«Լեան ծնվեց Վիվիենից յոթուկես տարի հետո, ես ու Հայկը շատ էինք սպասում նրան». Դիանա Շատվերյանը՝ 02.02.2020-ին երկրորդ երեխայի ծննդի և իր 35-ամյակի մասին
02.02.2020-ին դիզայներ Դիանա Շատվերյանը երկրորդ անգամ մայրիկ դարձավ: Նա կրկին դուստր ունեցավ, որին իր ու ամուսնու՝ Հայկի ընտրությամբ տվեցին Լեա անունը: Փոքրիկի մասին խոսելիս Դիանան փայլում է երջանկությունից: Ասում է՝ երկրորդ երեխայի ծնունդը շատ սպասված էր իրենց ընտանիքում: Դիանան այսօր նշում է 35-ամյակը, այս տարի տարեդարձն ավելի երջանիկ է, չէ՞ որ ավելի մեծ ընտանիք ունեն:
Փոքրիկի ծննդից հետո Դիանան առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life-ին ու պատմել ընտանիքի նոր անդամի, ավագ դստեր հետ հոգեբանական ճիշտ աշխատանք տանելու կարևորության և ամուսնու հետ հարաբերությունների մասին:
02.02.2020-ը մենք ընտրեցինք
Դիանայի և Հայկի երկրորդ երեխան լույս աշխարհ եկավ տարվա խորհրդանշական օրը՝ 02.02.2020-ին: Դիանան ասաց, որ կեսարյան հատման օրն իրենք են ընտրել, սակայն չեն շեղվել բժշկական ցուցումից. «Ես չէի կարող կամակորությամբ ընտրել այդ օրը: Բժիշկն ընտրություն է տալիս, դիապազոնն ընդամենը 4 օր է: Քանի որ 02.02.2020-ը մտնում էր 4 օրվա մեջ, դա ընտրեցինք, ինչու ոչ: Եթե այդպես չլիներ, ես չէի մտածի այդ ուղղությամբ: Ինձ համար առաջնայինը երեխայի առողջությունն է»:
Անվան ընտրությունը՝ Լեա, ամուսինները համատեղ են արել: Դիանան նույնիսկ չի հիշում, թե առաջինն ում մտքում է ծագել այդ տարբերակը: «Վիվիենի դեպքում էլ այդպես եղավ: Չեմ հիշում՝ ով առաջարկեց, ով համաձայնեց, որովհետև երկուսիս սրտով անուն էր: Եթե արդեն չեք հիշում՝ ով առաջարկեց անունը, նշանակում է՝ ճիշտ ընտրություն եք արել: Այս անգամ ևս երկուսս էլ ֆիքսվեցինք մի անվան վրա: Մինչև վերջին պահը մտածում էի՝ բա որ երեխան Լեայի նման չլինի, բայց նման էր:)»,- ասաց նա:
Երկրորդ երեխայի ծնունդը լիարժեք վայելում ես
Դիանան նկատեց, որ հիմա փորձառու մայրիկ է, խուճապի չի մատնվում, ինչը շատ է հեշտացնում ամեն բան: «Առաջին երեխայի ծննդի ժամանակ դու խուճապի մեջ ես, չգիտես՝ քեզ ինչ է սպասվում՝ սկսած քո ֆիզիկական փոփոխություններից, վերջացրած հոգեբանական կողմով: Շատ վախեցած ես պատրաստվում, մտածում ես՝ ոչինչ չես հասցնելու, երեխայի ծնվելուց հետո ամեն ինչի համար դողում ես՝ գույնը, մաշկը, լացը: Երկրորդ երեխայի դեպքում շատ ավելի թեթև ես տանում, գիտես, որ, օրինակ, մաշկի գունային փոփոխությունը սարսափելի չէ: Առաջին երեխայի ծնվելիս այնքան ես խառնվում, որ չես հասցնում վայելել: Երկրորդի ժամանակ լիարժեք վայելում ես: Իմ դեպքում տարբերությունը բավականին մեծ էր՝ յոթուկես տարի: Սրտիս թրթիռը, զգացողություններս նույնն էին, կարծես, առաջին անգամ լիներ, միայն վախս չկար»,- ասաց դիզայներն ու հավելեց, որ ինքն ու ամուսինը դեռ չեն կարողանում հավատալ իրենց երջանկությանը:
Դիզայները շեշտեց, որ երեխայի ծնունդը շատ լավ է ազդել իր և ամուսնու հարաբերությունների վրա: «Երբ երկար դադարից հետո ունենում եք երկրորդ երեխա, որին և՛ դու, և ամուսինդ շատ էիք սպասում, դա ձեր ընդհանուր երջանկությունն է: Մենք հասկացանք, որ մենք դա արել ենք: Այդ արտահայտությունն ամեն ինչ ասում է: Մենք ոչ մի պահ չենք կարողանում թաքցնել մեր երջանկությունը: Լեան շատ սպասված էր մեր ընտանիքում: Երեխայի ծնունդը ամուսինների հարաբերությունների մեջ ուրիշ թարմություն, նորություն է բերում: Կարծում եմ՝ երեխայի ծնունդը զույգին նոր էմոցիաներ է պարգևում, երիտասարդացնում է կնոջը,- ասաց Դիանան ու հավելեց, որ ամուսինն էլ է փորձ ձեռք բերել որպես հայրիկ: -Իրականում նույն էտապները տղամարդն էլ է անցնում: Երկրորդ երեխայի դեպքում ինքն էլ ավելի փորձառու ու համարձակ է»:
Հայկն ինձ շատ է օգնում, բայց հետծննդաբերական դեպրեսիայից խուսափել հնարավոր չէ
Մայրիկը նկատեց, որ ամուսինն իրեն շատ է օգնում, թեև կան հարցեր, որոնց դեպքում ինքն օգնություն չի ակնկալում: Դիանան վստահ է՝ ընտանիքի մթնոլորտը մեծապես կնոջից է կախված. երեխայի խնամքը չպետք է ծանրացնել. «Հայկն ինձ շատ է օգնում: Իհարկե, կան հարցեր, որոնց դեպքում ինքս չեմ ուզում և չեմ պատկերացնում, որ նա պետք է օգնի: Ես համաձայն չեմ, երբ կանայք ասում են՝ թող անի, իմանա, որ բարդ է: Դա էլ է հոգեբանություն. որքան չես ծանրացնում իրավիճակը, այնքան թեթև է անցնում թե՛ քեզ, թե՛ ամուսնուդ համար: Կնոջ վերաբերմունքը շատ մեծ նշանակություն ունի, երբ նա ընկնում է դեպրեսիայի մեջ, ամեն ինչ սխալ ուղղությամբ է տանում»:
Այնուամենայնիվ, դիզայները նկատեց, որ հետծննդաբերական դեպրեսիայից որևէ կին չի կարող խուսափել. «Իմ կյանքի ռիթմը շատ զբաղված էր, հիմա իմ առօրյան գլոբալ փոխվել է: Կինն անզոր է այդ դեպրեսիայի առջև, բայց պետք է հնարավորինս պայքարի: Ես դեպրեսիվ մարդ չեմ, սակայն դժվար է դրան դիմադրել, հատկապես, առաջին օրերին. արցունքներդ ակամայից գալիս են: Դա բոլորի մոտ լինում է, անկառավարելի է, սակայն երբ հերթը հասնում է մեծ դեպրեսիային, կարծում եմ, ամեն ինչ մեր ձեռքերում է: Սեփական փորձով եմ զգացել, որ հոգեբաններից, դեղորայքային միջոցներից և ամեն ինչից առաջ կինը պետք է օգնի ինքն իրեն: Քո ընտրությունն է՝ օգտագործել թուլության պահն ու հասկանալ, որ կարող ես քեզ խղճալ, ընկնել դեպրեսիայի մեջ կամ՝ ոչ: Շատ հեշտ է ընտրել առաջին տարբերակն ու ասել՝ ես վատ եմ: Դա կարող է ամիսներ տևել, բայց պետք է ինքդ քեզ հանես այդ վիճակից»:
Իմ ներկայությունը երեխայիս կյանքում անփոխարինելի է, մնացած ամեն ինչ երկրորդական է
Այս առումով կանանց շատ է օգնում աշխատանքի վերադառնալն ու տանը փակված չմնալը: Դիանան ևս շուտով կվերադառնա աշխատանքի, սակայն պասիվ գրաֆիկով: Դիզայները շեշտեց, որ չի պատրաստվում աշխատել ի վնաս երեխայի:
«Ես չեմ պատրաստվում երեխայի կյանքի առաջին՝ շատ կարևոր ամիսները զոհել ինչ-որ բանի համար: Իմ ներկայությունն իր կյանքում շատ կարևոր և անփոխարինելի է, մնացած ամեն ինչ երկրորդական է: Կվերադառնամ աշխատանքի, բայց այնքան, որ դա չխանգարի իրեն: Ես բանկի աշխատակից չեմ, որ 9-18-ը չկարողանամ երեխայիս տեսնել, ազատ գրաֆիկով եմ աշխատում և կարող եմ իր քնելու ժամերին թեթև գրաֆիկով աշխատել: Ես փորձում եմ ակտիվ առօրյա ունենալ, բայց ոչ ի վնաս երեխայի: Իհարկե, դա հեշտ չէ, բայց հնարավոր է,- ընդգծեց Դիանան ու հավելեց, որ դայակի օգնության չի դիմում,- Մենք շատ լավ տատիկներ ունենք, որոնք շատ են օգնում մեզ: Իհարկե, տանն ունեմ օգնական, որովհետև ֆիզիկապես չեմ հասցնում,սակայն նա օգնում է մյուս գործերում, երեխայի հետ ես և տատիկներն ենք զբաղվում»:
Վիվիենը շատ լավ ընդունեց քույրիկին
Դիանան նշեց, որ ավագ դուստրը՝ 7-ամյա Վիվիենը, մեծ ոգևորությամբ է ընդունել քույրիկին: Դիզայները շեշտեց, որ այս հարցում շատ կարևոր է ծնողների ճիշտ մոտեցումը. «Մենք նախապես շատ երկար խոսել ենք այդ մասին: Հղիությանս ամբողջ ընթացքում իրեն տրամադրել ենք, որը տանը նոր անդամ ենք ունենալու: Ասում էի՝ ինձ կօգնե՞ս չէ երեխային լողացնել, խնամել, նկարել: Իր մասնակցությունն այնքան կարևորեցինք այս ամենի մեջ, որ ինքն էլ սկսեց այդպես տրամադրվել ու շատ սպասել քույրիկին»:
Դիտարկմանը, որ երեխաները շատ մեծ սպասումով են լցվում, սակայն երկրորդ բալիկի հայտնվելուց հետո զգայական դաշտը փոխվում է, ակամայից խանդ է առաջանում, Դիանան արձագանքեց, որ ծնողները պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերեն ավագ երեխային:
«Ես էլ էի մինչև վերջին օրն անհանգստանում այդ թեմայով, բայց, փառք Աստծո, ինչպես տրամադրվել էր, այդպես էլ ընդունեց երեխային: Մինչև այս պահն ամեն ինչ անում է, ուզում է օգնողի դերում լինել: Միաժամանակ, մենք չենք ուզում, որ նա զրկվի երեխա լինելու զգացողությունից, որովհետև ինքը մեծ քույրն է, պետք է լինի խնամողի ու պաշտպանողի դերում, բայց ինքն էլ դեռ երեխա է: Չեմ ուզում մտածի, որ մեծ է, իր ուսերին պատասխանատվություն կա, ուզում եմ հասկանա, որ երկուսն էլ երեխա են, քույրեր են ու պետք է սատարեն իրար: Ինքը սիրով ընդունեց այդ փաստը: Կարծում եմ՝ ավագ երեխայի հանդեպ ճիշտ վերաբերմունքը շատ կարևոր է: Եթե ինչ-որ բան այն չի գնում, շատ դեպքերում ծնողներն են մեղավոր լինում: Ինչպես կինն է հետծննդաբերական դեպրեսիայի մեջ լինում, այնպես էլ երեխան է ադապտացիոն դեպրեսիայի շրջան ապրում: Շատ ծնողներ մտածում են, եթե շատ բան թույլ տան, երեխան անվերահսկելի կդառնա, «կլկստվի», բայց հակառակը, երեխան շատ սուր զգում է փոքրիկ տարբերությունը: Եթե փոքրին քաղցր խոսք ասես, իրեն նկատողություն անես, ֆիքսելու, հիշելու և պարտադիր ասելու է այդ մասին: Մենք մտածված որոշել էինք, որ այդպես չենք անելու, բայց պատահական այդպես ստացվեց, և Վիվիենը հիշեցրեց մեզ: Ես հասկացա, որ շատ ցավոտ էր տարել այդ փաստն ու շատ ավելի ուշադիր դարձա: Ադապտացիոն փուլից հետո, իհարկե, կարող ես նկատողություն անել, խոսքն այն մասին չէ, որ երեխան անդաստիարակ մեծանա, որովհետև տանը երկրորդ երեխա է հայտնվել, ուղղակի սկզբնական փուլում պետք է շատ նրբանկատ լինել»,- ասաց Դիանան:
Երեխայի համար կարելի է հարմարավետ և նորաոճ հագոիստ ընտրել
Դիզայներ մայրիկը երեխայի համար հագուստ ընտրելիս առաջնայնությունը տալիս է հարմարավետությանը, բայց չի մոռանում նրա ոճի մասին: Ասում է՝ 21-րդ դարում ընտրության հնարավորությունը շատ մեծ է. «Իհարկե, հարմարավետությունը միանշանակ առաջնային է, բայց չենք մոռանում նորաձևության մասին: Միևնույն է, ընտրում եմ այն, ինչ ինձ է դուր գալիս, օրինակ, իր ձմեռային կոմբինեզոնը արծաթագույն է՝ սպիտակ մորթիով, որն այս տարվա թրենդն է: Կարծում եմ՝ ընտրությունը մեծ է, նույն հարմարավետ հագուստի մեջ կարող ես ընտրել ճաշակով և անճաշակ հագուստ»:
Ինձ 35 տարեկան չեմ զգում
Այսօր Դիանան տոնում է 35-ամյակը: Դիզայները տարեդարձին պատրաստվում է շատ ավելի երիտասարդացած և ոգևորված, չէ՞ որ արդեն կրկնակի մայրիկ է: Ասում է՝ իր տարիքը չի զգում:
«Երբ ասում են՝ 35 տարեկան, կարծես, ինձ հետ չլինեն: Ինձ վրա չեմ վերցնում պատասխանատվությունը, որ ես եմ այդ 35 տարեկան կինը, որովհետև 35 տարեկանում արդեն կին պիտի ասեն:) Քանի որ հոգեպես ինձ չեմ զգում այդ տարիքում, ուշադրություն չեմ դարձնում այդ թվին: Այն անձնագրում է, մնացածը քո հոգեվիճակն է, որը չի փոխվում»,- ասաց նա ու հավելեց, որ ավագ դուստրն ամեն տարի նվերներ է մատուցում իրեն, Լեան դեռ միայն իր ներկայությունը կարող է նվիրել մայրիկին:
«Ես երջանիկ եմ, որովհետև հիմա մենք ավելի շատ ենք, մեր ընտանիքն ավելի մեծ է, զգացողություններս շատ լավն են: Ինձ շատ է ուրախացնում իր ներկայության փաստը, այն, որ մյուս տարի ինքն էլ է մասնակցելու ծննդիս: Դա շատ հավես ա: Միայն դրական էմոցիաներ ունեմ»,- ասաց Դիանան:
Դիանան շեշտեց, որ երեխայի ծննդից հետո կինն ավելի է երիտասարդանում: Շատ մայրիկների անհանգստացնող քաշի խնդիրը Դիանան չի ունեցել, շատ արագ է վերականգնել նախկին քաշը: Նա նշեց, որ հղիության ընթացքում հատուկ սննդակարգի չի հետևել, միայն առողջական տեսանկյունից է հետևել սննդակարգին: «Ավելորդ կիլոգրամների մասին չեմ մտածել, թեև հաճելի է, որ նման խնդիր չունեցա: Ուրախ եմ, որ գենետիկորեն այնպես է ստացվել, որ քաշ հավաքելու խնդիր չունեցա»,- ասաց նա:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը