«Սերունդների բախումն ու բանավեճերը շատ կարևոր են»․ Նարինե Ալեքսանյանը՝ երեխաների և ընտանեկան հարաբերությունների մասին
Դերասաններ Վարուժան Մանուկյանն ու Նարինե Ալեքսանյանն ամուսնացած են մոտ 27 տարի։ 2 երեխա ունեն՝ 23-ամյա Արծրունն ու 16-ամյա Մերին։ Դերասան ծնողների երեխաներից ոչ մեկը նրանց մասնագիտական ուղին չի ընտրել։ Նարինեն այս մասին խոսում է ժպիտով ու կատակում․ «Մոր աչքով նայում եմ դստերս ու ասում՝ ո՞ւր է կորելու դերասանուհու այն շնորհքը, որն ունես։ Ի պատասխան՝ Մերին խորը շունչ է քաշում ու ասում՝ մամ հանգստացիր, ամեն ինչ լավ կլինի»։
Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն ասաց, որ դուստրը խենթանում է հանրահաշվի համար, ընտրել է ծրագրավորողի ուղին, իսկ որդին, չնայած տարիքին, բավականին մեծ հաջողություններ ունի անիմացիայի ոլորտում։ Մայրական ոգևորությամբ Նարինեն պատմել է երեխաների ընտրած ճանապարհի, իրենց ազդեցության և սերունդների բախման մասին։
Դերասան ամուսինները ներկայումս նկարահանվում են «Արմենիա» հեռուստաընկերության «Փափուկ խաղալիք» սիթքոմում։ Դադարից հետո կրկին էկրան վերադառնալը, ըստ դերասանուհու, դրական է։ Նա նշեց, որ ստեղծագործական կյանքում եթերային դադարներն անհրաժեշտություն են։
Դադարները կարևոր են ընտանեկան կյանքի համար
«Նկարահանվելու առաջարկը ստացա ռեժիսոր Հարութ Խալաֆյանից, քանի որ իր հետ նախկինում աշխատել էի, կասկած չկար, որ այս անգամ ևս հաջող համագործակցություն կունենանք։ Տաք ու լավ հիշողություններ ունեմ «Դոմինո» նախագծից հետո։ Սիրում եմ այդ ժանրը, ինձ դուր է գալիս խոսքի վրա հիմնված հումոր ներկայացնել։ Այս օրերին էլ նախապատվությունս, իհարկե, տալիս եմ հումորային, թեթև ժանրին, որովհետև մարդկանց հաճելի է դա դիտել։ Նախագծի շուրջ շատ հետաքրքիր դերասանական կազմ է հավաքվել, որոնց հետ շատ հաճելի է աշխատել։ Քանիցս փաստել եմ, որ լավ դերասանների հետ աշխատելը տաժանակիր չի լինում, այլ վերածվում է հաճույքի։ Ցավոք, փորձ եղել է նաև ոչ դերասանների հետ աշխատելու, իհարկե նման դեպքերում հասկանում ես խաղի կանոններն ու համակերպվում։ Սա միանշանակ այդ դեպքը չէ։ Պրոֆեսիոնալ աշխատում ենք՝ մեր գործն իսկապես վայելելով»,- նշեց դերասանուհին։
Նարինեն ասաց, որ դերասանը պետք է միշտ աշխատի, սակայն դադարներն անհրաժեշտություն են․ «Այնպես չէր, որ դադարի ընթացքում կային առաջարկներ, ես մերժում էի։ Այս ընթացքում մի առաջարկ եղավ, որից հրաժարվեցի՝ հասկանալով, որ ուղղակի պատրաստ չեմ և չեմ ուզում ներկայանալ այդ ժանրում, աշխատել այդ խմբի հետ։ Դերասանին աշխատանքը միայն էկրանին չէ, էկրանային և՛ հարկադրված, և՛ գիտակցված դադարներ անհրաժեշտ են։ Անընդհատ էկրանին լինելով՝ հեռուստադիտողներին ձանձրացնում ես։ Այս ընթացքում վերանայեցի իմ աշխատանքը, գործունեությունը, ստեղծագործական նոր հետաքրքիր երևույթների որոնումներով զբաղվեցի»։
Դերասանուհին վստահ է, որ դադարները կարևոր են նաև ընտանեկան լիարժեք հանգստի համար․ «Երեք ամիս ես ու Վարուժանը դադար վերցրինք և՛ թատրոնում, և՛ կինոյում։ Մենք ուղղակի ուզում էինք ոչնչի մասին չմտածել։ Մեր ընտանիքը մեզ համար առաջնային է։ Սիրում ենք մեր ընտանեկան ջերմ ու տաք մթնոլորտը։ Նաև փորձում ենք համատեղել՝ հաճելին օգտակարի հետ»։
Մեր երեխաները երջանիկ են
«Տղաս՝ Արծրունը, այս տարի կավարտի ուսումը՝ անիմացիայի ռեժիսուրայի ուղղությամբ։ Աղջիկս ավագ դպրոցում է սովորում։ Կարծում եմ՝ նրանք շատ երջանիկ են, որ հենց մենք՝ դերասաններս ենք նրանց ծնողները։ Ես ու Վարուժը ամեն ինչ անում ենք մեր երեխաներին երջանկացնելու համար։ Թե որն է երջանկության ընկալումն ու պատկերացումը, արդյոք կարողանում ենք տալ, այլ հարց է։ Ամեն դեպքում, մինչ օրս այդ առումով բողոքներ, փառք Աստծո, չկան: Դա հիմք է տալիս մտածելու, որ այո՛, կարողանում ենք»,- ասաց Նարինեն։
Նարինեն իրենց երջանկության բանաձևում կարևորում է երեք սերնդի բախումն ու դրա արդյունքում ծնված բանավեճերը․ «Մեր ընտանիքում երեք սերունդ է ապրում՝ ես ու Վարուժանը մի սերունդ ենք, տղաս՝ մեկ այլ, իսկ աղջիկս՝ բոլորովին այլ։ Աղջիկս կյանքին շատ թեթև է նայում։ Տղայիս ու աղջկաս տարիքային տարբերությունը յոթ տարի է, նրանց պատկերացումները կյանքի հանդեպ շատ տարբեր է։ Մենք փորձում ենք մտնել նրանց կենսական ռիթմի մեջ, հետ չմնալ ինչ֊որ հարցերում»։
Դերասանուհին ժպիտով ասաց, որ իր ու Վարուժանի բոլոր ձեռքբերումների, հաջողությունների, կյանքի ու ստեղծագործական վայրիվերումների մեծագույն մասնիկն իրենց երեխաներն են․ «Նրանց ճակատագիրն էլ է հետաքրքիր, երբ իրենք ծնվել են, մենք եղել ենք բեմին ու նկարահանման հրապարակում, իրենք մեծացել են՝ հետևելով բեմին ու նկարահանումների ընթացքին։ Տղաս էլ, աղջիկս էլ նկարահանման ու բեմում խաղալու փորձ ունեցել են դեռ փոքր տարիքում։ Տղաս դեռ դպրոց էլ չէր գնում, բայց հեռուստատեսության ներքին խոհանոցն անգիր գիտեր՝ սկսած օպերատորական աշխատանքից »։
Երեխաներս ընտրեցին այլ ուղի
«Արծրունը դերասանի մասնագիտությամբ շարունակել չցանկացավ։ Նա սիրահարված է մուլտիպլիկացիային։ Ունի իր աշխարհն ու մասնագիտական ճանապարհը, որով վստահ քայլում է։ Նա իր ուղին ինքնուրույն է հարթել ու հարթում այդ բնագավառում։ Այնպես չէ, որ մենք ծանոթ ենք ունեցել, ինքը հեշտությամբ առաջ է գնացել։ Իհարկե, եթե ունենայինք էլ, չէինք դիմի, մեր ընտանիքում դաստիարակությունը նման կերպ դրված չէ։ Ականատես լինելով որդուս հաջողություններին՝ մենք հասկացանք, որ ցանկացած գործ կհաջողես սիրով ու նվիրումով անելու դեպքում։ Արծրունն արդեն անիմացիոն երկու ֆիլմ ունի, մասնակցել է փառատոնների, ևս մեկին պետք է գնար, սակայն այս տարի ամեն ինչ մի փոքր այլ ընթացք ունեցավ»,֊ասաց դերասանուհին։
Նարինեն նշեց, որ անիմացիան Արծրունի կյանքն է, թվում է՝ նա այդ ոլորտի հետ կապված ամեն ինչ գիտի․ «Շատ լուռ, հանգիստ, հավասարակշռված տղա է, ով իր նպատակի հետևից գնում է առանց ավելորդ ուշադրության։ Մեր աչքի առաջ մեկ տարում հսկայական աշխատանք է արել, ղեկավարել է մեծ թիմ։ Որքան էլ մեր ցանկությունը մեծ լիներ, որ երեխաները շարունակեին մեր գործը, մենք չէինք կարող նրանց ասել՝ թողեք այն, ինչ սիրում եք և դարձեք դերասան։ Նրանք մեր մասնագիտությունը սիրում են, հարգում են թատրոնը, սակայն որոշեցին այլ ուղի ընտել»։
Դերասանուհու դուստրը՝ Մերին, սիրում է մաթեմատիկան։ «Աղջիկս որոշել է մաթեմատիկական ուղղությունն ընտրել։ Ես իր մեջ տեսնում եմ դերասանուհի, հաղորդավարուհի, երաժիշտ՝ շոու եմ տեսնում, բայց Մերին որոշեց, որ ծրագրավորող է դառնալու։ Երբեք չենք կարող հստակ ասել, թե հետո ինչ կլինի, մեկ տարի առաջ մենք բոլորս մտածում էինք, որ ընտրելու է ԵՊՀ «Միջազգային հարաբերություններ» բաժինը, բայց։ Հիմա Մերին պաշտում է հանրահաշիվը, ամբողջ օրը դրանով է տարված,- ասաց Նարինեն ու ժպիտով հավելեց,- ինչ մեղքս թաքցնեմ, սրտի մի անկյունում կցանկանայիք, որ մեր երեխաները մեր ուղին ընտրեին, բայց ընտրությունն իրենցն է։ Իրենք պետք է երջանիկ լինեն իրենց մասնագիտության հետ։ Անպատմելի մի բան է, որ հաշտ ես քո ու գործիդ հետ։ Եթե մի բան պարտադրված անես, հաջողությունը քեզ չի ժպտա, այդ գործի մեջ դու քո սիրտը չես դնի»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը