Մեկ-մեկ երգելուց ուզում եմ ասել` սա իմ Երևանը չի. Ռուբեն Հախվերդյան

14:22 • 24.10.11

Երգահան Ռուբեն Հախվերդյանը ցանկանում է, որ թեկուզ կոշտ ճանապարհով Հայաստանը «խելքի բերեն» «խելքը գլխին» երիտասարդները։

«Հիմա պաստառեր են է տպում՝ Հայաստանը դու ես կամ ես եմ... Չէ՞ որ դա նույն պլակտներն են, ինչ կոմունիստների ժամանակ էր ընդունված: Ավելի լավ չէ՞ էդ փողը թոշակառուին տալ: Սովետը չի փոխվում, որովհետև երկրի գլխին նույն սովետի մարդիկ են կանգնած: Ես շատ կուզեի, որ գային խելքը գլխին, նորմալ երիտասարդներ, որոնք կկարողանային խելքի բերել այս երկիրը, թեկուզ կոշտ ճանապարհով»:

«Մեկ-մեկ երգելուց ուզում եմ ասել` սա իմ Երևանը չի: Շատ է փոխվել ամեն ինչ: Էդ մարմնավաճառները, որ կանգնած են փողոցներում, ոչ ամոթ կա, ոչ աբուռ: Քաղաքը փոխել է իր դեմքը»,- ասաց Հախվերդյանը:

Նա հայտնեց, որ նոյեմբերի 1-ին Արամ Խաչատյան համերգասրահում փոքրիկների կատարմամբ կհնչեն իր մանակական երգերը, իսկ 23-ին ինքը մեծահասակների համար համերգ կտա, որի ժամանակ մի քանի երգ կկատարի երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ։