«Բոլորը զարմանում էին, որ այդ տարիքի տղան կարող է այդպիսի նվեր գնել մայրիկի համար»․ Ինգրիտ Կոկչյանը՝ 36֊ամյակի, որդու ամենատպավորիչ նվերի և միշտ երիտասարդ մնալու մասին
Հաղորդավարուհի, դերասանուհի Ինգրիտ Կոկչյանը երեկ նշել է 36֊ամյակը։ Ըստ Ինգրիտի՝ սա կնոջ կյանքի ամենահետաքրքիր շրջանն է։ Նածիծաղելով ասաց, որ իր տարեդարձի մասին հեռախոսից է իմացել։ Օրվա գեղեցիկ մեկնարկի, որդու անսհաման ուշադրության ու տարիքի մասին Ինգրիտը խոսել է Tert.am Life֊ի հետ։
«Մայրս միշտ հպարտ հայտնում էր իր տարիքը և մեկ ժամ հաճոյախոսություններ լսում իր հասցեին։ Ես երբեք չեմ հասկացել այն կանանց, որոնք թաքցնում են իրենց իրական տարիքը։ Ես երբեք չեմ թաքցնում, թե քանի տարեկան եմ։ 36 տարեկան եմ, մոտենում եմ 40֊ին՝ սարսափելի է, բայց փաստ»,֊ծիծաղելով նշեց Ինգրիտը։
Դերասանուհու խոսքով՝ ներքուստ բոլորովին այլ տարիքում է․ «Ես մարդ եմ, որը հոգով երիտասարդ է արդեն 16 տարի։ Ինձ 20 տարեկանի նման եմ պահում, 20 տարեկանի նման եմ երջանկանում, զարմանում, ուրախանում, վազվզում, հիանում։ Սա շատ տարօրինակ ու յուրահատում բան է։ Չգիտեմ՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Տարիքս ընդհանրապես չեմ զգում։ 20 տարեկան շատ ընկերներ ունեմ, որոնց հետ հավասար ընկալումներ ունենք։ Չեմ դադարել զարմանալ և հիանալ, ինչպես դա լինում է տարիքի հետ։ Մի ամբողջ իմաստության ճամպրուկ եմ հավաքել, որն ակտիվորեն կիրառում եմ։ Դրա հետ մեկտեղ երջանիկ եմ և ունեմ շատ վառ էմոցիաներ։ Ըստ էության՝ հոգուս աճը 20 տարեկանում կանգնել է»։
Հարցին, թե ինչպիսի տարիքում է հիմա ինքը, դերասանուհին փիլիսոփայորեն պատասխանեց․ «36֊ը կնոջ կյանքում ամենահետաքրքիր ընթացքներից մեկն է։ Ինչ֊որ աստիճանով վերջապես սկսել ես ճանաչել քեզ, հասկացել ես քո մարմինը, քո ցանկությունները։ Այս տարիքում դու մոտ ես նրան, որ կարողանաս քեզ թույլ տալ անել այն, ինչ ուզում ես, ոչ թե այն, ինչը պարտադրված ես։ Այն կարծրատիպերը, որոնք կյանքի ընթացքում հավաքել ես, կարող ես թողնել ու ապրել այնպես, ինչպես ուզում ես։ Այս տարիքում դու մոտավոր գիտես՝ ինչ ես ուզում, ճանաչում ես մարմնիդ ունակությունները։ Սա հոյակապ տարիք է։ Ինքնաճանաչողությունը, իհարկե, ողջ կյանքիս ընթացքում է ձգվելու, ես ամեն օր իմ մեջ նոր բան եմ բացահայտում, սակայն այս տարիքում ինչ֊որ չափով ճանաչել եմ ինձ և մոտավոր հասկացել եմ՝ ինչն է ինձ դուր գալիս։ Ես վայելելու եմ այս տարիքը, որովհետև ամեն ինչ շատ վառ եմ զգում։ Նախկինում ավելի շատ ուսումնասիրում էի, քան վերապրում, հիմա, իմանալով ինչ ես զգում, շատ ավելի հեշտ ես վայելում»։
Ինգրիտն ասաց, որ երբեք ցանկությունների ցանկ չի ունեցել, ապա կատակեց, որ «ցանկությունների ցանկ» ֆունկցիայից չի օգտվում անգամ, երբ օնլայն գնումներ է կատարում․ «Ցանկությունների ցանկ ասվածը երբեք չեմ ունեցել։ Հիմա ես ուզում եմ գնալ Բալի։ Բայց դա ցանկության ցանկում չէ, եթե խոսում ենք ավելի գլոբալ բաներից։ Իմ կյանքը շատ անսպասելի ու կտրուկ շրջադարձեր է ունենում։ Ես պետք է կենտրոնանամ ու ճիշտ արձագանք տամ այդ շրջադարձերին։ Նեղության մեջ չնեղվեմ, բարդության դեպքում ինձ չկորցնեմ։ Ես կենտրոնանում եմ ճիշտ արձագանքների վրա։ Օրինակ «Մերսեդես»֊ի վարորդը կենտրոնանաում է ճիշտ ճանապարհների վրա, նա ստրատեգ է, մշակում է կարճ ճանապարհը, ընտրում է հաճելի ու բարեկարգ տարբերակը։ Ես BMW քշող եմ, որը ձեռնոցները հագին 200 արագությամբ սլանում է։ Այս դեպքում պետք է կենտրոնանաս պահի, ոչ թե ստրատեգիայի վրա։ Ես երբեք մարտավարություն չեմ ունեցել՝ ինչ լինում է, ըստ պահի ճիշտ կողմնորոշվում եմ։ Փորձում եմ հնառավորինս վայելել կյանքը։ Ինձ թվում է՝ ամեն վայրկյանը կարող է վերջինը լինել ու այդ զգացողությամբ ես ամբողջ կյանքս եմ ապրում։ Փորձում եմ հնարավորինս ապրել պահը»։
Խոսելով ցանկալի տարեդարձի մասին՝ դերասանուհին ասաց․ «Տարեդարձս նշելու հետ կապված ոչ մի «ֆետիշ» չունեմ։ Կրկին ադապտացվում եմ տվյալ պահին։ Առհասարակ մոռացել էի, որ տարեդարձս է։ Ծնունդիս մասին հիշեցրեց հեռախոսս։ Քանի որ ես միշտ բոլորի տարեդարձները մոռանում եմ, նորմալ է, որ մի օր էլ իմն էի մոռանալու։ Այդ օրն էլ եկավ»։
Օրը դերասանուհու համար առանց անակնկալների չի անցել: «Նախկին ամուսինս ծաղկեփունջ նվիրեց և ամեն ինչ իր տեղն ընկավ։ Աստրին տորթն իր վրա լղոզեց ու այդպես շնորհավորեց տարեդարձս։ Տղաս երեք օր է՝ հայրիկի տանն ինքնամեկուսացել էր։ Անրին շատ ռոմանտիկ է և շատ ուշադիր իմ հանդեպ»,- ասաց նա ու հավելեց, որ Անրին իրեն շնորհավորել է ծաղիկներով և ոճային ակնոց նվիրելով։
«Ես իրեն այնպես եմ դաստիարակել, որ կանանց հանդեպ այդպիսին պետք է լինել։ Մի օր իր կողքի կինն ինձ շնորհակալ կլինի, որ ես այդքան ուշադիր տղա եմ դաստիարակել։ Ձեռք է մեկնում, ծաղիկներ նվիրում, միշտ զանգահարում, ասում է, որ սիրում է, ամեն ինչ լավ է լինելու։ Երբ ես վատ շրջան եմ ունենում, ինքն ամուր ուսի պես է ինձ համար։ Ես նրանով հիանում եմ։ Դա աչքերը լցնելու չափ սենտիմենտալ պահ է։ Մի քանի տարի առաջ նա ինձ կարմիր շրթներկ էր նվիրել իր մատիտի հետ։ Ես ուղղակի ցանկություն էի հայտնել, ու նա գնել էր, ինքն էր ամեն ինչ ընտրել։ Բոլորը զարմանում էին, թե ինչպես այդ տարիքի տղան կարող է կարմիր շրթներկ գնել մայրիկի համար, բայց ես իրեն հենց այդպիսին եմ դաստիարակել։ Նա պետք է կնոջը ճանաչող, ուսումնասիրող ու բարձրացնող լինի»,֊ասաց Ինգրիտը։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը