«Գոշայի հիմքում Ադիկն է, ոչ թե Միստր Բինը»․ Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական շուկայի համար նախատեսված «Գոշա» նախագծի և սպասվող նորությունների մասին
Դերասան Մկրտիչ Արզումանյանը ռուսական «Սուպեր» հեռուստաալիքի եթերում կներկայանա նոր կերպարով, որը ստեղծվել է «Կարգին սերիալում» նրա հերոսի՝ Ադիկի կերպարի հիմքով։ «Գոշա» հեռուստանախագիծը բաղկացած է 14 սերիայից, իրենից ներկայացնում է հումորային սքեթչեր, հեռուստատեսային մյուս արտադրանքներից տարբերվում է նրանով, որ երկխոսություններ, գրեթե, չկան։
Նախագծի հեղինակ, պրոդյուսեր ու սցենարի համահեղինակ Սարգիս Մնոյանի հարցազրույցը Tert.am Life-ն արդեն ներկայացրել է իր ընթերցողներին, այս անգամ զրուցել ենք Մկրտիչ Արզումանյանի հետ, որը պատմել է իր նոր կերպարի, բարդությունների, ռուսական հեռուստաշուկա մտնելու և իր հետագա անելիքների մասին։
Այս նախագծում դերասանը հետ հանդես է գալիս որպես համապրոդյուսեր։ Դերասանն ասաց, որ իրեն տեսնելու են մի ժանրում, որն իր համար ևս նորություն է, սակայն հասցրել է սիրել։ Այս ժանրն իր մատուցման բարդությամբ Մկոյի առաջ մի շարք խնդիրներ է դրել․ ««Գոշա»-ի ձևաչափն իմ ամենասիրելին է, քանի որ այստեղ խոսքը շատ քիչ է, դերասանը պետք է բոլոր տեսարանները հեռուստադիտողին հասցնի իր խաղով, ներաշխարհով, հուզումներով։ Դա մի շարք դժվարություններ առաջացրեց։ Բոլորս էլ գիտենք, որ խոսքն աշխատանքը հեշտացնում է։ Բավականին երկար ժամանակ ռեժիսոր Միխայիլ Միրոնովի և պրոդյուսեր Սարգիս Մնոյանի հետ շատ նուրբ աշխատանք ենք տարել, որպեսզի կերպարի նուրբ լարերը չկորցնենք։ Բարդ էր գտնել ոսկե միջինը։ Ամիսների աշխատանքի արդյունքը, կարծում եմ, պարծենալու բան է»։
Գոշայի կերպարի մասին դերասանը սիրով է խոսում։ Ըստ նրա՝ երկար ժամանակ է պահանջվել մինչև կարողացել են ստանալ Գոշայի բնավորության ամբողջական պատկերը: «Դերի վրա երկար ենք աշխատել: Որպես հիմք՝ վերցրել ենք Ադիկի կերպարը, դա կետ էր, որտեղից սկսեցինք հերոսին զարգացնել։ Ադիկի կերպարը շատ ճկուն է, հատկապես, որ շեշտադրումը լինելու էր դիմախաղի, շարժուձևի վրա։ Չնայած հիմքում Ադիկն է, Գոշան այլ կերպար է։ Մենք թողել ենք Ադիկի վախերը, իր հայտնի «պրիվետ»-ը, որը հայ հեռուստադիտողների կողմից շատ սիրված է, բայց Գոշայի բնավորությունը, կյանքի մասին պատկերացումները, զգացողությունները, զգացմունքները բոլորովին այլ են,- ասաց նա ու հավելեց,- Գոշան միամիտ, պարզ, հասարակ կերպար է, որը ես ամենաշատն եմ գնահատում ցանկացած հերոսի մեջ։ Հաճելի է, երբ քեզ հաջողվում է այդ անկեղծությունն ու միամտությունը փոխանցել հեռուստադիտողին կամ հանդիսատեսին։ Չնայած 21-րդ դարն է՝ Գոշան դեռ 70-80-ականներով է ապրում։ Դա է իր կյանքի ճիշտ ընկալումը, իր հանգստությունը, ունի սիրելի մշտական օգտագործման իրերը, ունի նաև այնպիսի իրեր, առանց որոնց իր գոյությունը չի պատկերացնում։ Նա սիրահարված է մի աղջկա, որը չի էլ կասկածում այդ մասին, երազում է ամուսնանալ այդ աղջկա հետ ու ճանապարհներ է փնտրում, թե ինչպես հասնի նրան։ Ամեն անգամ, երբ Գոշան ուզում է սեր խոստովանել, ինչ-որ բան խանգարում է։ Գոշան ունի վախեր, որոնք այս կերպարի համար շատ հետաքրքիր են՝ և՛ խաղալու, և՛ դիտելու համար»։
Դերասանն իր գործընկերների աշխատանքը բարձր է գնահատում: Նա շեշտեց, որ իրենք թիմ են և թիմով են հաղթահարել իրենց առջև դրված բարդ խնդիրը․ «Մտահղացման հեղինակ Սարգիս Մնոյանը փայլուն աշխատանք տարավ։ Սցենարի համահեղինակ Աշոտ Աբրահամյանը ևս շատ լավ աշխատանք է տարել։ Նրանք մասնագետներ են, որոնց հետ շատ երկար եմ աշխատել, միասին իրականացրել ենք սիրված, ընդունված, լավ նախագծեր։ Սա մի նոր ճանապարհի սկիզբ է, որը կլինի երկարատև և մեզ էլ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչպես կարող ենք հետաքրքիր, ընկալելի լինել նաև այլազգի, այլ մշակույթ կրող հեռուստադիտողի համար»։
Դերասանը նշեց, որ ստեղծել են մի կերպար, որն ազգություն չունի, ինչը համարում է իրենց թիմի գլխավոր ձեռքբերումներից. «Ցանկացած ազգության հեռուստադիտող կարող է նախագիծը դիտել և հասկանալ՝ խոսքն ինչի մասին է։ Կարծում եմ՝ դա զգալի հաղթանակ է։ Ես մեծ հույսեր ունեմ, որ այս նախագիծը կշարունակի ապրել ու շարունակություն կունենա։ Կերպարը հաստատ դեռ շատ ասելիք ունի»:
Այս աշխատանքը նախատեսված է ռուսական շուկայի համար: Խոսելով հայկական և ռուսական հեռուստաշուկաների տարբերության մասին՝ դերասանն ասաց․ «Ռուսական և հայկական շուկաների տարբերությունը շատ մեծ է, չնայած ընդհանուր բաներ էլ շատ ունենք։ Հայկական իրականության մեջ մենք ավելի հմուտ ենք, քան օրինակ ռուսական իրականության մեջ։ Պետք է լավ տեղեկացված լինել, շուտ կողմնորոշվել և հասկանալ, թե ինչը կհետաքրքիր ռուս հեռուստադիտողին»։
Դերասանի խոսքով՝ իրենք փոքրիկ հաղթանակ ունեն, քանի որ վերցրել են մի ժանր, որում քչերն են իրենց փորձում․ «Շատերը խուսափում են այս ձևաչափից՝ մտածելով, որ Անգլիայում, ԱՄՆ-ում նմանատիպ հաջողված նախագծեր արդեն կան»։
Ռուսական մի քանի կայք շտապեց նախագիծն ու դերասանին համեմատել «Միստր Բինի» հետ։ Ոչ նախագծի հեղինակները, ոչ էլ Մկրտիչ Արզումանյանն այս կարծիքը չեն կիսում․ «Միստր Բինի հետ նմանություն չկա, որովհետև տարբեր կերպարներ են։ Նրանից առաջ էլ են եղել բազմաթիվ նման սքեթչեր, որտեղ գլխավոր հերոսը ինչ-որ պատմությունների մեջ է հայտնվում։ Կարող ենք սկսել Չարլի Չապլինից և նրան հաջորդած մյուս բոլոր պատմություններից։ Կենսակերպով, պահվածքով Միստր Բինից շատ տարբեր հերոս է։ Եթե ես դիմախաղով նմանակեի նրան, դա կլիներ Միստր Բինի ռուսական տարբերակը, սակայն ես խաղում եմ նոր կերպար»։
Մինչ ռուս հեռուստադիտողները դերասանին կգնահատեն միամիտ Գոշայի կերպարում, Մկոն նկարահանվում է Հրաչ Քեշիշյանի նոր նախագծում, որը նկարահանվում է Շիրվանզադեի «Պատվի համար» ստեղծագործության մոտիվներով։ «Շատ ուրախ եմ, որ նկարահանվում եմ «Պատվի համար» նախագծում եմ։ Հրաշալի գործընկերներ ունեմ։ Շնորհակալ եմ իմ գործընկերներին, որոնք ուղղակի պրոֆեսիոնալ են և սիրում են իրենց աշխատանքը, ամեն ինչ անում են, որ նկարահանման հրապարակում քո յուրաքանչյուր րոպեն լինի հետաքրքիր, արդարացված։ Կարծում եմ՝ լավ նախագիծ կլինի։ Որպես ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյանի հետ առաջին համագործակցությունս է, ուղղակի բավականություն եմ ստանում նկարահանման յուրաքանչյուր օրվանից։ Իսկապես, ամեն ինչ արվում է, որպեսզի յուրաքանչյուր կադր ունենա իր բացատրությունը, նախագիծը լինի հաջողված։ Նման մթնոլորտում աշխատելը շատ լավ է: Նման նախածի ավարտից հետո անգամ տխրում ես, սպասում ես, թե երբ նորից նույն զգացողությունները կունենաս կամ ոչ։ Այս անգամ բացասական կերպարով եմ հանդես գալիս, այնպես որ, սիրելի հեռուստադիտողներ, շատ խիստ չդատեք, ես ձեր սիրելի Մկրտիչ Արզումանյանն եմ, ոչինչ չի փոխվել, ուղղակի այս անգամ բացասական կերպարով եմ ներկայանալու»,- ասաց դերասանը։
Անդրադառնալով իր ապագա ծրագրերին՝ Մկրտիչն ասաց․ «Թատերական բազմաթիվ նոր նախագծեր կան, առհասարակ, թատրոնն է ինձ շատ է հետաքրքրում։ «Արմենիա» հեռուստաընկերությունը հումորային նոր նախագիծ է սկսում, որը գարնանն է եթերում լինելու: Փակագծերը դեռ չեմ բացի, սակայն հեռուստադիտողներին հետաքրքիր նախագիծ է սպասվում, դերասանական նոր կազմով: Արդեն մշակման փուլում է, սցենարական աշխատանքներ են տեղի ունենում և մի որոշ ժամանակ անց սկսվելու են նաև նկարահանման աշխատանքները»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը