Մախաչկալայում բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, մահացել է 4 մարդ

19:57 • 27.09.24

Մախաչկալայի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 17:30-ին, որին հաջորդել է հրդեհ:

Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու շտապօգնության բրիգադները։ 

Պայթյունի հետևանքով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, կա 8 վիրավոր: Փլատակների տակ հնարավոր է դեռևս լինեն մարդիկ: