«Մայրիկիս ասացի՝ կարոտել եմ, բայց ուզում եմ մենակ մնալ»․ Վիկտորյա Սահակյանը՝ 18 տարեկանում ընտանիքից առանձնանալու և մենակ ապրելու բարդության մասին
«Երկուսով» հեռուստասերիալի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը որոշել է կարանտինի ընթացքում չվերադառնալ հարազատ քաղաք՝ Կապան, որտեղ ապրում է իր ընտանիքը։ Վիկտորյան մեկուսացել է և ներկայումս փորձում է ժամանակն արդյունավետ օգտագործել։
Դերասանուհին Tert.am Life-ին հայտնեց, որ Երևանում իր համաքաղաքացի երկու աղջիկների հետ վարձով բնակարանում է ապրում։ Իր սենյակակից հարևանուհիները վերադաձել են Կապան, Վիկտորյան այժմ մենակ է։ Նա ժպիտով նկատեց, որ այսպես իր օրն ու էներգիան արդյունավետ է օգտագործում, իսկ ընտանիքի մոտ վերադառնալով՝ կանցներ հանգստի ու ոչինչ չէր անի։
Վիկտորյան ասաց, որ 18 տարեկանում ընտանիքից առանձին ապրելու որոշումն ինքնաբերաբար ու հանգամանքների բերումով է եղել, քանի որ Կապանն ու Երևանն իրարից բավականին հեռու են։ Վիկտորյան սովորելու համար պետք է տեղափոխվեր Երևան․ «Երևանում ապրում եմ իմ երկու համաքաղաքացի աղջիկների հետ։ Տան վարձը միայնակ տալը շատ բարդ է, երեքով ենք ապրում, որովհետև եթե մենակ լինես, ամբողջ աշխատածդ վարձի համար կգնա։ Հենց ծնողներիցդ առանձնանում ես, կյանքում ամեն ինչ բարդանում է, կապ չունի, որ հետդ ուրիշ մարդիկ են ապրում։ Միևնույնն է, դու բոլոր հարցերում դառնում ես ինքնուրույն»։
Ինքնուրույնությունն ու մայրաքաղաքում ապրելու առաջին ամիսները, դերասանուհու խոսքով, բարդ են եղել․ «Սկզբում շատ բարդ էր, ես 18 տարեկան էի, Երևանում սիրելի վայր չկար, ընկերներ չունեի, որևէ ծանոթ չունեի։ Այս ամենին գումարվում էր կենցաղը՝ ուտելիք պատրաստել, տուն հավաքել, սակայն ժամանակի հետ ես հաղթահարեցի կենցաղից լարվելու ու դրա վրա կենտրոնանալու փուլը։ Մյուս հարցերն էլ իրենց տեղն ընկան, երբ ընկերներ ձեռք բերեցի, սկսեցի աշխատել։ Հիմա սովորել եմ մենակ կենցաղավարմանը։ Ունեմ իմ հարմարավետության հատվածը և վերջ։ Բարդ է, սակայն դա իր դրական կողմերն ունի, եթե ստեղծագործող մարդ ես։ Այս փուլում Կապան չվերադառնալս իր պատճառն ուներ։ Ինձ մոտ մտավոր գերհոգնածություն էր, մայրիկիս ասացի՝ մամ ջան, իրականում կարոտել եմ, կցանկանայի գալ, բայց ուզում եմ օգտագործել այս ժամանակահատվածը մենակ մնալու, մտածելու ու ինձ վրա աշխատելու համար։ Հիմա ես տարբեր նախագծերի հետ կապված աշխատում եմ, ֆիլմեր եմ դիտում, աշխատանքային տեսանկյունից ժամանակս ծախսում եմ այն ամենի վրա, ինչ չէի հասցնում։ Այս ամենը չէի կարող անել, եթե ընտանիքիս մոտ վերադառնայի։ Ծնողներիս ասում եմ՝ գիտեմ կարոտել եք, բայց երբ երկիրն այս վիճակից դուրս գա, ավելի լավ ու ջերմ միջավայրում կհանդիպենք»։
Վիկտորյայի համար բարդ է պասիվ կյանքին սովորելն ու տանը մնալը․ «Ես մի քանի տեղ եմ աշխատում, ունեմ շատ հագեցած գրաֆիկ՝ նկարահանումներ, նախագծեր, թատրոնում փորձեր։ Այս ամենից հետո ինձ համար բոլոր տեսանկյուններից դժվար է ուղղակի նստել տանն ու ոչինչ չանել, բայց փորձեցի լուծել այս հարցը ֆիլմեր նայելով, նաև փորձում եմ ֆիլմերի մասին վլոգ անել։ Վաղուց էի ցանկանում նման մի բան անել, սակայն չէր ստացվում ժամանակի սղության պատճառով։ Ժամանակն անցկացնելու այլ տարբերակներ ևս կան՝ գիրք կարդալ, սերիալներ դիտել, Ինստագրամը փորփրել, «Տիկ-Տոկ» նկարահանել։ Թեև կարծում եմ՝ վերջին մի քանիսը ժամանակի զուր վատնում են։ Այս ընթացքում ինձ համար ամենաօգտակարը ֆիլմերի մասին խոսելն է։ Ընտրում եմ շատ լավ և դիտման իսկապես արժանի ֆիլմեր լավ ռեժիսորներից»։
Քանի որ դերասանուհին իր հիմնական զբաղմունքը համարում է ֆիլմեր դիտելը, որոշեց մեր ընթերցողներին ներկայացնել իր ամենասիրելի երեք ֆիլմն ու երկու սերիալ․ «Կառանձնացնեմ Արանովսկու «Մամա» ֆիլմը։ Չնայած երեք տարի առաջ է եղել պրեմիերան, ես վերջերս եմ դիտել։ Այդ ֆիլմից հետո դու սկսում ես մտածել ոչ թե դիտածիդ այլ քո մասին։ Հետ ես նայում, վերագնահատում ես՝ ինչ ես արել, ուր ես հասել, ուր ես գնում։ Մյուս ֆիլմը Գասպար Նոեի «Կլիմաքս»-ն է, որը ևս շատ տպավորիչ է ինձ համար։ Երկուսն էլ ծանր ու հզոր ֆիլմեր են։ Երրորդ ֆիլմը Լարս Ֆոն Տրիերի «Դոգվիլ»-ն է՝ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ։ Սփոյլ չեմ անի, ուղղակի իսկապես հաջող ֆիլմեր են։ Երկու սերիալ էլ ասեմ՝ «Շերլոք»-ը Բենեդիկտ Քամբերբեչի մասնակցությամբ և «Պատրիկ Մելրոուզ»-ը»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:50 • 12/10 Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Լեոյին հայտնում, որ «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին ինքն է մասնակցելու Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ու երգիչ Մարտին Մկրտչյանը որդու՝ Լեոյի ծննդյան տարեդարձի օրը ինստագրամում տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են հայտնել նրան լուրը, որ ինքն է մեկնելու «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին:
-
TV, կինո 12:00 • 16/10 Ում են մարմնավորում Ռաֆ Հարությունյանն ու Արսեն Լևոնյանը «Նոր տարվա կինո» ֆիլմում. դերասանները կադրից դուրս Ռաֆ Հարությունյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկը ստանալուն պես անմիջապես համաձայնել է նկարահանվել ֆիլմում: Նա առաջին անգամ է նկարահանվում գեղավետսական ֆիլմում:
-
Հարցազրույց 14:57 • 16/10 «Տխրում եմ, որ հայրս ծերացել է». Արաքսյա Մելիքյանը չի կարողացել թաքցնել հուզմունքը Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը «Սրտի տանիքներով» հաղորդման ընթացքում պատմել է, որ մոր մահից հետո հայրիկի կյանքում եղել են կանայք, ամուսնություններ: Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
Հարցազրույց
-
12:18 • 12.10.24 «Ինձ աստղայինը երբեք չի տարել». Նազիկ Ավդալյան
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Photographer
-
17:15 • 15.10.24 Մերի Քոչարյանի նոր ֆոտոշարքը
-
16:01 • 11.10.24 Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը Լոս Անջելեսից
-
17:56 • 04.10.24 Նարի Վարդանյանի նոր ֆոտոշարքը լոգարանից