«Խորհրդային ժամանակաշրջանի երգերն անարդարացիորեն մոռացվել են». «Հայ համերգի» երիտասարդ թիմը նորովի կներկայացնի 20-րդ դարի հիթերը
Խորհրդային տարիների հիթերը՝ նոր մոտեցմամբ ու մեկնաբանմամբ. երաժիշտ Արմեն Մարտիրոսյանի և պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի նոր համագործակցության արդյունքում ծնվել է «Հայ համերգ» նախագիծը, որի շրջանակում լսարանին արդեն հայտնի երգերը կներկայացվեն նոր երանգավորմամբ:
Tert.am Life-ի հետ զրույցում կոմպոզիտոր, նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը պատմել է նոր նախագծի մանրամասները:
«Այս ամռանը, երբ Հայաստանում էի, հանդիպեցի իմ ընկեր, պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանին և նախնական խոսակցություն ունեցանք այն մասին, որ կարելի է ստեղծել մի համերգային ծրագիր՝ կազմված խորհրդային ժամանակաշրջանի հայկական երգերից։ Միտք ծնվեց անցյալ դարի 40-70-ականների երգերից կազմել ընտրանի՝ մոտ 10-15 ստեղծագործություն, և դրանք նորովի ներկայացնել հանդիսատեսին ուշ աշնանը կամ ձմռանը։ Լոս Անջելես մեկնելուց հետո զանգ ստացա, որ նախագիծը հաստատվել է, սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Մեզ բավական մեծ աշխատանք էր սպասվում՝ ընտրել երգերը, մշակումներ անել, կազմակերպել և կյանքի կոչել համերգային ծրագիրը»,- պատմեց երաժիշտը:
Նա հայտնեց, որ երգերն ընտրել են արխիվներից, քանի որ ուզում էին մշակել խորհրդային ժամանակաշրջանում հնչած ստեղծագործություններ։ «Երգերի ընտրության հիմնական սկզբունքը դրանց պոզիտիվ, ռիթմիկ ու մեղեդային լինելն էր և, իհարկե, դրանք երգեր էին, որոնց մեջ սեր կար։ Ընտրված երգերի մեծ մասը ժամանակին սիրված ու տարածված էր, կարող ենք ասել, որ յուրաքանչյուրն իր շրջանի, այսպես կոչված, հիթն էր․ դրանց թվում՝ «Երգ գինու մասին», «Գարնանային երազ», «Մանուշակ», «Խռոված էր», «Երգ սիրո մասին» և այլն։ Ընդհանրապես ինձ սրտամոտ է հին երգերի մշակմամբ զբաղվելը, գործընկերներս գիտեն իմ սկզբունքը, ես հինը նոր շնչով ներկայացնելու կողմնակից եմ»,- ընդգծեց երաժիշտը:
Այժմ բավականին նորաձև է հայտնի երգերի վերամշակումը։ Հարցին, թե այդ բազմազանության մեջ ինչո՞վ կառանձնանա «Հայ hամերգը», նա պատասխանեց. «Իրոք, կա նման միտում, սակայն մեր ծրագիրը տարբերվում է նրանով, որ սա խմբային աշխատանք է, այստեղ մասնակցում են թե՛ վոկալիստներ, թե՛ օրկեստր, թե՛ պարողներ։ Հայաստանում ընդունված է հին երգերի մշակումների կատարումը անհատների կողմից, իսկ մեր ծրագիրն անձնավորված չէ, թիմային է։ Բացի այդ, մեր ծրագրի գործող անձերից մեկն էլ Երևանն է, որի անցյալը ներկայացնող դրվագները համերգի ընթացքում ժամանակ առ ժամանակ ցուցադրվում են էկրանին։ Կարծում եմ՝ սա մի յուրօրինակ կամուրջ է անցյալի ու ներկայի միջև»։
Խմբի կատարողական կազմին ընտրելը հաջորդ քայլն էր, որը բավականին աշխատատար էր: «Հայ համերգի» մեներգիչներն են՝ Վահե Ալեքսանյանը, Սարո Գևորգյանը, Արմեն Չամիչյանը, Սոնա Վարպետյանը, Անահիտ Հակոբյանն ու Մանե Տոնոյանը:
«Առաջին իսկ պահից պետք էր հասկանալ մասնակիցների կազմը, թե ովքեր պետք է լինեին երգերի կատարողները, անշուշտ դա կարևոր էր։ Երևանում կազմակերպվեցին լսումներ՝ ի հայտ բերելու նոր անուններ և նոր ծրագրին մասնակից դարձնելու մերօրյա երգիչ-երգչուհիների: Քանի որ ես ծրագրի երաժշտական պրոդյուսերն էի, կատարողների ընտրության հարցում իմ կարծիքն առաջնային էր։ Սկսվեցին քննարկումները հեռախոսով, համացանցով, այսօր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս նման գործեր իրականացնել հեռավորության վրա։ Բավականին ժամանակ անցավ, մինչև երկարատև լսումներից ու քննարկումներից հետո հաստատվեց կատարողների ներկայիս՝ վերջնական կազմը»:
«Հայ համերգ» անվան ընտրությունն էլ պատահական չէ. այն ասոցացվում է խորհրդային ժամանակաշրջանում հայտնի նույնանուն կազմակերպության հետ: «Այն լայն գործունեություն էր ծավալում՝ կոորդինացնելով համերգային խմբերի, համույթների ելույթները, հյուրախաղերը խորհրդային բոլոր հանրապետություններում։ «Հայ համերգ» անվանումը ինչ-որ կերպ խորհրդանշում է այն ժամանակների Հայաստանի երաժշտությունը: Եվ հետո, եթե հումորային մեկնաբանություն անեմ՝ «Հայ», որովհետև հնչում են հայկական երգեր, «համերգն» էլ՝ դե որովհետև ի վերջո սա համերգ է»,- ծիծաղելով ասաց նա:
Դեկտեմբերի 20-ին և 21-ին «Հայ համերգը» համերգ կունենա Երևանում, որը, ըստ պրոդյուսերի, կառանձնանա կատարված աշխատանքով: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ստեղծագործական աշխատանքներում ներգրավված է շատ ուժեղ թիմ։ Նա նկատեց, որ նախագիծը կյանք են կոչել երիտասարդ կազմով, որտեղ յուրաքանչյուրը զբաղվում էր իր գործով: Երաժշտական մասով զբաղվել է Արմեն Մարտիրոսյանը, բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, վոկալով զբաղվել է Արաքսյա Մուշեղյանը, պարերը բեմադրել է Քրիստինա Ավագիմյանը, աշխատանքները կոորդինացրել է գծային պրոդյուսեր Դավիթ Միրոյանը։ Ծրագրի իրագործմանը մեծ աջակցություն է ցուցաբերել «Շարմ» ընկերությունը։
«Պետք է նկատեմ, որ այս միջոցառումն իր ձևաչափով այնքան էլ համերգ չէ՝ ինչպես ընդունված է սովորական ընկալմամբ։ Սա լայնածավալ աշխատանք է, աուդիովիզուալ մի ամբողջ ներկայացում ՝ լուսային և ձայնային միջոցների կիրառմամբ, նվագախմբի մասնակցությամբ և պարային շոուով։ Հետևաբար` այսպիսի շոուն նախապատրաստական մեծ աշխատանք էր պահանջում։ Պետք էին մարդիկ, ովքեր իրենց գործի գիտակներ էին»,- ասաց նա ու հավելեց, որ նախագծի գործունեությունը չի սահմանափակվի այս համերգով:
«Մեր ցանկությունն է, որ Երևանը որոշ քաղաքների նման ունենա իր շոուն, ինչով կարող է ներկայանալ զբոսաշրջիկներին, քաղաքի հյուրերին՝ նրանց ծանոթացնելու այդ ժամանակաշրջանի մեր քաղաքային մշակույթին և ցույց տալու այսօրվա մեր մոտեցումը անցյալին։ Սա մի նախագիծ է, որը մեր պատկերացմամբ պետք է դառնա մշտապես գործող շոու։ Ընդհանրապես, խորհրդային ժամանակաշրջանի երգերն անարդարացիորեն մոռացվել են, սակայն դրանք բավականին մեղեդային և գեղեցիկ նմուշներ են։ Բացի այդ, և՛ երաժշտական, և՛ դիտարժանության առումով գրավիչ այս ներկայացումը արտահանելու նպատակ ունենք, որպեսզի աշխարհի հայաշատ վայրերում ևս մեր հայրենակիցները հնարավորություն ունենան վայելելու իրենց համար հոգեհարազատ հայ երգը»,- նշեց երաժիշտը:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը