«Կինս իմ թուլությունն է, գժվում եմ Լուսոյի համար». Արմուշը՝ ներկա ու նախկին ամուսնության, ԱՄՆ-ում փոխված կյանքի և Վարդուհի Վարդանյանի կյանքը խլած վթարի ժամանակ նույն մեքենայում լինելու մասին
EXCLUSIVE
Միշտ ուրախ, հումորով, էներգետիկ մարդ, որը շրջապատին վարակում է իր դրական էներգիայով և սիրում է շփվել իրենից երիտասարդների հետ: Ասում է՝ այդպես ինքն էլ է երիտասարդ մնում: Եվ իսկապես, քչերը կարող են գուշակել, որ հումորիստ, դերասան Արմուշն արդեն 42 տարեկան է:
Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել դերասանի հետ ԱՄՆ տեղափոխվելուց հետո փոխված կյանքի, հոր մահվան, 20 տարի անց վերամիավորված ընտանիքի մասին:
Միշտ ժպտացող դերասանի կյանքում ամեն բան չէ հարթ եղել, նա հիշեց բանակային տարիներին տեղի ունեցած դաժան մի դեպք, որից հետո կյանքի իր ընկալումը հիմնովին փոխվել է:
Արմուշը միշտ առանձնահատուկ ջերմությամբ է խոսում կնոջ՝ Լուսինեի մասին: Ասում է, որ ուղղակի գժվում է նրա համար: Դերասանն առաջին անգամ խոսել է մինչև Լուսինեի հետ հարաբերությունները քաղաքացիական ամուսնություն ունենալու, նշանված լինելու, բայց Լուսինեի շնորհիվ սերն այլ կերպ հասկանալու մասին:
40 տարեկանից հետո գժոտ կյանք է սկսվում
Չնայած Արմուշին շատերն ընկալում են ավելի երիտասարդ, նա արդեն 42 տարեկան է: Ասում է՝ 40-ից հետո կյանքը նոր փուլ է մտնում: «30-38 տարեկանում գիտակցում ես պատասխանատվությունդ, պարտականություններդ, բայց դեռ կա ջահելական կյանքը: Հիմա էլ ջահելությունը չի բացակայում, սակայն ամեն ինչ ավելի լուրջ է: 38-40 տարեկանում ինձ մոտ միջին տարիքի անցումային դեպրեսիա էր: Ես չէի գիտակցում, որ դեպրեսիվ վիճակում եմ, սակայն անկախ ինձնից ագրեսիվ էի, անտրամադիր: Այդ փուլն անցնելուց հետո ինձ մոտ երկրորդ շնչառություն է բացվել: Կարծես երիտասարդը նոր զգա՝ ինչ է կյանքը: 40-ում ամեն ինչ շատ բուռն է դառնում, նույնիսկ, ռոմանտիկ եմ դարձել, նախկինում այդպիսին չէի, սկսել եմ կնոջս ավելի շատ սեր խոստովանել, երեխաներիս հետ ավելի շատ շփվել: Ավելի շատ եմ կապվել մարդկանց, ընտանիքիս հետ: Ավելի ռոմանտիկ դարձա: Մի խոսքով՝ 40-ից հետո գժոտ կյանք է սկսվում, որովհետև և՛ գիտակից ու իմաստուն ես, և՛ երիտասարդ,- ասաց դերասանը, միևնույն ժամանակ, նկատեց, որ ինքն իրեն չի ընկալում 42 տարեկան: -Հիմա զգում եմ, որ ավելի «նստած» եմ, սակայն էներգիաս երբեք չի պակասում: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այսպիսի էներգիա է տվել: Երևի, դա ապրելակերպ է, որը գենետիկորեն է փոխանցվել ինձ: Մամայիս կողմում բոլորն անհավանական էներգետիկ են, արտաքնապես երիտասարդ երևալս էլ պապայիս գեներն են: Նա էլ է միշտ իր տարիքից երիտասարդ երևացել: Կինս 7 տարի է փոքր ինձնից: Նա էլ է ինձ երիտասարդ պահում: Լուսինեն ինձ միշտ լրացրել է»:
Թե՛ «Վիտամին»-ում, թե՛ «32 ատամ»-ում Արմուշն ավագն է եղել: Ասում է՝ միշտ երիտասարդների հետ շփվելը ևս իրեն երիտասարդ է պահում․ «Միաժամանակ, ընկերներս շատ հասուն են, միշտ կարողացել եմ իրենց դիմել խորհրդի համար: Օրինակ՝ Վաչեն ինձնից 9 տարի փոքր է, բայց մեր մտքերը միշտ համահունչ են»:
Դեպրեսիայի մեջ էի, ինչն անդրադառնում էր ընտանիքիս վրա
Արմուշը պատմեց, որ 40-ին նախորդած դեպրեսիվ շրջանն անդրադարձել է նաև ընտանիքի ու սիրելիների հետ հարաբերությունների վրա: «Լուսինեն ամեն ինչ հանդուրժում էր: Տանը «տուրուդմբոց» չի եղել, բայց անիմաստ նյարդայնանալ, ձայն բարձրացնել եղել է: Միասին ամեն ինչ հաղթահարեցինք: Այդ շրջանում փորձեցի ինձ շեղել ձկնորսությամբ: Հանգստյան օրերին ասում էի՝ գնում եմ ձկնորսության, Լուսինեն ասում էր՝ շատ լավ ես անում, գնա: Հետո իմացա, որ ինձ մոտ անցումային տարիքի դեպրեսիա էր: Կնոջս ասում եմ՝ շուտով քեզ է սպառնում նույն շրջանը: Հիմա արդեն ես եմ խաղաղությունս փոխանցում Լուսինեին, քանի որ իր հոգսը շատ է՝ տունը, երեխայի խնամքը, ամեն ինչ իր վրա է, արդեն ինքն էլ է ասում, որ ակնհայտ խաղաղ եմ»,- ասաց նա ու հավելեց, որ հիմա ինքն է շատ խաղաղ, Լուսինեն՝ հակառակը, քանի որ նրան խեղդում է Հայաստանի կարոտը, Դանին էլ «աջակցում» է նրան այդ հարցում: Արմուշը նշեց, որ մայր ու որդի չեն համակերպվում Հայաստանից հեռու ապրելու մտքի հետ:
Հասարակության համար թեթև, հումորով, ժպտադեմ Արմուշը տանը չխոսկան է: Խոստովանում է՝ բարդ ամուսին է․ «Տանը ես չխոսական եմ, դա արդեն բարդություն է: Երեխաներս սպասում են աշխատանքից տուն գնամ, սկսում են հարցեր տալ, իսկ ես շատ կարճ եմ պատասխանում: Կան ընտանեկան հարցեր, որոնք կինս ուզում է քննարկել, ես «հա» ու «չէ» եմ ասում, ինչն իրեն հունից հանում է»:
Գժվում եմ Լուսինեի համար, նա իմ թուլությունն է
Արմուշի ընտանիքը 12 տարեկան է: Ասում է՝ իրենց ընտանիքի ամրության գաղտնիքն այն է, որ իրենք շատ են սիրում իրար: «Մեր ընտանիքի հենքն այն է, որ մենք իրար համար գժվում ենք անկախ ամեն ինչից: Ես իրոք շատ-շատ եմ սիրում իմ կնոջը, պաշտում եմ իրեն, բայց առաջ չէի արտահայտվում, բառեր չէի շռայլում: Հիմա սկսել եմ նաև խոսել այդ մասին, ինչից Լուսինեն ուրախանում է: Ասում է՝ 12 տարին զուր չէր: Ես մտածում էի, որ իմ վարքով եմ ցույց տալիս, որ սիրում եմ իրեն, եթե այդ մասին ասեմ, արհեստական կլինի, իսկ հիմա անկախ ինձնից շատ եմ ասում»,- ասաց դերասանն ու հիշեց, որ Լուսինեին սիրահարվել է առաջին հայացքից, երկրորդ՝ պատահական հանդիպմանն էլ նրան ամուսնության առաջարկություն է արել:
Մինչև Լուսինեին հանդիպելը Արմուշը 2 անգամ նշանված է եղել, ունեցել է քաղաքացիական ամուսնություն: «23 տարեկանում առաջին անգամ նշանվեցի, սակայն բաժանվեցինք, 25-ում հանդիպեցի այլ աղջկա, որի հետ 3 տարի ապրեցինք: Այդ ժամանակ դեռ չէի ամուսնացել, ուղղակի ապրում էի իմ սիրած աղջկա հետ: Նրանից էլ բաժանվեցինք: 29 տարեկանում ևս մի անգամ նշանվեցի, Լուսինեն Իսպանիայում էր, սակայն նա վերադարձավ Իսպանիայից, ներողություն խնդրեցի այդ աղջկանից ու բաժանվեցի, որպեսզի Լուսինեի հետ լինեմ»,- ասաց դերասանը, ապա բացեց փակագծերը, թե այդ ընթացքում ինչպես էր ծանոթացել Լուսինեի հետ և ինչու էին որոշ ժամանակ իրարից հեռու:
Զույգի սիրո պատմությունը ուղեկցվում է տխուր իրադարձությամբ, քանի որ փոխկապակցված է Վարդուհի Վարդանյանի ու նրա մահվան հետ: «Լուսինեն Վարդուհու ամուսնու քույրն է: Թութուշն իմ քույրն էր, շատ մտերիմ էինք, մեծատառով մարդ էր: 2003-ին ես ու Վարդուհին գնացինք Ռուբոշին մանկական սրճարան տանելու, այդ ժամանակ նա ինձ ծանոթացրեց Լուսինեի հետ: Ծանոթացանք ու ինչ-որ բան ծնգաց մեջս: 2 օր անց Օղակաձև այգու մոտով էի անցնում, տեսա Լուսինեն ընկերուհու հետ նստած է: Բարևեցի, մոտեցա ու միանգամից ասացի՝ Լուս, կամուսնանա՞ս ինձ հետ: Լուսինեն ասաց՝ հասկանում եմ ձեր «տժժալու» շրջանն է, «32 ատամ»-ը նոր եք սկսել, կերպարի մեջ ես: Ասացի՝ մամայիս արև եմ երդվում, ես սիրում եմ քեզ, կամուսնանա՞ս հետս,- ժպիտով հիշեց դերասանը, ով ավելի ուշ դիմել է Վարդուհու օգնությանը: -Դրանից հետո Թութուշին հանդիպեցի, ասացի, որ ուզում եմ ամուսնանալ Լուսինեի հետ: Ասաց՝ գժվե՞լ ես, ինքը շուտով մեկնելու է Իսպանիա: 20 օր էր մնացել իր մեկնելուն, Թութուշին խնդրեցի հանդիպում կազմակերպել: Սկսեցինք հանդիպել, բայց Լուսինեն վախենում էր տաքանալ, որովհետև տրամադրվել էր, որ մեկնելու է: Ասում էր՝ ոնց կարող ես էս կարճ ժամանակահատվածում նման անպատասխանատու հայտարարություն անել, ասում էի՝ անպատասխանատու չի, ես սիրում եմ քեզ: Որքան էլ ինքը դրանից վախենում էր, արդեն տաքացել էինք: Նա մեկնեց, համարը գտա, զանգեցի, ասացի՝ տունս ծախում եմ, գամ քեզ մոտ, ասաց՝ խնդրում եմ նման բան չանես, գուցե, մեզ մոտ ոչինչ չստացվի, ես ինձ վատ կզգամ, որ ինձ համար տուն ես վաճառել: Հետո կապը կորավ: Թութուշի միջոցով էի իր մասին տեղեկանում, հետո իմացա, որ ինքն էլ ինձնից էր տեղեկանում»:
Զույգի կապը վերականգնվել է 2006-ին, երբ տեղի ունեցավ վթարը, որը խլեց Վարդուհի Վարդանյանի կյանքը: Վթարված մեքենայի մեջ էին նաև Արմուշն ու Եղիշե Վերդյանը: «Վթարից հետո Թութուշը մահացավ, ես 3 ամիս դարձա անկողնային պառկած, ողնաշարի խնդիր ունեի: Պառկած էի, զանգ ստացա, Լուսինեն էր, ասաց, որ եկել է, հարցրեցի՝ ինչի ես եկել, ասաց՝ չէի կարող չգալ, ասացի՝ մեկնելո՞ւ ես, ասաց՝ չէ: Այդ պահի ամեն ինչ փոխվեց: Անհամբեր սպասում էի լույսը բացվելուն: Լուսինեի՝ անհույս գնալուց մի տարի անց հանդիպել էի այլ աղջկա, նշանվել էի։ Առավոտյան զանգեցի արդեն նախկին նշանածիս, խնդրեցի գալ: Նա գիտեր Լուսինեի մասին, ասացի՝ հիշո՞ւմ ես, պատմել եմ Լուսինեի մասին, դու ինձ կատես նրա համար, ինչ հիմա կասեմ, բայց ինչ-որ ժամանակից շնորհակալ կլինես իմ անկեղծության համար: Այդ աղջիկը հետ է եկել ու ինձ մոտ ամեն ինչ արթնացել է: Իհարկե, նա շատ ծանր տարավ դա, բայց չէի կարող անկեղծ չլինել: Ներողություն խնդրեցի ու այդ պատմությունն ավարտվեց: Հետո իրեն մի առիթով ծանոթացրել եմ Լուսինեի հետ, Դանիի հետ էլ է ծանոթ»,- պատմեց դերասանը:
Արմուշի խոսքով՝ իր վերականգնողական փուլը շատ ավելի արագ է ստացվել շնորհիվ սիրելիի: «Լուսոս եկավ, ավելի շուտ ապաքինվեցի, իր գալը, կարծես, անկողնուց հանեց ինձ: Հենց կորսետս հանեցի, ասացի՝ մենք ամուսնանալու ենք: 5 ամիս էր՝ ընկերություն էինք անում, ես չէի համբերում, թե երբ նա է կողքիս լինելու: Քանի որ Թութուշը նոր էր մահացել, հարսանիք չարեցինք, ուղղակի սկսեցինք իրար հետ ապրել: Մարդիկ մտածում են՝ ժամանակ է պետք իրար ճանաչելու համար, սակայն «գիտակցված» բառը մեզ մոտ չի եղել, դրա համար էլ մինչև հիմա գժվում ենք իրար համար: Զգացմունքը չի կարող գիտակցված լինել, գժավարի պետք է լինի: Դա զգացմունք է, որը չես կարող բառերով արտահայտել: Լուսոն իմ թուլությունն է, որը չեմ կարող բառերով արտահայտել: Չեմ կարող բացատրել, թե Լուսոն ով է իմ կյանքում, ուղղակի գիտեմ, որ չենք կարող իրար կողքի չլինել»,- ասաց դերասանը:
Ցույց չենք տալիս, բայց հանուն իրար կոտոշներ ենք մաշում
Արմուշը նկատեց, որ ժամանակի հետ ինքն ու Լուսինեն իրար նմանվել են, որոշ հարցերում էլ զիջումների գնացել ու «կոտոշներ մաշել» հանուն իրար. «Ցույց չեք տալիս, բայց մաշում եք այդ կոտոշները: Չեմ ուզում նշել՝ ես կոնկրետ ինչ փոփոխություններ եմ կրել, բայց դրանք կան: Նա էլ է կոտոշներ մաշել: Մենք համակերպվել ենք, որ կան բնավորության գծեր, որոնց չպետք է դիպչենք»:
Դերասանը նշեց, ինչպես Լուսինեի, այնպես էլ իր բնավորության գծերը, որոնք երբեմն, խանգարում են իրենց. «Լուսինեն նեղացկոտ է, զգայուն: Ես միշտ ասում եմ, որ նեղանալն ավելի է խորացնում վեճը: Վեճը տվյալ պահին տվյալ թեմայի շուրջ է, երբ այն վերջանում է, այլ թեմայի վրա չի անդրադառնում: Ես էլ շատ դեպքերում կարող եմ մի բան ասած չլինել, բայց պնդեմ, որ ասել էի, հետո ապացուցվի, որ չէի ասել: Նա համակերպվել է այն մտքի հետ, որ մոռացկոտ եմ, կարող է զանգել, ինչ-որ բան ուզել, օրինակ, հաց, մի վայրկյան հետո մոռանամ գնել ու գամ տուն»:
Խիստ հայր եմ
Որպես հայր՝ Արմուշն իրեն խիստ բնորոշեց: Ասում է՝ տղա դաստիարակելիս դա կարևոր է, հատկապես, ԱՄՆ-ում. «Տղաներիս նկատմամբ մի քիչ խիստ եմ: Ինչքան էլ խաղաղ եմ ապրում Միացյալ Նահանգներում, չեմ մոռանում, որ այստեղ տղա եմ մեծացնում, ինչը բարդ է: ԱՄՆ-ում շատ արագ կարող են շեղվել, վատ շրջապատ ընկնել: Շատ զգույշ եմ: Դանին իր տարիքի համեմատ շատ լուրջ է: Երևի, դա պայմանավորված է նրանով, որ միշտ «Վիտամինի» կուլիսներում է մեծացել, մանկական ընկերներ քիչ է ունեցել, իր ընկերները միշտ մեծ են եղել: Անգամ, մանկապարտեզն իրեն հետաքրքիր չէր: Դանին ինձ շատ է լրջացնում, նա իր նիստուկացով ստիպում է, որ իրեն լուրջ վերաբերես: Արդեն շատ զգույշ ու մտածելով եմ շփվում իր հետ, որովհետև կարող է մի բան ասեմ, հիշեցնի նաև նախորդ ասածս»,- ասաց նա ու հավելեց, որ որդին բարձր առաջադիմությամբ է սովորում:
Արմուշը վստահ է, որ որդին լավ ուսում կստանա, բայց և չի կորցնում զգոնությունը: «Ես շատ խիստ հայր եմ: Երբեք բարձր տոնով չեմ խոսում իր հետ, բայց մեծավարի եմ խոսում: Լուսինեն մեկ-մեկ ասում է՝ շատ ես մեծավարի խոսում, պատասխանում եմ, որ ինքը հասկանում է: Ես իր հետ տղավարի եմ խոսում, որովհետև տղեն պիտի տղա լինի»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ հանրային ընկալման մեջ դերասանական ոլորտի տղամարդկանց կերպարն այլ է, հատկապես, ինքը հաճախ կանանց, նույնասեռականների դերեր է խաղացել, այդ ամենի ֆոնին բա՞րդ է եղել պահել իր՝ «տղամարդու» կերպարը, նա արձագանքեց. «Չէ, որովհետև դա գործ է: Բոլորին հակառակն ապացուցելու խնդիր չեմ ունեցել: Եղել են թյուրիմացություններ, որոնք արժանի պատասխան են ստացել: Ովքեր սխալվել են, տեղն են ընկել: Դա երբեք չի խանգարել ինձ, որովհետև միշտ իմացել եմ, որ եթե ինչ-որ մեկն ուզի ինձ նման հարց տալ, կարող եմ պատասխանել»:
Բանակում սառը մարդ դարձա
Արմուշն իրեն բնորոշելիս հաճախ է օգտագործում «սառը» բառը: Ասում է՝ իր համար բեկումնային է եղել բանակային կյանքի մի դրվագ, որի մասին առաջին անգամ պատմեց:
«Սահմանին մեզ միշտ ցախ էին հասցնում, սակայն մեր պոստի ցախն այդ գիշեր վերջացել էր: Նորակոչիկ ունեինք, իրեն բացատրել էինք, որ չի կարելի անցնել խրամատի մյուս կողմ, քանի որ մինապատ է, սակայն գիշերը որոշել էր խրամատի դիմացի մի փունջ ճյուղը բերել, թեթև կրակ անել: Փունջը բարձրացրել էր, տակն ական էր եղել ու պայթել: Գմբոցից բոլորս հավաքվեցինք, տեսանք, որ անցել է խրամատի մյուս կողմ ու պայթել: Ուզում էինք գնալ դին բերել, բայց թուրքերը կրակում էին: Սպասեցինք, մի քիչ խախանդվեց, սողալով գնացինք, դին բերեցինք, 3 մասի էր բաժանվել: Դեպքից հետո 10 օր չէի խոսում, ոչ կարողանում էի, ոչ էլ ուզում էի խոսել: Դրանից հետո մեջս սառնություն արթնացավ: Ես հիմա սառն եմ կյանքի նկատմամբ, որովհետև ինձ ոչինչ չի զարմացնում: Մենք բնության դեմ անզոր ենք, քեզ չի կարող զարմացնել անգամ հարազատիդ կորուստը: Դու ուղղակի կարող ես ցավ, ափսոսանք ապրել, որ նա էլ չի լինելու քո կյանքում: Նույն հորս մահը․․․ ես գիտեի, որ նա վատառողջ է և մի օր հանգչելու է: Ե՛վ կարոտում եմ իրեն, և՛ ափսոսում եմ, որ շատ չեմ ապրել իր հետ, հատկապես, որ նա երկար տարիներ ԱՄՆ-ում է եղել, ես՝ Հայաստանում: Ափսոսանքներ, ինքս ինձ մեղադրանքներ կան, միաժամանակ, գիտակցում եմ, որ ուշ, թե շուտ ես էլ եմ այդ բախտին արժանանալու: Ոչինչ հնարավոր չէ փոխել»,- պատմեց նա:
Հայաստան վերադառնալու մասին հիմա չեմ մտածում, բայց գիտեմ, որ մի օր վերադառնալու եմ
Ավելի քան 3 տարի է՝ Արմուշն ընտանիքի հետ ԱՄՆ-ում է բնակվում: Ամերիկյան կենսակերպն ու կյանքը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ դերասանի վրա: Ասում է՝ ԱՄՆ-ն իրեն սովորեցրել է համբերատար ու հանգիստ լինել: «Երևանում ես շատ անհամբեր էի: Այն ժամանակ համբերությունս դաստիարակում էի ձկնորսության միջոցով, իսկ ԱՄՆ-ում կենցաղն իրենով քեզ տանում է դեպի հանգստություն, սովորեցնում է, որ այս երկրում չլինող բան չկա: Կենցաղը, երթևեկությունը լուռ են, ինչն անդրադառնում է բնավորությանդ վրա: Ինձ շատ են ասում՝ փոխվել ես: Նույնիսկ Հայաստանում արդեն հանգիստ եմ վարում մեքենա, իսկ առաջ միշտ «ներվի վրա» էի մեքենա վարելիս: Հաճախ կողքիս նստած մարդիկ ասում են էսպես մտիր, էնպես արա, ասում եմ՝ հանգիստ, հասնելու ենք:) Ես ինձ շատ լավ եմ զգում ԱՄՆ-ում: Իրականում, շատ հիվանդություններ ներվերից են առաջանում, իսկ մեր երկրում նյարդային լարվածությունը շատ է»,- ասաց նա:
Ժամանակին Արմուշը խոսում էր ԱՄՆ-ում ժամանակավոր բնակության մասին, հիմա խոսում է տղաների ապագայի, ԱՄՆ-ում կրթություն ստանալու մասին: «Հայաստան վերադառնալու մասին հիմա չեմ մտածում, բայց գիտեմ, որ մի օր վերադառնալու եմ: Հիմա ավելի շատ մտածում եմ իմ երեխաների ապագայի մասին: Ես նպատակով եմ բացակայում: Նպատակս այն է, որ ընտանիքս բարեկեցիկ լինի: Հիմա նպատակներս տղաներիս հետ են կապված: Վերջերս մի տեսանյութ տեսա «10 հայտնի մարդ, որոնք արտագաղթել են» վերնագրով: «Արտագաղթ» բառն այնպես են արտասանում, որ տակը չարիք ես տեսնում: Ես չեմ արտագաղթել: Ես գնացել եմ այնտեղ, ուր իմ ընտանիքն էր, ուր ես կորցրեցի իմ հորը, ուր ես հիմա տեսնում եմ իմ որդիների ուսումն ու դրա արդյունքում եկող ապագան: Ամեն ծնող յուրովի է մտածում իր երեխայի ապագայի մասին: Ես այսպես եմ մտածում իմ երեխայի ապագայի մասին: Ոչ ոք չի կարող ինձ մեղադրել դրա համար: Բացի այդ, մարդը պետք է ապրի այնտեղ, որտեղ այդ պահին լավ է իր համար: Մենք մի անգամ ենք ապրում, գիտակից մարդը պետք է կյանքից քաղի առավելագույնը: Երբ գիտակցում ես, որ 40-ն անց ես՝ մոտ կես դար ապրել ես, հասկանում ես, որ արդեն պետք է էգոիստ լինես նաև քո օրվա նկատմամբ»,- ասաց նա:
Քանի որ ի սկզբանե Արմուշի շեշտադրումը ժամանակավոր բնակությունն էր, հիմա՝ երեխաների ուսումն ու ապագան, նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչը փոխեց իր մոտեցումը․ «Ես ժամանակավոր էի գնացել, որովհետև գիտեի, որ պետք է հորս կողքին լինեմ, բայց առանց ընտանիքիս երկար չէի կարող մնալ: 3 ամիս անց ընտանիքս եկավ ինձ մոտ։ Տղաներս 1 տարի ապրեցին իրենց պապիկի հետ: Դանին ընդունվեց այստեղի դպրոց: Նա անգլերեն չգիտեր, բայց 3 ամսում յուրացրեց լեզուն, իսկ տարեվերջին ճանաչվեց լավագույն աշակերտ: Ինձ ոգևորեց դպրոցի մոտեցումը երեխային: Ես հասկացա, որ երեխային ոգևորում են, որ սովորի, ոչ թե պարտադրում: Տարբերությունը շատ մեծ է որովհետև պարտադրանքը տանում է դեպի անդունդ: Բացի այդ, ես հասկացա, որ շատ բացակայեցի իմ ընտանիքից: Մեր ընտանիքը 20 տարի միասին չէր եղել: Ես ու քույրս Հայաստանում էինք ապրում, ծնողներս ու մյուս քույրս՝ ԱՄՆ-ում: Ես գնում-գալիս էի համերգների, բայց դա չէր նշանակում լիարժեք ընտանիք: Հասկացա, որ չեմ ուզում էլի բացակա լինել: Ես ծնողների միակ տղան եմ: Ժամանակին իրենք որոշեցին ինձ չխանգարել, որպեսզի ես մնամ Հայաստանում ու կերտեմ իմ ուղին: Քույրս ասում էր՝ ես իրենց կողքին եմ, ինչ տարբերություն, բայց տհաճ զգացողություն ունեի, որ ես, որպես միակ տղա, իրենց կողքին չեմ»:
20 տարվա ընդմիջումից հետո՝ հորս մահվանից 1 օր առաջ, մեր ընտանիքը վերամիավորվեց
Արմուշի ՝ բանակից վերադառնալուց 1 տարի անց հայրն է մեկնել Հայաստանից, 3-4 տարի անց՝ մայրը: «Երբ հայրս գնաց, ավագ քույրս այնտեղ էր, հանգիստ էի, որ հայրս մենակ չէ, երբ մայրս գնաց, տխրեցի: Որ տարիքում ուզում է լինես, երբ մաման կողքիդ չէ, կիսատ ես լինում: Հետո ընկա աշխատանքային, ստեղծագործական ռիթմի մեջ, թեև երբ մտնում էի տուն, նրա պակասը միշտ զգում էի»,- ասաց նա ու հավելեց, որ իր ընտանիքը տարիների դադարից հետո ամբողջական կազմով հավաքվել է հոր կյանքի վերջին օրը:
Արմուշը պատմեց, որ հոր կյանքի վերջին օրը շատ հուզիչ էր իրենց ընտանիքի համար: 20 տարի անց առաջին անգամ բոլորով միասին էին։ «Երբ պապաս արդեն հոգի էր տալիս, զանգեցի Հայաստանում ապրող քրոջս, տոմս առավ, եկավ ԱՄՆ: Քուրիկս հասավ հիվանդանոց, ականջին ասաց՝ պապ, պապաս արթնացավ, դիմակը հանեց: Անհավանական է թվում, բայց մի ամբողջ օր բոլորով իրար հետ խոսեցինք, ծիծաղեցինք առավոտյան 7:30 պապաս մահացավ: 20 տարի 5-ով միասին չէինք եղել: 20 տարի անց հասցրեցինք մի լուսանկար ունենալ»,- պատմեց դերասանը, սակայն լուսանկարը հրապարակել չցանկացավ, այն պահում է իր անձնական արխիվում:
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:38 • 23.11.24 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
-
15:50 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը