«Ես կատարյալ չեմ, բայց երբեք չեմ մտածել պլաստիկ միջամտությունների մասին»․ Գեղեցկուհի ճանաչված Լիանա Ոսկերչյանը՝ արտաքնի և հասակի համար ծաղրանքների մասին
Ինչո՞ւ են աղջիկները որոշում մասնակցել գեղեցկության մրցույթների, մասնակցությունն արդեն ինքնագնահատական է․ այս հարցը հաճախ կարելի է լսել տարբեր մարդկանցից: Tert.am Life-ն այս հարցի պատասխանը ստացել է «Միսս աշխարհ Արմենիա» ճանաչված 20-ամյա Լիանա Ոսկերչյանից՝ նրա հետ զրուցելով նաև մանկության, Ուկրաինայում ապրելու տարիների, օտարված լինելու, հասակի համար տարբեր ածականներ ունենալու, պլաստիկ վիրահատությունների չդիմելու սկզբունքի և մոդելինգով զբաղվելու հեռանկարի մասին:
Լիանան Tert.am Life-ին է տրամադրել նաև մանկության լուսանկարները:
Քաղաքագե՞տ, թե՞ մոդել
Լիանան սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, ապագա քաղաքագետ է: «Միսս Արմենիա 2017»-ին մասնակցելուց հետո սկսել է զբաղվել մոդելինգով և այս տարի ավելի պատրաստված մասնակցել մրցույթին:
«Մոդելինգն ինձ համար եղել է մանկության երազանք: Շատ եմ ուզում շարունակել զբաղվել մոդելինգով: Հիմա այն ինձ համար ավելի շատ հոբբի է, չնայած ուզում եմ դառնա մշտական աշխատանք,- ասաց Լիանան ու հավելեց, որ մասնագիտական ընտրության հարցում որոշումը դեռ հստակ չէ: -Տեսնենք, թե ինչպես ստացվի ուսումս ավարտելուց հետո»:
Ուսմանը զուգահեռ մշտական աշխատանք Լիանան չունի, սակայն վաստակում է մոդելինգով՝ տարբեր նկարահանումների մասնակցելով: Որոշակի զբաղվածություն ունի նաև իր մայրիկի ղեկավարած «Փերիա» մշակութային կենտրոնում: «Մայրիկս իրանահայ է, իրենք ունեն մշակութային կենտրոն, որը զբաղվում է իրանահայ մշակույթի պահպանմամբ ու տարածմամբ: Եթե, օրինակ, համերգ են ունենում, կազմակերպչական փուլում օգնում եմ աշխատանքներով և իրենց թիմում եմ»,- ասաց Լիանան:
Ուկրաինայում ինձ համար շատ բարդ էր
Լիանան տան միակ երեխան է, ապրում է մայրիկի հետ, որի մասին առանձին քնքշությամբ է խոսում: Որևէ բանի մասին խոսելիս անմիջապես մտաբերում է, որ առաջինը մայրիկին պատմեց իրադարձության մասին:
Լիանան ծնվել և մինչև 9 տարեկան ապրել է Ուկրաինայում: Այնուհետև մայրիկի հետ տեղափոխվել է Հայաստան: Միջավայրի փոփոխությունը նրա վրա դրական է ազդել, քանի որ Ուկրաինայում իրեն օտարված էր զգում:
«Ուկրաինայում ես ինձ այդքան էլ լավ չէի զգում: Մանկապարտեզում դաստիարակ ունեինք, որն ինձ չէր սիրում, շատ էր նեղացնում, արդյունքում խմբի երեխաներն էլ ինձ հետ չէին շփվում: Իր ամեն նկատողության վերջում ասում էր՝ դե ինչ սպասեմ, չէ՞ որ դու հայ ես: Հետո դպրոցում էր նույն խնդիրը, ամեն անգամ շեշտում էին, որ ես իրենցից չեմ: Դա իմ մեջ հետք էր թողել, ինձ թվում էր՝ վատ է, որ ես ռուս չեմ: Մեծացա, հասկացա, որ դա բացարձակապես նեղվելու առիթ չէ: Միայն մի ընկեր ունեի, նա էլ պապայիս ընկերոջ տղան էր, որը մեր խմբից էր: Քանի որ ընկերուհի չունեի, մեխանիկորեն աղջկական խաղեր խաղալու փոխարեն հեծանիվ էի քշում, ծառ բարձրանում: Հայաստան տեղափոխվելուց հետո ինձ արդեն զգում էի իմ ափսեի մեջ»,- անկեղծացավ Լիանան:
Հայաստանում էլ ինձ ծաղրում էին բարձրահասակ լինելու համար
Գեղեցկուհու տիտղոսին արժանացած Լիանան տարբեր առիթներով սրտնեղելու առիթ է ունեցել արտաքնի համար: Ուկրաինայում նա բոլորից ցածրահասակ էր, ծաղրում էին տարբեր լինելու համար, Հայաստանում նույն հասակը ծաղրի թեմա էր բոլորից բարձր լինելու համար:
«Ուկրաինայում բոլորը շեկ մազերով էին, շատ նիհար, փոքր ժամանակ ես իրենցից բավականին ցածրահասակ էի ու իրենց համեմատ՝ մի քիչ ավելի թմբլիկ: Գեր չեմ եղել, բայց թուշիկներով, համով երեխա էի: Հիմա էլ թուշիկներ ունեմ, բայց գեր չեմ: Ուկրաինայում բոլորից ցածրահասակ էի, եկա Հայաստան, բոլորից բարձրահասակ էի: Հայաստանում էլ սկսեցին հասակիս համար ծաղրել: Մինչև միջնակարգ դպրոցն ավարտելը շատ ածականներ եմ ունեցել կապված հասակիս հետ, բայց դրանից այդքան չէի կոմպլեքսավորվում: Երևի, Ուկրաինայում մի քիչ կոփվել էի»,- ասաց նա ու հավելեց, որ հիմա իր հասակը 1.78 սմ է, քաշը՝ 60 կգ:
Հաճախ մարդիկ քննարկում են, թե ինչու են աղջիկները որոշում մասնակցել գեղեցկության մրցույթների, քանի որ մասնակցության հայտն արդեն ենթադրում է որոշակի ինքնագնահատական: Մարդկանց հետաքրքրում է, թե ինչպես են աղջիկները որոշում, որ հենց իրենք պետք է մասնակցեն ու հաղթեն այսպիսի մրցույթում: Լիանայից հետաքրքրվեցինք՝ արդյոք մանկության տարիների ծաղրանքներն իրեն ստիպել են ապացուցել, որ կարող է ավելին և, օրինակ, բարձր հասակը ոչ թե թերություն է, այլ առավելություն:
«Միգուցե հոգեբանական ինչ-որ պահ եղել է,- ասաց նա, ապա հավելեց, որ մասնակցության հայտ ներկայացնելիս ինքը մտածել է, ոչ թե տիտղոս ունենալու, այլ այս ասպարեզում քայլ անելու մասին,- ես մրցույթին ավելի շատ վերաբերել եմ որպես ճանաչում, ընկերներ, շրջապատ, աշխատանք ձեռք բերելու հարթակ: Հաղթողն ունի շատ մեծ առաքելություն՝ նախ՝ իր երկիրը պատվով ներկայացնելու, երկրորդ՝ իր կեցվածքով, պահվածքով, առաքինությամբ օրինակ լինելու մյուս աղջիկների համար: Երևի, իմ մեջ տեսել են ինչ-որ բան, որ այդ դերի համար հենց ինձ են ընտրել, ինչի համար շատ շնորհակալ եմ ժյուրիին»: Լիանան վստահ է՝ հաճախ հաղթանակ չգրանցած աղջիկը կարող է ավելի շատ հաջողություն ունենալ և հակառակը: Այսինքն՝ հաջողությունը կախված է ոչ թե տիտղոսից, այլ մարդուց:
Ես կատարյալ չեմ, բայց երբեք չեմ մտածել պլաստիկ միջամտությունների մասին
Լիանայի հաղթանակի վերաբերյալ, իհարկե, եղան տարբեր կարծիքներ, սակայն բացասական մեկնաբանությունների տարափ այս անգամ չեղավ: Պլաստիկ միջամտությունների մեջ էլ աղջկան չմեղադրեցին: Գեղեցկուհու տիտղոսակրի խոսքով՝ երբեք չի մտածել իր արտաքինը փոխելու մասին:
«Երբևէ չեմ էլ ունեցել որևէ պլաստիկ վիրահատություն անելու ցանկություն: Պատճառն այն չէ, որ, պարզապես այդ ստանդարտ դեմքերը չեմ սիրում: Աստված ինձ այսպիսին է ստեղծել: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, ինձ սիրում են այնպիսին, ինչպիսն կամ»,- ասաց նա:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը