Ռուբեն Հախվերդյանն ուզում է հեռանալ

14:13 • 24.10.11

Ռուբեն Հախվերդյանը լրջորեն մտածում է Հայաստանից հեռանալու մասին։ «Եթե չգնամ, իմ երեխաներին ի՞նչ է սպասվում այստեղ: Իրենք կդառնան նեղմիտ մարդիկ, ինչպիսին ես կլինեի, եթե աշխարհում չշրջեի»,- ասաց Հախվերդյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ:

«Համոզված եմ՝ ում էլ այնտեղ լավ բիզնես և լավ փող առաջարկեն, կգնա: Էդ որ արվեստագետներ կան՝ հետ են գալիս, ուրեմն նրանք այնտեղ ստեղծագործելու ասպարեզ չունեն: Գալիս են, անունը դնում են հայրենասեր եմ, բայց նշանկում է՝ չեն ընդունվում դրսում»,- եզրակացրեց Հախվերդյանը: