ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   22:46 • 27.09.24 Ձեր ներկայությունը զորակցություն է մեր ժողովրդին. Վեհափառը՝ միջեկեղեցական պատվիրակություններին ու ներկայացուցիչներին Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
-
Իրադարձային   22:08 • 27.09.24 Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերին Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ լրացավ մեկ տարին, ինչ իր ընկեր, գործընկեր Ռուբեն Վարդանյանը բռնի և ապօրինի կերպով ձերբակալվել է Ադրբեջանի կողմից:
-
Քաղաքականություն   20:25 • 27.09.24 Հայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ ԵՄ խոսնակն ափսոսանք է հայտնել Ալիեւի հնչեցրած քննադատությունների առիթով ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։
-
Իրադարձային   20:05 • 27.09.24 Փոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Հաստատվել է նաև գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի իրացման ընթացակարգը, հստակեցվել են ծրագրի բոլոր բաղադրիչներով ստացված առցանց դիմումների մշակման գործընթացում Միասնական սոցիալական ծառայության գործառույթները:
-
Քաղաքականություն   18:51 • 27.09.24 Որքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պшտերшզմը չի ավարտվել. Աշոտ Ղուլյան «Այն, ինչը կապված է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կամ նրանց Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքի հետ, շատ ստորացուցիչ է, և սա կարծում եմ ոչ միայն անհատական, այլև հավաքական, պետական տեսանկյունից է ստորացուցիչ»,-ասել է Ղուլյանը:
-
Իրադարձային   18:21 • 27.09.24 Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին Սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին:
-
Քաղաքականություն   17:48 • 27.09.24 Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե և ցույց տա, որ Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ չունի. Ալիևի օգնական Նրա խոսքով՝ Բաքուն Հայաստանի Սահմանադրությունը, որը կասկածի տակ է դնում «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», խոչընդոտ է համարում Երևանի հետ խաղաղության պայմանագրի հասնելու համար։