Աշոտ Ղազարյանի թոռների` Անահիտ և Բորյա Ադամյանների հաջողությունը Ռուսաստանում, Հայաստան գալու ցանկությունն ու «Лучше всех!» նախագծից հետո ստացած արձագանքները
Աշոտ Ղազարյանի թոռները՝ Անահիտ և Բորյա Ադամյանները, վերջերս մեծ աժիոտաժ առաջացրին ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех!» հաղորդաշարի ժամանակ իրենց ելույթով։ Քույր ու եղբայր հայտնի երգերի իրենց cover–ներով հասցրել են 1.5 միլիոն հետևորդ հավաքել Ինստագրամում։ Օրերս նրանք Հայաստանում էին։ Tert.am Life–ը հանդիպել է նրանց, լուսանկարել ու զրուցել գործունեության, հեռանկարների, իրենց հարաբերությունների ու միմյանց օգնելու մասին։
Բորյայի հետ առաջին տեսանյութը հրապարակելուց հետո Անահիտի հետևորդների քանակը 18 հազարից դարձավ 1 միլիոն
Անահիտը 16 տարեկան է, Բորյան` 9։ Անահիտը Մերի Վարդանյանի հետ Հայաստանը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ 2016»–ին ու զբաղեցրել 2–րդ տեղը, «Մանկական Նոր ալիքում» զբաղեցրել է 1–ին տեղը, նկարահանվել է «Նվագախմբի երեխաները» երաժշտական սիթքոմում, իսկ Բորյան նոր է սկսում իր գործունեությունը։
«Բորյան միշտ նայում էր ինձ ու ուզում երգել, բայց պապան ուզում էր, որ նա մարզիկ դառնա։ Բորյան միշտ ասում էր` կտեսնեք, ես երգիչ եմ դառնալու։ Մի անգամ տանը կարաոկե էինք երգում, ասացի` կողքիս նստիր, երգենք, հեռախոսիս տեսախցիկը միացրեցի ու նկարեցի մեր երգը։ Հետո նայեցի, որ վատ չի ստացվել, կարելի է հրապարակել։ Այն ժամանակ ընդամենը 18-19 հազար հետևորդ ունեի Ինստագրամում, հրապարակածս տեսանյութերը միջինում 12-14 հազար մարդ էր նայում։ Հաջորդ օրը տեսա, որ տեսանյութը 26 հազար մարդ է նայել։ Սկզբում չզարմացա, մտածեցի՝ Բորյային են տեսել, ավելի շատ է դիտվել։ Բայց մեկ օր էլ անցավ, դիտումները հասան 60 հազարի, հետո` 100 հազարի ու այդպես շարունակ։ 3 շաբաթվա ընթացքում հետևորդներիս քանակը 18 հազար հետևորդից դարձավ 1 միլիոն։ Հիմա արդեն, մեկուկես միլիոն հետևորդ ունեմ»,– պատմեց Անահիտը։
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех!» հաղորդաշարի ժամանակ նրանց ելույթն էլ մեծ աժիոտաժ առաջացրեց։ Անահիտի խոսքով` նախագիծն իրենց լավ տրամադրություն տվեց, բոլոր ծանոթները զանգահարում էին ու ասում, որ տեսել են իրենց ելույթը, հպարտացել։
Քույր ու եղբայր առայժմ սիրողական տեսանյութեր են հրապարակում։ Երկուսն էլ հստակ ասում են, որ հետագայում անհատական կարիերա ծավալելու մտադրություն ունեն։ Անահիտն առաջիկայում կթողարկի իր նոր երգը։ Պատանի երգչուհին, ասաց, որ խորագրի ընտրության հարցում վերջնական չեն կողմնորոշվել, իսկ Բորյան, որը հոգատարությամբ հետևում է քույրիկի բոլոր քայլերին, հայտնեց աշխատանքային վերնագիրը` My boy։ Երգը ռուսերեն է։
Չնայած սոլո կարիերա ծավալելու մտադրությանը` հետագայում գուցե համատեղ երգ կամ տեսահոլովակ էլ կներկայացնեն։ «Դեռ քույրիկիս հետ եմ երգում, բայց հետագայում ուզում եմ անհատական կարիերա ունենալ»,– ասաց Բորյան։
Անահիտը ևս այս կարծիքին է։ «Ես երբեք չեմ սիրել դուետով կամ խմբով ներկայանալ։ Նույն էլ ինքը, ուղղակի մենք տեսանյութ նկարահանեցինք ու այդպես ստացվեց, որ բոլորը մեզ միասին տեսան, սակայն ուզում եմ սոլո կարիերա ծավալել»,– ասաց պատանի երգչուհին, որը, սակայն, «Մանկական Եվրատեսիլ 2016»–ին Հայաստանը ներկայացրել էր դուետով` Մերի Վարդանյանի հետ։
Ուզում է Հայաստանը ներկայացնել մեծերի «Եվրատեսիլում». Անահիտ
«Մանկական Եվրատեսիլ 2016»–ին Հայաստանը գրավեց երկրորդ տեղը։ Անահիտի խոսքով` հաղթանակին այդքան մոտ լինելը, սակայն չհաղթելը, իրենց չէր տխրեցրել։ «Սկզբում չէինք հասկացել, որ որքան ուշ են ասում միավորները, այնքան դրանք բարձր են, և մենք իրականում ամենաբարձր միավորներն ենք հավաքում։ Մտածում էի` նույնիսկ մոտ չենք հաղթանակին։ Կեսից հասկացանք համակարգն ու շատ ուրախացանք, որ բարձր միավորներ ենք ստանում։ Չհաղթելու համար չէինք տխրել, հակառակը, շատ ուրախ էինք երկրորդ տեղը զբաղեցնելու փաստի համար»,– ասաց Անահիտը։
Արդեն «Մանկական Նոր ալիք» մրցույթում նա զբաղեցրեց առաջին տեղը։ Հիմա ցանկություն ունի Հայաստանը ներկայացնել մեծերի «Եվրատեսիլում»։ Ասում է` առաջիկայում, գուցե, փորձի ուժերը։
Ժամանակին Անահիտը մտածում էր մարզիկ դառնալու մասին ու որքան էլ պապիկի` Աշոտ Ղազարյանի հետ նկարահանման հրապարակ գնալը հետաքրքիր էր իր համար, չէր պատկերացնում, որ հետագայում այս ուղղությամբ կսկսի քայլել։
«Ուզում էի մարզիկ դառնալ։ Հաճախել եմ մեծ թենիսի, գիմնաստիկայի, լողի։ Պատրաստ էի շարունակել այն ուղղությամբ, որն ավելի լավ կստացվեր, սակայն ուղղությունս փոխվեց։ 9 տարեկան էի, պապայիս ընկերը նկատեց, որ լավ լսողություն ունեմ։ Ասաց` գնացեք Голос, որոշեցինք այդպես էլ անել, սակայն ընդամենը 3 ամիս էի վոկալ պարապել, քասթինգը չանցա,– ասաց նա ու հավելեց, որ չէր տխրել, ավելին` այդ պահին չէր էլ մտածում նախընտրական փուլն անցնելու կամ չանցնելու մասին,– Ես ահավոր սոված էի, կիսատ–պռատ վատ երգեցի, որ շուտ գնայինք հաց ուտելու։) Դրանից հետո գնացի «Մանկական Եվրատեսիլ» ու ամեն ինչ շատ լավ ստացվեց»։
16–ամյա աղջիկն այս տարի ավարտեց 9-րդ դասարանը, որոշել է կրթությունը շարունակել լեզվաբանական ուղղությամբ։ Ասում է` լավ է տիրապետում անգլերենին։ Երգը կամ դերասանական արվեստը, որպես մասնագիտություն, չընտրելու համար ունի իր պատճառաբանությունը. «Եթե Աստված չանի, մի բան չստացվի, ուրիշ մասնագիտություն էլ ունեմ։ Իհարկե, Աստված չանի, ես շատ կուզեմ, որ ստացվի ու կարծում եմ` հնարավոր չէ` չստացվի»։
Շատ եմ սիրում քույրիկիս. Բորյա
Նույնիսկ կարճատև շփման ընթացքում նկատելի է, թե Բորյան որքան է սիրում ավագ քույրիկին ու ինչքան հոգատար է նրա նկատմամբ։ Փոքրիկ ջենթլմենը հետևողականորեն հետաքրքրվում է, արդյոք իրականացրել ենք քույրիկի խնդրանքը, արդյոք նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Բորյայից հետաքրքրվեցինք` քույրիկն իրեն օգնո՞ւմ է։ «Անուլն ամեն ինչով շատ է օգնում ինձ։ Շատ եմ սիրում իրեն»,– ասաց նա ու մանկական անկեղծությամբ գրկեց քույրիկին։
Անահիտի և Բորյայի տարիքային տարբերությունը 7 տարի է։ Սա այն շրջանն է, երբ հետաքրքրությունները կտրականապես տարբերվում են իրարից, սակայն նրանց միավորում է ոչ միայն սերը երգի հանդեպ, այլև համատեղ ժամանց անցկացնելու ցանկությունը։
Անահիտը Բորյայի հետ մանկական խաղեր չի խաղում, սակայն միասին երգում են, ֆիլմեր դիտում, «մոնոպոլիա» խաղում, երբեմն էլ, մեծի իրավունքով դիտողություններ է անում եղբորը։
«Անուլը չի ջղայնանում, հանգիստ ասում է, որ հասկանամ։ Ինձ ասում է` ոնց ճիշտ երգեմ։ Օրինակ` այսօր երգում էի, ճիշտ չերգեցի, խորհուրդ տվեց, որովհետև սխալ երգելուց կարող է ձայնս կտրվի»,– ասաց Բորյան։
Պապին միշտ ասում է` հանկարծ չգոռոզանաք
Անահիտ և Բորյա Ադամյաններն Աշոտ Ղազարյանի թոռներն են։ Պատանի երգչուհին ասում է` պապիկի ազդեցությունը շատ մեծ է եղել այս ոլորտում գործունեություն ծավալելու հարցում. «Եթե նա չլիներ, ես չէի իմանա շատ քասթինգների, օրինակ, «Մանկական Եվրատեսիլի» մասին։ Երբ փոքր էի, ինձ իր հետ տանում էր ստուդիաներ, նկարահանումների։ Այդ ամենը շատ հետաքրքիր էր, սակայն այնբ ժամանակ չէի մտածում, որ այս ուղղությամբ կգնամ»։
Եթե Անահիտը հաճախ է հայտնվել պապիկի աշխատանքային միջավայրում, Բորյային այդպիսի հնարավորություն քիչ է ընձեռվել։ Տղան տխրությամբ նկատեց, որ, ցավոք, պապն իրեն քիչ է տարել նկարահանումների։
«Չգիտեմ ինչու, ինձ մի անգամ է տարել,– իրեն բնորոշ անկեղծությամբ ասաց Բորյան ու հավելեց, որ շատ է ուզում լինել նկարահանման հրապարակում։ –Ես էլ եմ շատ ուզում նկարահանվել։ Մեկ դերասան եմ ուզում դառնալ, մեկ ռեժիսոր, մեկ երգիչ, մեկ նկարիչ, մեկ խոհարար։ Շատ մտքեր ունեմ։ Կարող եմ կինոներում նկարահանվել, բայց չեմ թողնի երգելը։ Ուզում եմ պապիկիս պես հայտնի լինել։ Օրինակ, կուզեմ կինոյում երգել, մյուզիքլում ներկայանալ»։
Աշոտ Ղազարյանը թոռներին միշտ խորհուրդ է տալիս չհանձնվել, քանի որ ամեն ինչ լավ է ստացվում, եթե նույնիսկ լավ չէ, լավ կստացվի։ «Եթե պապին մեզ չասեր այդ ամենը, վիդեոներ չէինք անի ու այս ամենը չէր լինի»,– ասաց Բորյան, Անահիտն էլ առանձնացրեց պապիկի մյուս խորհուրդը. «Նա միշտ ասում է` հանկարծ չգոռոզանաք, մարդիկ չեն սիրում այդպիսիններին։ Եթե գոռոզանաք, կարիերան վերջացած է։ Իրականում դա շատ է օգնում, որովհետև մարդը կարող շուտ գոռոզանալ ու իրեն այլևս չսիրեն»։
Հայրիկը քիչ–քիչ փոխում է կարծիքը Բորյայի երգելու վերաբերյալ
Չնայած իր հետաքրքրություններին` 9–ամյա Բորյան այլ զբաղմունքներ էլ ունի։ Հաճախում է ձյուդոյի, անգլերենի ու մաթեմատիկայի պարապմունքների. «Ձյուդոն չեմ սիրում, պապաս է ուզում, որ գնամ։ Անգլերենը սիրում եմ, մաթեմատիկան` ոչ»։
Անահիտն էլ նկատեց, որ հայրիկը դեռ չի համակերպվել Բորյայի` երգիչ դառնալու հետ գաղափարի հետ, սակայն իրենց ունեցած հաջողությունը փոքր–ինչ փոխել է նրա մոտեցումը։
«Պապան միշտ ասում էր` մեզ մի երգիչը հերիք է, ինքը տղա է, ուզում եմ մարզիկ դառնա։ Դեռ չեն եկել այդ կոմպրոմիսին, սակայն հիմա, երբ այսպիսի արձագանքներ կան, պապան էլ է հետաքրքրված մեր հաջողությամբ։ Իր կարծիքն էլ է փոխվել։ Առաջ ասում էր` չէ, ինչ cover անել, մի արեք, իսկ հիմա ինքն է ասում` վաղուց cover չեք արել, մարդիկ սպասում են, նոր երգ երգեք»,– պատմեց Անահիտը։
Անահիտը նկատեց, որ Սոչիում իրենց ավելի շատ են ճանաչում, ժպտում, մոտենում, քան Հայաստանում։ Ասում է` դա կարող է պայմանավորված լինել նաև մարդկանց տեսակով, սակայն Ինստագրամի վիճակագրության համաձայն էլ իրենց հետևորդների 70 տոկոսը Ռուսաստանից են։
Այնուամենայնիվ, նրանք ապագայի ծրագրերը չեն կապում Ռուսաստանի հետ։ «Սկսում ենք Ռուսաստանից, Հայաստանում էլ ենք գործունեություն ծավալում, բայց ես շատ եմ ուզում գնալ Ամերիկա։ Նոյեմբերին եղել ենք այնտեղ»,– ասաց Անահիտը, եղբայրն էլ ասաց, որ ինքն էլ է շատ ուզում գնալ Ամերիկա. «Ես միշտ եմ ուզել գնալ Ամերիկա, նույնիսկ այն ժամանակ, երբ Անուլը չէր եղել ԱՄՆ–ում»։
Հայաստանում ավելի լավ է. Բորյա
Ամառային արձակուրդները Բորյան անցկացնելու է Հայաստանում։ Շատ ոգևորված է, որ շուտով գալու է Հայաստան ու երկար ժամանակով մնա այստեղ։
«Հայաստանում ավելի լավ է»,– ասաց նա, քույրիկն էլ ծիծաղելով հավելեց` որովհետև այստեղ դպրոց չկա։) Բորյան ավելացրեց նաև իր պատճառները. «Դպրոց չկա, նորմալ ընկերներ են։ Հայաստանում լիքը ընկերներ ունեմ։ Սոչիում էլ ունեմ ընկերներ, բայց այնտեղ ամեն ինչ կեղտոտ ա։ Երբ Սոչիում արձակուրդներ են, իջնում եմ դուրս, բան չկա անելու, իսկ այստեղ իջնում եմ բակ, խաղում ենք, վազվզում, ծիծաղում»։
Անահիտն էլ նկատեց, որ ինչպես եղբոր, այնպես էլ իր մոտ, ամեն ինչ գալիս է ընկերությունից. «Դեռ նախորդ տարի ես էլ կասեի, որ այստեղ է հավես, որովհետև այստեղ ավելի մոտ էի մարդկանց հետ, սակայն Սոչիում այս տարի մտերմացա ընկերուհիներիս հետ, որոնք իսկապես շատ լավն են։ Ես և՛ Հայաստանում լավ ընկերներ ունեմ, և՛ Սոչիում, դրա համար հիմա չեմ կարող պատասխանել` այնտե՞ղ է հավես, թե՞ այստեղ»։
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը