Հադրութում հայտնաբերվել է Մելիք-Եգանյանների ապարանքը

20:01 • 21.10.11

ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է Մելիք-Եգանյանների ապարանքի առաջին հարկը: Պեղումները սկսվել էին դեռ երեք տարի առաջ: Այն, ինչ հողի մակերեսին են հայտնաբերել և գյուղացիները հենց դա են համարել Մելիք-Եգանյանի ապարանքը, իրականում ավելի ուշ ժամանակաշրջանի կառույց է եղել. իրական ապարանքը հարյուրամյակների ընթացքում թաղված է եղել հողի տակ: Այս մասին հաղորդում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։