«Տղաս շատ հետաքրքիր կերպար է». Արևիկ Ուդումյանը՝ հեռուստատեսությունից դուրս գալու որոշման և որդու ծննդից հետո եղած փոփոխությունների մասին
Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը վերջին շրջանում հեռուստատեսությունում չի ներկայանում, սակայն շարունակում է ներկայանալ որպես հաղորդավարուհի: Միշտ տարբեր աշխատանքներով զբաղվող Արևիկը որդու՝ Ռուբենի ծննդից հետո գրաֆիկը թեթևացնելու կարիք է ունեցել, բայց քանի որ տեսակով պրպտող է ու չաշխատել չէր կարող, որոշել է թիմ հավաքել ու տարբեր թեմաներով տեսանյութեր պատրաստել Ինստագրամի իր հետևորդների համար:
Tert.am Life-ի հետ զրույցում Արևիկը խոսել է կյանքի և գործունեության այս շրջանի մասին:
Արևիկի խոսքով՝ համացանցն իրեն հնարավորություն է տալիս ունենալ նոր արտադրանք ստեղծելու, ստեղծագործելու ազատությունը, միաժամանակ ունենալ իր համար ցանկալի ժամանակը որդուն, ամուսնուն, հարազատներին նվիրելու համար:
«Ամենալավն այն է, որ կարողանում եմ տղայիս հետ անցնել բոլոր փուլերը, վայելել իր հետ շփումը: Մինչև Ռուբենի ծնունդը շատ էի աշխատում, բայց հիմա մեր ընտանիքի համատեղ ժամանցը երբեք չի տուժում իմ գրաֆիկի պատճառով,- ասաց նա ու հավելեց, որ որդու հետ ժամանակ անցկացնելն ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում: -Գնալով ընկերներ ենք դառնում: Տղաս շատ հետաքրքիր կերպար է՝ հումորով, պայծառ, ուրախ: Շատ ջերմ երեխա է: Իր հետ ժամանակ անցկացնելը լի է բացահայտումներով. կարելի է անվերջ լսել այդ տարիքի երեխաների խոսքը, որովհետև աշխարհը նոր ճանաչող մարդիկ են, ովքեր այնքան օրիգինալ տարբերակով են ճանաչում շրջապատը, որ ուզում ես պարզապես հիանալ իրենց աշխարհընկալմամբ»:
Առհասարակ, կանայք «ամենակարող» են, հասցնում են անել ամեն ինչ, սակայն Արևիկը վստահ է՝ այդ ունակությունը չպետք է չարաշահել. «հոգնած» մայրիկի արդյունավետությունն ավելի քիչ է:
«Կանայք «ամենակարող» են, բայց հոգնում են, ունենում պոռթկումներ: Շատ ընտանիքներում դա լուրջ թեմա է: Միգուցե մարդիկ շատ չեն ֆիքսվում, սակայն շատ հոգնած մայրը երբեք նույն հավեսով, ջերմությամբ չի զբաղվում տան գործերով, երեխայով, ինչպես ավել էներգիա ունեցողը: Ավաղ, ոչ միշտ է ստացվում կանոնակարգել գրաֆիկը, սակայն ընտանիքի համար անցկացվող ժամանակը պետք է լինի ամենակարևորը»,- ասաց նա ու հավելեց, որ որդու ծննդից հետո հասկացել է, որ փոփոխությունն իր կյանքում անհրաժեշտություն է:
«Հետ նայելով հասկանում եմ՝ ինչքան կարևոր բան եմ բաց թողել, որովհետև ինքնամոռաց աշխատում էի: Տղայիս ծննդից հետո հասկացա, որ չեմ ցանկանում այդքան ժամանակ հատկացնել աշխատանքին: Հասկացա, որ ուզում եմ ունենալ ազատություն, ժամանակ չծախսել երկար ժողովների, ինտրիգների համար: Բայց և չէի կարող չաշխատել: Այս առումով համացանցն ինձ տվեց լիարժեք հնարավորություն: Հիմա ունեմ ազատություն պլանավորելու իմ օրը»,- ասաց Արևիկը:
Հաղորդավարուհին ժամանակին մի քանի աշխատանք ուներ, որոնց թվում էր կազմակերպչական բնույթի գործը: Նա շեշտեց, որ ունի կազմակերպչական ջիղ ու հաճույքով է զբաղվում դրանով: Կյանքի այս փուլում մեկտեղել է կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքները, ինչը կրկնակի սիրով է անում. «Ես ունեմ շփվելու հավեսն ու ուժը, այն մարդկանցից չեմ, որոնք փակվում են տանը և օրերով միայն ստեղծագործում: Երկուսը մեկում ինձ համար իդեալական է»:
Միաժամանակ, նա շեշտեց, որ այսպիսի գրաֆիկը մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի անելիքները չմնան «հետո»-ին:
«Երբ ընդհանուր հոսքի մեջ չես, ամեն ինչ քեզ վրա է. պետք է ներքին շարժառիթ ունենաս, որպեսզի հետ չընկնես, ամեն ինչ ժամանակին անես: Ինձ մոտ ստացվում է: Առաջ ինձ թվում էր, որ ինձ համար կարևոր է հեռուստատեսությունը, հետո հասկացա, որ էականը վիդեոպրոդուկտ ստեղծելն ու այն մարդկանց հասցնելն է, իսկ ժամանակն իր հետ բերում է նոր գործիքներ: Այսօր ամենաուժեղ գործիքը համացանցն է, որտեղ անմիջապես տեսնում ես նախագծիդ արդյունքը, լսարանի արձագանքը, հասկանում ճիշտն ու սխալը: Իրականում, համացանցում պրոդուկտ ստեղծելը շատ պատասխանատու է. պետք է լինել ճկուն և զգոն, բայց և չդավաճանել սկզբունքներին: Սա ինձ համար նոր աշխարհ է: Ես կարողանում եմ առանձնացնել կարևոր թեմաներ, դրանք ներկայացնել ինչպես ճիշտ եմ համարում՝ մնալով անդավաճան իմ սկզբունքներին՝ չվիրավորել որևէ մեկին, հաշվի առնել, որ լսարանը բազմազան է՝ նույն երևույթը կարող է տարբեր արձագանքներ ունենալ: Ես շատ փշոտ մարդ չեմ և չեմ սիրում այդպիսին լինել: Կարծում եմ՝ ցավոտ կետերի մասին կարելի է խոսել հումորով»,- ասաց նա ու հավելեց, որ աշխատանքի հիմնական ուղղությունն ինքն է տանում, թեև ունի օգնող թիմ:
Արևիկը չի բացառում, որ հետագայում կրկին կլինի հեռուստատեսությունում, բայց իր համար հստակ է՝ հեռուստատեսությունն ու համացանցն այլևս չեն կարող զուգահեռ չլինել: Չնայած նա շեշտեց, որ հեռուստատեսությունը շատ հոգեհարազատ է իրեն, կարոտել չի սիրում:
«Մարդիկ կան, որոնք շատ են սիրում կարոտել երեկվա երաժշտությունը, հին օրերը, այն, ինչ երեկ էր… ես ունենում եմ կարոտի պահեր, բայց բնավորության մի լավ գիծ ունեմ. շատերն ասում են՝ «լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք», սակայն ինձ համար լավ է այնտեղ, որտեղ մենք կանք»,- շեշտեց հաղորդավարուհին:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը