Ալ Պաչինոն կբարձրանա թուրքական բեմ

17:06 • 21.10.11

Հոլիվուդյան աստղ Ալ Պաչինոն պատրաստվում է այցելել Ստամբուլ։

Ինչպես տեղեկացնում է «Սաբահ» օրաթերթը, Ալ Պաչինոն խաղալու է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսում։ Պրեմիերան տեղի է ունենալու 2012թ. հունվարին։

Նշենք, որ 2010թ. թատրոն վերադառնալուց հետո Ալ Պաչինոն «Վենետիկի վաճառականը» պիեսում մարմնավորել է Շեյլոկի կերպարը։