«Սեքսուալությունն ու կանացիությունը պետք է ներսից լինի». Ելենա Վարդանյանը` բաց տեսարանների, ամուսնու արձագանքի և որդու մասին
Դերասանուհի Ելենա Վարդանյանի առաջիկա ծրագրերից մեկը հայերեն այբուբենը սովորելն է։ 35-ամյա դերասանուհին դեռ երկու տարի առաջ էր նախաձեռնել հայերեն գրել-կարդալ սերտելու գործընթացը, բայց հղիությունն ու մայրիկ դառնալը հետաձգեցին ծրագրերը։ Tert.am Life-ը Ելենայի հետ զրուցել է ներկայիս զբաղվածության, որդու հետ հարաբերությունների, բաց տեսարաններում նկարահանվելու, իր սեքսուալությունն ընդգծելու և այլ թեմաների մասին։
Ինձ համարում եմ հաջողակ մայրիկ
Դերասանուհին թատրոնի և հեռուստատեսության զբաղվածությանը զուգահեռ մեծացնում է մեկ տարեկան, երեք ամսական որդուն՝ Ալեքսանդրին, որին երկար ժամանակով չի թողնում անգամ տատիկ-պապիկի խնամքին։
«Առայժմ բալիկիս չենք բերում իմ ներկայացումներին, բայց շուտով սկսելու ենք հաճախել հեքիաթների բեմադրությունների։ Տղաս շատ ակտիվ է, միշտ պայծառ, ուրախ, շփվող երեխա է։ Չեմ կարող ասել, որ կարոտում է մայրիկին,երբ աշխատանքի եմ լինում, որովհետև երբեք ինձ թույլ չեմ տվել երկար ժամանակով բացակայել։ Օրվա ընթացքում մի քանի ժամն աշխատանքինն է, մնացած ամբողջ ժամանակս՝ ընտանիքինս։ Անկախ ամեն ինչից, գրաֆիկս խիտ է, ես իսկապես շատ հաջողակ մայրիկ եմ, ունեմ հրաշալի ծնողներ, որոնք միշտ օգնում են բալիկիս խնամքի հարցում, երբ ես աշխատում եմ»։
Անդրադառնալով ամուսնու վերաբերմունքին իր համարձակ կերպարներին և աշխատանքային գրաֆիկին՝ դերասանուհին հակիրճ մեկնաբանեց. «Այդ մասով ամեն ինչ կարգին է, չեմ ցանկանա խոսել կամ մանրամասնել, բայց վերաբերմունքն էլ, մնացածն էլ շատ լավ է»։
Ես թատրոնի դերասանուհի եմ
Ելենան իրեն համարում է թատրոնի դերասանուհի։ Ասում է` սիրով է համաձայնում մասնակցել հեռուստատեսային նախագծերին, բայց երբ գործը հասնում է ժամանակի և աշխատանքի բաժանմանը, առանց տատանվելու նախապատվությունը տալիս է ներկայացումներին։
«Թատրոնը մի ուրիշ երևույթ է, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում հանդիսատեսի աչքի առաջ, այդ րոպեին, կենդանի շփման արդյունքում։ Թատրոնը բոլորովին այլ մոլորակ է, այլ աշխարհ։ Այն քեզ հնարավորություն է տալիս ամեն անգամ տարբեր զգալ նույն կերպարը, այլ կերպ մատուցել։ Այն էմոցիաները, որոնք ստանում եմ հանդիսատեսից, չեմ կարող ստանալ, օրինակ, հեռուստադիտողից։ Խոսքս կենդանի շփման` բեմ-հանդիսատես կապի մասին է, որտեղ հանդիսատեսին հավասար հաճույք ես ստանում քո արած գործից։ Ես թատրոնի դերասանուհի եմ»,- ասաց Ելենան ու ավելացրեց, որ ներկայումս թատրոնում զբաղվածությունը մեծ է, հետաքրքիր բեմադրություն են ունենալու, բայց առայժմ փակագծերը բացել չի կարող։
Անկախ թատրոնի հանդեպ սիրուց, Ելենան խոստովանում է՝ ավելի լայն լսարանին հայտնի դարձավ հեռուստատեսության շնորհիվ. «Ինձ մոտ հիմա հեռուստատեսային դադար է ժամանակի սղության պատճառով։ Կարծում եմ` շուտով կրկին նկարահանումներ կունենամ, բայց առայժմ ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ թատրոնին և կորպորատիվներ վարելուն՝ ինձ փորձում եմ նաև որպես հաղորդավարուհի»։
Խոսելով նկարահանումների առաջարկների մասին` դերասանուհին ընդգծեց, որ իր բախտը բերել է. «Հեռուստատեսային նախագծերում մասնակցությունս թատրոնում մարմնավորած կերպարներիս համեմատ շատ քիչ են։ Սակայն այն նախագծերում, որտեղ հանդես եմ եկել, առաջարկները ստացել եմ կամ շատ լավ ծանոթներից, կամ իմ լավ ընկերներից, որոնց վստահել եմ և իմացել եմ, որ հետաքրքիր, ուրախ և ստացված նախագծեր են լինելու՝ սկսած «Կարգին հաղորդում»-ից և «Yere1»-ից, վերջացրած և «Դոմինո»-ով»։
Ելենայի ձևակերպմամբ` երկարաշունչ հեռուստասերիալներում հանդես գալու առաջարկները մերժում է։ Ըստ դերասանուհու` դա կապված է ժամանակի սղության և ավելի թեթև դերեր գերադասելու հետ. «Հեռուստատեսությունում նախընտրում եմ հանդես գալ հումորային, թեթև նախագծերում, բացի այդ, ժամանակի խնդիր եմ ունենում»։
Դերասանուհին խաղում է հայկական արտադրության ֆիլմերում՝ չտիրապետելով լեզվին, պարզվում է, նա լատինատառ է կարդում սցենարները։ «Սցենարիստների հետ պայմանավորվում եմ, որ հայերեն սցենարն ինձ տրամադրեն լատինատառ, հետո մեկն այն կարդում է, ես էլ գրում եմ ռուսերեն տառերով։ Այդ պահը շատ ծիծաղելի է ստացվում, որովհետև շատ բառեր լատինատառ մի կերպ գրվում են, այլ կերպ կարդացվում։ Ցավոք, առայժմ հայատառ կարդալ չեմ կարողանում։ Մեծ ցանկություն ունեմ սովորել հայերեն։ Քիչ-քիչ գրաֆիկս կարգավորվում է և, անպայման, կսովորեմ։ Ես հայուհի եմ, դա իմ լեզուն է, և ես պարտավոր եմ այն իմանալ»,- ասաց Ելենան։
Չունեմ սեքսուալ լինելու սահմանում
Հեռուստատեսային նախագծերում Ելենան, գրեթե, միշտ հանդես է գալիս սեքսուալ կերպարներով, վառ դիմահարդարմամբ և բարեմասնություններն ընդգծող զգեստներով։ Խոսելով բաց տեսարանների և սեքսուալ երևալու միտման մասին՝ դերասանուհին ծիծաղելով նշեց. «Երբ նայում եմ կողքերս, թվում է` մի բան էլ ես եմ համեստություն անում։ Ես թատրոնի արտիստ եմ, ով հասկանում է սցենարը, սյուժեն և թույլատրելիի սահմաններում կերտում է իր դերը։ Ամեն ինչ պետք է ներդաշնակ լինի ՝ սկսած քեզանից վերջացրած ռեժիսորով և սցենարիստով։ Կնկարահանվեմ բաց տեսարանում, թե ոչ, կախված է սցենարից, պահից և իմ տրամադրությունից։ Պետք է ինքս ցանկանամ, որ հեռուստադիտողն ինձ տեսնի կամ չտեսնի այդ իրավիճակում։ Իհարկե, չափի զգացողության մասին երբեք չեմ մոռանում»։
Դերասանուհին նշեց, որ նման բնույթի կերպարների մեծ մասը սիթքոմերից են, ինչը, ըստ Ելենայի, ունի արդարացումը՝ ինչ–որ բան հասցնել գրոտեսկի, որպեսզի մարդիկ կարողանան ծիծաղել այն երևույթների վրա, որոնք, երբեմն, անգամ ցավալի են։
«Հեռուստատեսային իմ կերպարները, գրեթե միշտ, ժպիտ ու դրական էմոցիաներ են առաջացրել մարդկանց մոտ, որովհետև եղել են հումորային, հետաքրքիր մոտեցմամբ և թույլատրելիի սահմանում։ Կոպիտ որևէ արձագանք իմ հասցեին չեմ լսել։ Կարծում եմ` դա գալիս է նրանից, որ կարողանում եմ ծիծաղել ինքս ինձ վրա, գրոտեսկային մոտեցմամբ հումորներ անել ու, մի քիչ էլ արտաքինս խաղարկելով, կերպարը հասցնել հեռուստադիտողին։ Ըստ իս` այդ ամենը շատ ներդաշնակ է ստացվում»,– ասաց նա։
Անդրադառնալով բաց տեսարաններին` դերասանուհին նշեց, որ ամեն ինչ կարելի է մատուցել գեղեցիկի և թույլատրելիի սահմանում։ Ըստ Ելենայի` սեքսուալությունը, որը հասնում է հեռուստադիտողներին, պետք է ներքուստ լինի։
«Եթե դերասանուհին ունենում է հատուկ հմայք, «բաց տեսարաններ» ասվածում բնական է նայվում, հեռուստադիտողն էլ դա կարողանում է ընդունել նույն բանականությամբ։ Հակառակ դեպքում տարբեր հարցեր են առաջանում, օրինակ, ինչու է նա համաձայնել, ինչու է դա անում և այդպես շարունակ։ Սեքսուալությունը, կանացիությունն ու գեղեցկությունը պետք է լինի կնոջ ներսից, դա ոչ մազերի գույնի, ոչ էլ դիմագծերի կամ արտաքին մի ուրիշ բանի մեջ է։ Մարդը կարող է լինել տգեղ, բայց ունենալ ներքին սեքսուալություն, գրավչություն և բոլորը ցանկանան նայել նրան,- ասաց Ելենան ու ավելացրեց,- չեմ կարծում` սեքսուալ դառնալու համար ինչ-որ բան է պետք անել՝ դա կամ կա, կամ ոչ, չես կարող ինչ-որ կերպ ստանալ այն։ Եթե կարողանում ես քո արտաքինով մարդկանց ձգել, ունես այդ հմայքը։ Հիմա շատ տարբերակներ կան քեզ փոխելու, բայց սեքսուալությունը մարդու աչքերում է, հոգում, ժպիտում։ Ինչ վերաբերում է գռեհկության սահմանին` ճաշակն ընկեր չունի։ Մեկի համար կարող է գռեհիկ լինել, մյուսի համար` գեղեցիկ։ Ես չունեմ սեքսուալ լինելու սահմանում»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը