«Միգուցե կյանքում էլ եմ ուժեղ, հաստատ թույլ չեմ». Լիանա Վանոյանը՝ «Կինստագրամում» կրկին «ուժեղ աղջիկ» մարմնավորելու և նախորդ հերոսուհուն չկրկնելու մասին
Դերասանուհի Լիանա Վանոյանը հեռուստադիտողներին հայտնի է ինչպես Ինստագրամյան հումորային հոլովակներով, այնպես էլ «Ֆուլ Yere1» նախագծով: Շուտով նա հադես կգա պրոդյուսեր Արա Բաղդասարյանի և ռեժիսոր Հարութ Շատյանի «Կինստագրամ» նախագծում: Երկրորդ անգամ անընդմեջ Լիանային բաժին է հասել ուժեղ աղջկա կերպարը: Դերասանուհին ընդգծեց, որ ամեն ինչ արել են նախորդ հերոսուհուց տարբեր կերպար ստանալու համար:
Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան խոսել է նոր կերպարի ու կրկին ուժեղ հերուսուհի կերտելու մասին:
«Հեռուստադիտողներն ինձ կտեսնեն շատ խառը աղջկա կերպարով: Իմ հերոսուհին մեքենաների հետ կապված բավականին տարօրինակ գործ է անում, փորձում է ամեն կերպ գումար վաստակել: Մասնագիտությամբ վարսահարդար, սակայն գործազուրկ եղբայր ունի, որին փորձում է ապահովել: Շատ դրական, զգացմունքային, հետաքրքիր կերպար է, որը բացասական գիծ չունի: Կերպարում ընգծված է շուտ նյարդայնանալու բնավորությունը, երբ ինչ-որ բան այնպես չի լինում, նա միանգամից բարկանում է: Տեսակով շատ է տարբերվում եղբորից, բնությունը հետաքրքիր կատակ է արել. եղբայրը թույլ, փափուկ, աղջկական գծերով օժտված կերպար է, քուրը՝ ուժեղ և դիմացկուն»,-պատմեց Լիանան:
Նախորդ կերպարը կրկնելու անհանգստություն Լիանան չունի, քանի որ ռեժիսորի հետ երկար աշխատել են նոր հերուսուհուն կերտելու համար. «Երկրորդ անգամ հումորային ձևաչափով այլ հերոսուհի ներկայացնելն ու չկրկնվելն իսկապես կարևոր է: Փորձել ենք ազատվել սանրվածքից, ոճից ու մի շարք այլ դետալներից: Նախորդ հերոսուհուս նման լինելն ինձ միանշանակ խանգարելու էր: Հեռուստադիտողներն այսպիսի նմանություններ չեն տեսնի: Փորձել եմ զուգահեռներ չանցկացնել, որպեսզի առաջին հերթին ինձ չխանգարի: Միակ նմանությունը, կարծում եմ, ուժեղ աղջիկ լինելն է: Բացի այդ, սյուժեն ևս շատ տարբեր է: Չգիտեմ, գուցե մարդիկ փորձեն նմանություններ գտնել: Անկախ ամեն ինչից, սյուժեն ուրիշ է, հեռուստադիտողներն ընթացքում սկսելու են հերոսուհուս բոլորովին այլ կերպար ընկալել»:
Ռեժիսորներն ու նախագծերի հեղինակները երկրորդ անգամ են Լինային վստահում դիմացկուն, պինդ, ուժեղ աղջկա կերպար: Հարցին, թե իր կարծիքով ինչով է սա պայմանավորված, դերասանուհին պատասխանեց. «Հնարավոր է՝ ռեժիսորներն ինձ այդպիսին են պատկերացնում, նրանք ինձ տեսնում են նմանատիպ կերպարներում: Նախորդ կերպարս, գուցե տրամաբանական ավարտ չունեցավ, դեռ զարգացման տեղ ուներ: Կարող է դա հաշվի առնելով՝ երկրորդ անգամ էլ ինձ ընտրեցին նմանատիպ կերպարի համար: Իրականում դժվարանում եմ պատասխանել: Միգուցե կյանքում էլ եմ ուժեղ, հաստատ թույլ չեմ: Իհարկե, կյանքում անհամեմատ ավելի կանացի եմ ու իրականում շատ աղջկական եմ ,-ասաց դերասանուհին ու ծիծաղելով հավելեց,- անկեղծ, չգիտեմ ինչու է այդպես ստացվում կերպարների առումով»:
Լիանան նկատեց, որ երկրորդ նախագիծն անընդմեջ բախտ է վիճակվում համագործակցել ոչ կոնֆլիկտային անձնակազմի հետ: Նրա խոսքով՝ նկարահանումներն ընթանում են ջերմ ու դրական միջավայրում:
«Ռեժիսորին ու իր օգնականին կառանձնացնեմ, քանի որ պարզ բացատրում են դերասանի աշխատանքը, այնպիսի խնդիր չեն տալիս, որից քեզ վատ կզգաս: Աշխատանքային ընթացքը շատ հաճելի է անցնում, լարվածություն չկա, անգամ, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է լարված լինել: Մեզնից ամեն մեկը զբաղվում է իր աշխատանքով, մարդիկ պրոֆեսիոնալ են ու ամեն ինչ շատ լավ է»,-ասաց Լիանան:
Դերասանուհու խոսքով՝ իր ակտիվությունն Ինստագրամում օգնող հանգամանք դարձավ առաջին դերը ստանալիս: «Ինստագրամն առաջին անգամ էր այցեքարտ: Ես ունեմ դերասանուհու մասնագիտություն, որը շատ եմ սիրում, անընդհատ աշխատում եմ: Հումորից զատ ինձ համար մի ուրիշ աշխարհ կա՝ թատրոնը: Հիմա փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի կարողանամ դա համատեղել հեռուստատեսային աշխատանքի հետ: Բնականաբար, մի քանի թատերախմբերից առաջարկներ ունեմ»,- նշեց Լիանան:
Լիանան ինքն իրեն բազմաժանր դերասանուհի է համարում: Այն, որ երկու նախագիծ հաջորդաբար հումորային է ստացվել, չի նշանակում, որ իրեն այլ ձևաչափում հնարավոր չէ տեսնել. «Չեմ սիրում շրջանակների մեջ ապրել: Ժանրային սահմանափակումներ չունեմ: Այնպես էլ չի, որ հստակ գծագրել եմ՝ այսօր հումորային կերպար կխաղամ, վաղը՝ դրամատիկ: Հույս ունեմ, որ այս նախագիծը դերակատարում կունենա, հաջորդիվ ինձ մի լավ կերպար կառաջարկեն: Հատուկ ամբիցիաներ չունեմ, կա նախագիծ, ուրեմն ես պետք է հնարավորինս պրոֆեսիոնալ ու լավ աշխատեմ այդ նախագծում: Երբ հումորային մի քանի նախագիծ է լինում, ամեն նոր հերոսիդ հետ փորձում էս կրկնակի աշխատել, որպեսզի լղոզված չստացվի, չնույնացնեն նախորդի հետ»:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը