էի փոքր։) Ես 21 տարեկանում ամուսնացել եմ, երևի, տեսնում են 13 տարեկան աղջիկ ունեմ, մտածում են` մեծ եմ։ Իրականում չեմ կարծում, որ 36 տարեկանը մեծ է։ Յուրաքանչյուր տարիք իր գեղեցկություն ունի ու նոր փուլ է բերում, որի հետ սկսում ես ավելի արժևորել կյանքը։ Ես համամիտ եմ, երբ մեծերն ասում են, որ կյանքը փոքրիկ դասամիջոց է, որից հետո քեզնից մնում է քո ապրածն ու թողածը։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որովհետև տարիների հետ հասկանում ես, որ ոչ թե մեծանում ես, այլ ապրում»։
Դիանային ոգևորում է, որ շատերն իրեն ասում են, թե 25 տարեկանի տեսք ունի։ Պրոդյուսերը հետևում է արտաքնին, սակայն շեշտում է, որ ամեն ինչ անում է «բնական» սահմաններում։ «Ես չեմ թաքցնում տարիքիս, հատկապես, հիմա, երբ տեսնում եմ երիտասարդ աղջիկների, որոնք ամբողջությամբ փոխել են իրենց։ Քասթինգի են գալիս 21-22 տարեկան աղջիկներ, որոնք արդեն փոխված են։ Ես հպարտ եմ, որ լինելով 36 տարեկան, անգամ մազերս չեմ ներկել։ Որևէ միջամտություն չեմ արել` բացառությամբ մաշկային խնամքի, որը նորմալ է։ Սպորտով եմ զբաղվում, ամեն ինչ անում եմ, որ մարմինս իդեալական լինի»,– ասաց նա։
Տորթի մոմերը փչելիս Դիանան մտապահել է նվիրական երազանք, հավատում է, միշտ պետք է երազել։
«Յուրաքանչյուր մարդ պետք է երազի, դա ուժ ու թև է տալիս` թռչելու և հասնելու երազանքին։ Ամենամեծ ցանկությունս այն է, որ իմ ծնողը լինի առողջ ու երկար տարիների կյանք ունենա։ Հայրս մահացել է, եթե մայրս կողքիս չլինի, ես կորբանամ։ Ցանկությունս է, որ երեխաներս լինեն առողջ, երեխաներիս հայրը լինի առողջ, որպեսզի կարողա մեր երեխաներին հասցնել իրեն նպատակին։ Օրինակ` հիմա քննարկում ենք ԱՄՆ–ում կրթության հարցը, որով ինքը պետք է զբաղվի։ Կյանքում ամենակարևորը առողջությունն ու հաջողությունն են, որովհետև դրանք չես կարող գնել։ Ամեն բան կարող ես գումարով գնել, բայց Սթիվ Ջոբսը կյանքի վերջին փուլում կարևոր խոսքեր էր ասել` ոչ ոք քո փոխարեն չի պառկի հիվանդի մահճակալին»,– ասաց նա ու հավելեց, որ ունի նաև անհավանական թվացող երազանքներ, օրինակ, որ ինչ–որ մեկը բարեկարգի «Հայֆիլմի» տարածքն ու այն դառնա ժամանցավայր, ինչպես ԱՄՆ–ում Universal Studios–ն է։
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը