«Լիլի Մորտոյին նմանվելու միտում չունեմ»․ Զառա Սահակյանը` ոճափոխության ու սեքսուալ երևալու միտման մասին
Դերասանուհի Զառա Սահակյանի կարծիքով` Women’s Club-ի բեմին հայտնվում է հեռուստադիտողների համար դեռ անսովոր կերպարներով։ Դերասանուհու խոսքով` անգամ ամիսներ շարունակ եթերում լինելուց հետո շատերը չեն կարողանում իրեն ընկալել կերպարներից դուրս։ Այսպես է մեկնաբանում Զառան տարածված խոսակցությունները, թե ինքը փորձում է նմանակել Լիլի Մորտոյին։
Tert.am Life-ի հետ զրույցում Զառան անդրադարձել է սեքսուալ երևալու միտմանը, Լիլի Մորտոյին նմանակելու մեղադրանքներին, գռեհկության սահմանին ու բեմական ոճի փոփոխությանը։
«Մեկ-երկու տեղ ինքս էլ հանդիպել եմ Լիլիին նմանվելու վերաբերյալ մեկնաբանությունների, բայց չեմ կարող ասել, թե ինչի հետ է դա կապված։ Ինձ և Լիլի Մորտոյին մաքսիմում մազերի գույնով է հնարավոր նմանեցնել։ Ես ոչ իմ կերտած կերպարներով եմ նմանակում Լիլիին, ոչ իմ խառնվածքով, ոչ էլ ուրիշ որևէ բանով։ Լիլի Մորտոյին նմանվելու միտում չունեմ, կարծում եմ` դա սիրուն էլ չի լինի։ Հնարավոր է` հագուստներն էլ երբեմն ինչ-որ դետալով նման լինեն, սակայն պատճառն այն է, որ Արայիկ Գաբաջյանը մեզ հետ շատ պրոֆեսիոնալ է աշխատում և մեր հագուստները սովորաբար նույն ոճի են լինում»,- ասաց Զառան։
Դերասանուհու խոսքով` հեռուստադիտողներն իրեն տարիներ շարունակ տեսել են այլ ոճում, իսկ Women’s Club-ի բացմանը նա հանդես է գալիս որպես Զառա։
«Չնայած բացումներն էլ են սցենարով գրված, անկախ տեքստերից մենք մեր իրական կերպարներով ենք ներկայանում։ Նախկինում հնարավորություն չի եղել, որպեսզի ներկայանամ այնպիսին, ինչպիսին ինձ տեսնում են Women's Club-ում։ Ես հանդիսատեսին ներկայանում էի միայն դերերով և ոճային որևէ հարց չկար, այդ պահին դերն ինչ պահաջում էր, դա էլ հագնում էի։ Հիմա բացի կերպարներից ես բեմին եմ լինում նաև որպես Զառա։ Աշխատում ենք Արայիկ Գաբաջյանի հետ և իմ բեմական հագուստներում, ոճում շատ փոփոխություններ են եղել։ Կարծում եմ, որ հեռուստադիտողի աչքին անսովոր է ինձ տեսնել այդ ամենից դուրս, բայց վստահ եմ, որ դա ժամանակի հարց է, ընթացքում կսովորեն,- ասաց դերասանուհին ու հավելեց՝ առօրյա ոճում փոփոխություններ չեն եղել,- աշխատանքից դուրս անդավաճան եմ սպորտային ու հարմարավետ հագուստներին, որովհետև այդպես ավելի պրակտիկ է, թեթև, հանգիստ։ Իմ գրաֆիկն այնպիսին է, որ ես առավոտից մինչև ուշ երեկո վազքի մեջ եմ, շատ-շատ եմ կարևորում հարմարավետությունը»։
Զառան անդրադարձավ նաև սեքսուալ երևալու միտմանը, որը, ըստ նրա, կապված է եթերից բացակայելու հետ։ Ըստ նրա` որոշակի դադարից հետո այլ ձևաչափով եթեր վերադառնալը հեռուստադիտողներին հիմք է տվել կարծելու, թե ինքը փոխվել է։ «Սեքսուալ լինելու ակցենտ կոնկրետ չկա, հագուստն ընտրվում է ըստ նախապես որոշված խորագրի։ Ամեն ինչ ընդհանուր պատկերի համար է արվում, որպեսզի բեմին բոլորս համահունչ լինենք։ Ես չեմ փորձում սեքսուալությամբ հատուկ առանձնանալ»,- ասաց Զառան։
Դերասանուհին խոսեց նաև հագուստում իր համար թույլատրելի ու անթույլատրելի սահմանկի մասին․ «Ինտուիցիայով եմ կողմնորոշվում, թե որտեղ ինչ է պետք հագնել, որտեղ է այդ սահմանը։ Դեպքեր են լինում, երբ նույն զգեստը մեկի հագին տեսնելիս շատ հանգիստ են վերաբերվում, մյուսի դեպքում, ընդհակառակը, սկսում են քննադատել։ Գռեհկությունը ներսից է լինում։ Աշխարհի ամենահամեստ, հնարավորինս փակ հագնված մարդն էլ կարող է արտաքուստ մատնել, որ գռեհիկ է։ Կարող է լինել ճիշտ հակառակը՝ բաց շոր հագնես, բայց անմիջականությամբ, անկեղծությամբ, ներսիցդ եկած էներգիայով քեզ գռեհիկ չընկալեն։ Եթե ներսումդ չկա ագրեսիա ու սեքսուալ երևալու ձգտում, ոչ մի բաց հագուստ քեզ չի կարող այդպիսին ցույց տալ,- ասաց դերասանուհին ու ավելացրեց՝ էկրանից այն կողմ ամեն ինչ երևում է,– Վստահ եմ` հեռուստադիտողն ունի շատ նուրբ աչք և տարանջատում է` ով է գռեհիկ, ով՝ ոչ։ Նույնն էլ պահվածքի մասին կարելի է ասել՝ մեկը մի բան է անում, ժողովրդի աչքից վրիպում է, մյուսին նույն անելու համար քարկոծում են։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչպես կներկայացնես դա»։
Զառան ընդգծեց, որ իրեն ճանաչողները՝ ճանաչում են, գիտեն ինչ տեսակի մարդ է իրականում. «Աշխատանքում բոլորովին այլ մարդ եմ, աշխատանքից դուրս ավելի հասարակ, հանգիստ։ Ինձ նոր չէ, որ պետք է քննարկեն, ես էլ վաղուց հաղթահարել եմ այդ փուլը։ Իմ կերպարներից ելնելով, կարծում եմ, հանդիսատեսն ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին ես կամ»։
Ամփոփելով Women's Club-ի անցած ամիսներն ու բոլոր փոփոխությունները՝ Զառան նշեց, որ ունի շատ կարևոր ձեռբերում. «Հետաքրքիր է, որ այս ամիսներին փորձ եմ ձեռք բերել աշխատելու և մերվելու աղջիկների կոլեկտիվում, որովհետև մինչև այս թե՛ «32 ատամ»-ում, թե «Վիտամին»-ում միշտ եղել եմ տղաների շրջապատում։ Սա իսկապես ինձ համար հետաքրքիր փորձ է։ Տարբեր հաջողված նախագծերից հետո կյանքում գալիս է մի շրջան, երբ մտածում ես` էլ ի՞նչ պետք է անես, որը նախորդին գերազանցի, բայց նման վերելքներ, փաստորեն. հնարավոր են, այս նախագիծը դրա վառ ապացույցն է»:
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը