«Լողազգեստով ելույթիս ժամանակ հայրիկս աշխատում էր չնայել ինձ»․ «Փափուկ Խաղալիք»-ից Նաիրա Վարդանյանը՝ ավանդապաշտ ընտանիք ունենալու և պլաստիկ միջամտության դիմելու մասին
«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Փափուկ խաղալիք» նոր սիթքոմի հերոսուհիներից մեկը Նաիրա Վարդանյանն է, ում հեռուստադիտողներից շատերը կարող են հիշել «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթից, որտեղ նա հայտնվեց լավագույն հնգյակում, ինչպես նաև գրավեց «Միսս ինտելեկտ» տիտղոսը։
Tert.am Life-ի հետ զրույցում Նաիրան պատմել է ավանդապաշտ ընտանիք ունենալու, իր ճանապարհին նրանց արձագանքի, դժվարությունների և պլատիկ միջամտության մասին։
Նաիրան ասաց, որ «Փափուկ խաղալիք» սիթքոմում նկարահանվելու համար քասթինգի չի մասնակցել, իրեն առաջարկել են խաղալ այս կերպարը, սիրով համաձայնել է։ Ըստ նրա՝ «Միսս Տիեզերք Արմենիա»-ն և դրա շնորհիվ ձեռք բերած հայտնիությունը հեռուստատեսությունում հայտնվելուն չեն խթանել։ Որպես դերասանուհի առաջին քայլերն անելու հետևում, նրա խոսքով, երկար ճանապարհ կա, որն ինքը հաղթահարել է։
«Ես ունեմ հայկական ավանդական ընտանիք, հայրիկս բնավորությամբ շատ ավանդապաշտ մարդ է։ Ինձ մանկուց օգնել է ինքնասածի և համառ բնավորությունս։ Ուրախ եմ, որ ունեմ կամքի նման ուժ և կարողանում եմ առաջ գնալ, պայքարել։ Մանկուց մինչև հիմա երազկոտ եմ։ Փոքր ժամանակ գնում էի երազանքներիս հետևից, հիմա՝ նպատակներիս։ Տարիների ընթացքում ընտանիքիս հասկացրեցի, որ յուրաքանչյուրն ունի ինքնաարտահայտվելու իրավունք։ Այսինքն, եթե ես ինձ լավ եմ զգում այս միջավայրում և այս մասնագիտությամբ, պետք է հարգել իմ որոշումը։ Դժվարությամբ ստացվեց բոլորին համոզել, բայց ստացվեց»,-ասաց Նաիրան։
Նա նշեց, որ ծնողները դեմ են եղել իր մասնագիտական ընտրությանը, բայց ինքն ընդունվել է Երգի պետական թատրոն, որտեղ ստացել է հաղորդավարուհու և լրագրողի կրթություն։ Նրա խոսքով՝ ընտանիքին այդ մասին հայտնել է ընդունվելուց հետո։
«Բարդ էր, սակայն հասա այն կետին, որ գեղեցկության մրցույթի ժամանակ հայրս, մայրս, քույրս ու տատիկս իմ երկրպագուների առաջին շարքում էին։ Որքան էլ 21-րդ դարում ենք ապրում, միևնույն է, Հայաստանի իրականության մեջ լողազեստով բեմ բարձրանալը մեծ հարց է դառնում։ Բեմից զգում էի, որ լողազգեստով ելույթիս ժամանակ հայրիկս աշխատում էր չնայել, բայց իր ներկայությամբ ինձ աջակցում էր։ Կարողացա հասնել նրան, որ իմ թե՛ առաջին քննադատը, թե՛ առաջին սատարողը դառնա ընտանիքս»,-ասաց Նաիրան։
Նրա խոսքով` «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթից հետո որոշել է կարճատև դադար վերցնել՝ չնայած այդ ընթացքում մի շարք առաջարկներ է ստացել․ «Ես կրկին կլինեմ պոդյումում, որովհետև դա իմ տեղն է, ես ինձ ազատ ու լավ եմ զգում։ Գեղեցկության միջազգային մի քանի մրցույթ կա, որոնց կմասնակցեմ, բացի դա, մեկ այլ տիտղոս եմ նվաճել՝ WNBF-ի կազմակերպած «Միսս բիկինի» մրցույթում զբաղեցել եմ երկրորդ տեղը»։
Նաիրան նշեց, որ հանրային մարդկանց անձի և արտաքնի վերաբերյալ քննարկումներն անխուսափելի են։ Ինքը դա նկատել է դեռ գեղեցկության մրցույթում մասնակցելու ընթացքում։
«Ես շատ հայրենասեր մարդ եմ, շատ եմ սիրում մեր ժողովրդին, բայց չենք կարող չնկատել նաև հայերիս ծայրաստիճան քննադատ լինելը։ Շատ տարբեր կարծիքներ եմ լսել իմ մասին։ Մեր ժողովուրդն ունի մի փոքր թերություն․ երբեք սատար չի կանգնում այն մարդկանց, որոնք միջազգային մրցույթներում են հայտնվում։ Մենք միշտ քննադատում ենք, փորձում գտնել վատը, անգամ, եթե չկա։ Ասում են՝ սա է վիրահատել, սա է փոխել, այս միջամտությունն է արել, դիմել է պլաստիկայի։ Փնովում են այն աղջիկները, որոնք չունեն ներքին ուժ՝ սենյակից, համակարգչից կամ հեռախոսից դուրս գալու։ Եթե դու քեզ գեղեցիկ ես համարում, դուրս արի բեմ։ Ապացուցիր, որ չունենալով վիրահատական միջամտություն՝ դու ես ամենագեղեցիկը։ Նմանատիպ մարդիկ միայն քննադատում են, ինչն ամենահեշտն է։ Քննադատելն աղջկան չի գեղեցկացնում։ Ամեն մեկն ինքն է որոշում՝ նստել ու չարանալ, թե՞ առաջ գնալ։ Երկար ժամանակ է պետք, որ այդ գիծը վերանա»,- ասաց նա։
Չշրջանցելով պլաստիկ միջամտություններին դիմելու հարցը՝ Նաիրան նշեց, որ ինքն անկեղծ մարդ է, երբեք չի փորձել թաքցնել, որ դիմել է պլաստիկ միջամտության։
«Այն աղջիկներից չեմ, որոնք դա թաքցնում են։ Կան մարդիկ, որոնք վիրահատում են իրենց քիթը, հետո թաքցնում դա կամ ասում շնչառական խնդիր ունեի։ Ես արել եմ պլաստիկա, բայց դա չեմ արել գեղեցկանալու համար։ Ես ուղղակի ընդգծել եմ իմ գեղեցկությունը։ Շատերն անգամ ասում են, որ ես մինչ պլաստիկան ավելի գեղեցիկ էի։ Մանկուց բնատուր գեղեցկություն եմ ունեցել,քթի վիրահատությունն ուղղակի նրբություն է հաղորդել ինձ»,-նշեց Նաիրան։
Չնայած շստերը նրան վերագրում են նաև շուրթերի ծավալի մեծացում և այտոսկրերի ուրվագծում, Նաիրան հերքեց նման միջամտությունների դիմելը։ Նրա խոսքով՝ շուրթերի ծավալի մեծացում նախկինում արել է, սակայն գեղեցկության մրցույթին մասնակցելուց առաջ հանել է նյութը։ Հիմա, ըստ Նաիրայի, որևէ այլ միջամտություն չունի։
Խոսելով գեղեցկության վերաբերյալ իր պատկերացումների մասին՝ Նաիրան ասաց․ «Ես ինձ համարում եմ գեղեցիկ, բայց գեղեցիկ եմ առաջնահերթ իմ մտածելակերպով, կենսակերպով, դատողություններով և ներքին աշխարհով։ Իհարկե, գեղեցկությունը, հատկապես այս ոլորտում, շատ կարևոր է, սակայն երբ դու բացի գեղեցկությունը, ուրիշ ոչինչ չունես տալու, դա ժամանակավոր է։ Գեղեցիկ աղջիկները շատ են, բայց պետք է կարողանաս քեզ գեղեցիկ ներկայացնել ու ճիշտ մատուցել հեռուստադիտողներին։ Ներքին հարուստ աշխարհը շատ կարևոր է, որովհետև դու այդպիսով չես լինի միայն գեղեցիկ պատյան։ Ես կարողանում եմ փոխանցել իմ մեջ եղած կրակը, և դա անում եմ մեծ հաճույքով»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը