«Դժվար է ապրել` լինելով գեղեցիկ»․ Եվա Բաղդասարյանը` իր համարձակ ոճի, «Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսի համար պայքարելու ու նոր հեռուստասերիալում ստացած դերի մասին
Երիտասարդ դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանն այս փուլում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում։ Եվայի խոսքով՝ այս շրջանում գերհագեցած գրաֆիկ և մի շարք նորություններ ունի։
Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է նոր հեռուստասերիալում իր կերպարի, սեքսուալության բանաձևի, համարձակ հանգնվելու և անձնական կյանքի մասին։
«Նախնական առաջարկ ստացա, մասնակցեցի քասթինգին և ընտրվեցի դերի համար։ Շատ շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին, որ այս կերպարը վստահեց ինձ։ Իհարկե, փակագծերը բացել չեմ կարող, բայց իմ կյանքի հետ փոքր-ինչ նմանություն ունեցող դեր է։ Ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր դերակատարներից մեկի՝ Թելման Խաչատրյանի հերոսի՝ Լեոյի ընկերուհուն։ Կերպարս թատրոնի դերասանուհի է, քանի որ ժամանակին խաղացել եմ թատրոնում, դերը կերտելն ավելի հեշտ է տրվում ինձ։ Զարգացումների մասին չեմ խոսի, որպեսզի դրանք անակնկալ լինեն հեռուստադիտողի համար։ Իրականում բարդ կերպար չէ, բայց ես միշտ աշխատում եմ ինձ վրա, ուշադրություն եմ դարձնում, թե ինչպիսին եմ կադրում, միմիկաներս ինչպես են նայվում»,- նոր դերի մասին պատմեց նա։
Եվայի խոսքով` ինքը նախընտրում է մարմնավորել բացասական կերպարներ։ ««Փոխնակ մայրը» հեռուստասերիալում մարմնավորել եմ բացասական կերպար և հասկացա, որ ինձ ավելի շատ հետաքրքիր է նման դերերով հանդես գալը։ Բացասական կերպարներն ունենում են խարիզմա, բնավորություն, յուրահատուկ աշխուժություն, ես կարողանում եմ ամբողջովին բացվել և ցույց տալ դերասանական հմտություններս»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում լսարանն իրեն տեսնելու է շատ հետաքրքիր բնավորությամբ կերպարով, դերը ո՛չ դրական է, ո՛չ բացասական։
Եթե կերպարների բնավորության հարցում Եվան իրեն պատկերացնում է թե՛ բացասական, թե՛ դրական ամպլուայում, տեսարանների հարցում նա ունի որոշակի սահմանափակում։
«Ոչ բաց տեսարաններում կնկարահանվեմ, ոչ անկողնային, ոչ էլ կհամբուրվեմհեռուստասերիալում։ Ամեն ինչ չափի մեջ եմ սիրում, կարծում եմ` հնարավոր է ամեն ինչ անել այդ չափի սահմաններում, որպեսզի հեռուստադիտողը դրա մեջ գռեհիկ որևէ բան չտեսնի։ Կան տեսարաններ, որոնք ինձ համար ընդունելի չեն՝ թե՛ անկողնայինը, թե՛ համբույրինը,- նշեց դերասանուհին, ապա փոքր-ինչ մտածելուց հետո հավելեց,- եթե առաջարկ ստանամ շատ լուրջ գեղարվեստական ֆիլմից, գուցե, որոշ ազատություններ ինձ թույլ տամ, իհարկե, իմ չափը պահելով, իսկ համբույրն այդ չափի մեջ չի մտնում»,– ասաց նա։
Չնայած Եվան խոսում է դերասանական կարիերայում իր սահմանափակումների մասին, հագուստի ոճով նա աչքի է ընկնում համարձակությամբ։ Մոդելի խոսքով` զգեստապահարանը փոխել է աստիճանաբար` հետևելով համաշխարհային նորաձևությանն ու Ինստագրամում հայտնի համարձակ ու նորաոճ կերպարներին։
«Չեմ կարող հստակ ասել, թե ինչու և ինչպես ինձ մոտ եղավ ոճային կտրուկ փոփոխություն, բայց կարծում եմ` որոշ չափով դա կապված է համացանցի հետ, որտեղ բավականին ակտիվ հետևում եմ նորաձևության միտումներին։ Հասկացա, որ շատ բաներ կարող եմ ինքս էլ փորձել, իմ նոր ոճում ինձ հարմարավետ եմ զգում։ Ավելի բաց, կարճ հագուստն ինձ սազում է, նախընտրում եմ այդպես հագնվել»,- ասաց Եվան ու ավելացրեց, որ իր զգեստապահարանում կա տարբեր ոճերի հագուստ, քանի որ սիրում է հագնվել տարբեր ոճերով։
Առօրյայում նույնպես Եվային հաճախ կարելի է տեսնել համարձակ հագուստով։ Չնայած դերասանուհին սիրում է այդպես հագնվել, ասում է, որ երբեմն նեղսրտում է ուշադրությունից․ «Առօրյայում իմ արտաքնի հետ կապված դժվարություններ լինում են։ Ես արդեն հասկացել եմ, որ դժվար է ապրել` լինելով գեղեցիկ։ Ասում են, որ գեղեցիկ լինելը լավ է, հաճելի է, բայց բացասական կողմերը գերակշռում են»,- ժպտալով ասաց դերասանուհին։
«Թոփ-Մոդել ԱՊՀ 2018»-ին որպես մոդել ուժերը փորձած դերասանուհին այս տարի նույնպես նման փորձ կունենա գեղեցկության մրցույթում, մասնակցելու է «Ազգային գեղեցկության մրցույթ․ Հայաստանի գեղեցկուհի» մրցույթին։
«Այս տարի ուզում եմ ուժերս փորձել նաև այդ ոլորտում, հատկապես, որ մասնակցության փորձ արդեն ունեմ։ Կարծում եմ` «Թոփ-Մոդել ԱՊՀ 2018»-ին վատ արդյունք չգրանցեցի, քանի որ 30 երկրից իսկապես գեղեցիկ մասնակիցներ կային և ես զբաղեցրի 5–րդ տեղը` ստանալով 4–րդ «Վիցե միսս» տիտղոսը։ Մոդելինգով զբաղվելու փորձ ևս ունեմ, այդ աշխատանքն ինձ իսկապես շատ է հետաքրքրում՝ թե՛ ցուցադրությունների եմ մասնակցում, թե՛ նկարահանումների»,– ասաց Եվան։
Մոդելինգն իր համար երկրորդ մասնագիտություն դերասանուհին չի դիտարկում։ Այլ մասնագիտություն ընտրելու մտադրություն Եվան առայժմ չունի. «Դեռ չեմ մտածում ուրիշ մասնագիտություն ձեռք բերելու մասին։ Կարծում եմ, եթե ընտրում ես մի մասնագիտություն, պետք է կենտոնանաս դրա վրա։ Ըստ իս` սխալ կլիներ, եթե ես մասնագիտությամբ լինեի իրավաբան, բայց ֆիլմում նկարահանվեի։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Այլ մասնագիտության ուղղությամբ, եթե երբևէ որոշեմ, որ այլևս չեմ ցանկանում նկարահանվել, կընտրեմ ու կգնամ»։
Եվան առայժմ հեռուստադիտողներին ու իր հետևորդներին ներկայանալու է միայն որպես դերասանուհի և մոդել։ Հետաքրքիրն այն է, որ դերասանուհին ինքն իրեն գեղեցիկ համարում է, սեքսուալ՝ ոչ։ Խոսելով սեքսուալ կերպարների մասին` Եվան նշեց՝ իր կարծիքով սեքսուալությունը ներսից է լինում։
«Կան կանայք, որոնք առանձնապես ջանք էլ չեն գործադրում, բայց միայն իրենց քայլվածքով, դիրքով, նայվածքով արդեն սեքսուալ են։ Իրականում ես ինձ սեքսուալ չեմ համարում»,- ծիծաղելով ասաց դերասանուհին։
Եվայի խոսքով` գերհագեցած գրաֆիկն իրեն թույլ չի տալիս ուշադրություն հատկացնել անձնական կյանքին։ Թե ինչ նորություններ կան անձնական կյանում, Եվան արձագանքեց հակիրճ՝ անձնական դեռ չունի, ապա հավելեց․ «Իրականում ժամանակս չի հերիքում, որ ուշադրություն դարձնեմ կյանքիցս այդ հատվածին։ Վերջին շրջանում գրաֆիկս խիստ հագեցած է՝ փորձեր, նկարահանումներ, զուգահեռ ակտիվ պատրաստվում եմ գեղեցկության մրցույթին։ Անձնական կյանք չունեմ, չեմ էլ շտապում այդ ուղղությամբ»։
«Իդեալական տղամարդ» ասվածի մասին Եվան իր պատկերացումները. «Իմ իդեալական տղամարդուն դեռ չեմ հանդիպել, բայց տղամարդու մեջ շատ եմ կարևորում այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հասկացող լինելը, խելացիությունը, բարությունը։ Շատ եմ ուզում, որ նա բարձրահասակ լինի, որովհետև ինքս էլ բարձրահասակ եմ, չեմ սիրում, երբ տղամարդն ինձանից ցածրահասակ է։ Եթե կողքիս տղամարդը դեմ լինի իմ մասնագիտությանը կամ ոճին, գուցե, թողնեմ գործս ու փոխեմ ոճս, բայց ես իմ չափերը գիտեմ, երբեք դրանցից դուրս չեմ գալիս։ Երբ հանդիպեմ իմ կյանքի տղամարդուն, ինքն ինձ կընդունի այնպիսին, ինչպիսին կամ»,- խոսքը եզրափակեց Եվան։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը