«Նախկինում երբեք պայքարի մեջ չէի եղել»․ «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի տոնական ֆոտոշարքն ու տարին դրական նոտայով ամփոփելու ցանկությունը
«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն անցնող տարվա իր ամենամեծ ձեռքբերումը համարում է «Միսս աշխարհ» միջազգային հեղինակավոր մրցույթի ընթացքում քանոն նվագելն ու աշխարհին ևս մեկ անգամ հայկական երաժշտությունը լսելի դարձնելը։
Գեղեցկուհու տիտղոսակիրը Tert.am Life-ին տրամադրել է իր տոնական ֆոտոշարքն ու ամփոփել հագեցած 2019 թվականը, պատմել 2020 թվականի սպասումներից և նշել, թե որքանով է ինքը մասնակցում նախատոնական անցուդարձին։
Լիանան սիրում է խոհանոց, պատրաստում է համեղ խմորեղեններ ու վերջին շրջանում՝ դասերին զուգահեռ, բարեգորձական նախաձեռնության շրջանակներում, կատարում է Ձյունանուշի պարտականություններ։
«Այս Ամանորը ոչ մի բանով չի տարբերվի նախորդներից։ Այո՛, ես դարձել եմ տիտղոսակիր գեղեցկուհի, մեր երկիրը ներկայացրել եմ միջազգային ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներից մեկում և դրանով պայմանավորված ամփոփելու ավելի շատ բան կունենամ։ Տոնական բաժակների առաջին իսկ զնգոցից հետո մի փոքր ինքնամփոփ կդառնամ և կփորձեմ իմ մեջ ամփոփել նախորդ տարին։ Կհասկանամ սխալներս, բացթողումներս, քայլերս, որպեսզի ավելի նպատակասլաց, ավելի կենտրոնացած սկսեմ աշխատել 2020 թվականին։ Տարբերություններն ու փոփոխությունները կլինեն իմ մեջ և ոչ արտաքին աշխարհում»,-ասաց Լիանան։
2019 թվականի իրադարձությունների մեջ Լիանան ոչինչ չի ուզում փոխել՝ թե՛ վատը, թե՛ լավը ոչ միայն արդեն անցյալում են, այլև, ըստ նրա, իրեն ինչ-որ բան են սովորեցրել․ «2019 թվականի իրադարձությունների մեջ, կարծում եմ, ոչինչ չէի փոխի։ Թե՛ լավը, թե՛ վատը եղել են ու արդեն անցել, և այդ ամենից ես քաղել եմ դրականն ու լավը, ստացել եմ իմ դասերը։ Ինչը հասկացել եմ՝ կփորձեմ 2020 թվականին շտկել։ Հետ չենք նայում՝ նայում ենք միայն առաջ և փորձում ենք դասեր քաղել և՛ վատ, և՛ լավ իրադարձություններից։ Ոչ միայն 2020 թվականի, այլև ամբողջ կյանքիս համար ունեմ հստակ նպատակ՝ ապրել և ոչ թե ուղղակի շնչել, ապրել այնպես, որ իմ ծախսած թթվածնի յուրաքանչյուր գրամ ի նպաստ աշխարհին ու մարդկությանը լինի»։
Թե ինչ է տվել ու ինչ է սովորեցրել 2019 թվականը Լիանային՝ նա ասաց․ «2019-ը տվեց տիտղոս, որը դրական իմաստով պիտակ է, և ես դա կրելու եմ կյանքիս ողջ ընթացքում։ Տիտղոսը խլեց նաև ազատության որոշակի չափաբաժին․ նման տիտղոս կրելիս ավելի շատ ես ուշադրության արժանանում և հետևաբար պետք է վարքի, խոսքի, շարժուձևի մեջ հնարավորինս զգոն լինես։ Այս տարի ես սովորեցի պայքարել և ազնիվ պայքարել։ Պայքարի մասին պատկերացումներ ունեի, սակայն նախկինում երբեք դրա մեջ չէի եղել։ Հասկացա, որ երբ նպատակդ հստակ է, գիտես անելիքներդ, ապա կարող ես ազնիվ պայքարել ու հաղթել։ Չեմ ընդունում այն հաղթանակները, որոնք նվաճում ես այլ ճանապարհներով։ Նման դեպքերում կարևորն ազնվությունն է»։
Լիանան նշեց, որ դեռ տարեսկզբին ինքը չի պատկերացրել, թե մասնակցելու է գեղեցկության մրցույթի․ «Իրականում դեռ տարեսկզբին ես պատկերացում անգամ չունեի, որ ևս մեկ անգամ կմասնակցեմ գեղեցկության մրցույթի։ Որոշումս շատ հանկարծակի է եղել և դիմումը լրացնելուց, քասթինգը անցնելուց հետո, երբ արդեն եզրափակչում էի, բնականաբար, մտածում էի հաղթանակի մասին։ Հիմա անչափ ուրախ եմ ինձ տրված հնարավորության համար և փորձում եմ ամեն ինչ անել տիտղոսս արդարացնելու և թագը պատվով կրելու համար»։
Լիանան այս տարի, ինչպես և մյուս բոլոր տարիները, Ամանորը նշելու է ընտանեկան միջավայրում․ «Առհասարակ հանգստություն գտնում եմ ընտանիքիս շրջապատում և, կարծում եմ, ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցնի ողջ տարին։ Այդ իսկ պատճառով, Նոր տարին դիմավորում եմ ինձ համար հանգիստ միջավայրում՝ ընտանիքիս, հարազատներիս հետ։ Այս տարի բացառություն չէ՝ կդիմավորեմ տանը, իսկ հաջորդ օրվանից կլինեմ ընկերներիս հետ, կնշեմ, կուրախանամ,-ասաց նա ու հավելեց, որ իր կյանքի ամենահիշարժան Ամանորը ևս կապված է ընտանիքի հետ,- ես ծնվել ու մեծացել եմ Ուկրաինայում և իմ կյանքի ամենատպավորիչ Ամանորը եղել է այն տարի, երբ առաջին անգամ Նոր տարին դիմավորեցի հայրենիքում։ Շատ լավ եմ հիշում այդ տարին՝ դեկտեմբերին մենք որոշեցինք վերջնականապես վերադառնալ հայրենիք։ Շատ ոգևորությամբ էի սպասում և չնայած փոքրի տարիքիս ես այնտեղ զգացել եմ օտարությունը։ Այդ տարի մի փոքր այլ կերպ էի սպասում Ամանորին ու հրաշքին»։
Նախատոնական անցուդարձին նա ամբողջությամբ մասնակցում է՝ և՛ խոհանոցում և դրանից դուրս․ «Նախատոնական անցուդարձի ընթացքում լինում եմ նաև խոհանոցում, որովհետև խմորեղենները ես եմ պատրաստում։ Ասում են ինձ մոտ խմորեղեններ պատրաստելը լավ է ստացվում։ Ամեն տարի փորձում եմ նոր բաներ պատրաստել։ Քանի որ սիրում եմ խոհանոցը, սիրում եմ պատրաստել՝ դոլմայի և նրբաբլիթների հարցում էլ մայրիկիս օգնում եմ։ Տունը զարդարելու պարտականությունն ամբողջությամբ իմն է, սակայն տոնածառը մայրիկիս հետ ենք զարդարում։ Այս տարի մի փոքր թերացել ենք, որովհետև մրցույթից վերադառնալուց հետո շատ զբաղված էի։ Համալսարանում բացթողումներ ունեի, որոնք պետք է լրացնեի, սակայն, բացի դա, նաև կատարում եմ Ձյունանուշի պարտականությունները՝ այց տարբեր անապհով ընտանիքների, երեխաներին նվերներ հանձնելու արարողություններ։ Գրաֆիկս շատ խիտ էր և տոնածառն այս տարի մի քիչ ուշ ենք տեղադրել»։
Լիանան հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը և ուզում է, որ մյուս բոլոր մարդիկ ևս հավատան․ «Ինքս հավատում եմ, որ Ձմեռ պապիկ կա և ուզում եմ, որ յուրաքանչյուր տարիքում մարդիկ հավատան Ձմեռ պապիկին, հրաշքին և հոգու խորքում պահպանեն մանկությունը՝ չկորցնեն պարզությունը, անկեղծությունը։ Ես հավատում եմ, որ իմ ցանկությունը կիրականան և աշխարհը կդառնա խաղաղ, հանդուրժող։ Ձմեռ պապիկից ցանկանում եմ խաղաղություն և հանդուրժողականություն։ Ինչ վերաբերում է նյութականին, ապա կփորձեմ ինքնուրույն պայքարել, ձեռք բերել։
Լուսանկարները՝ Էդգար Մարտիրոսյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը