Ոսկեձույլ Քեյթ Մոսը վաճառվեց մոտ մեկ միլիոն դոլարով

14:56 • 24.10.11

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկի` բրիտանացի Քեյթ Մոսի ոսկեձույլ քանդակը վաճառվել է Sotheby's աճուրդում: Սուպերմոդելի անանուն ասիացի երկրպագուն դրա դիմաց վճարել է ավելի քան 900 հազար դոլար:
Քանդակի հեղինակը բրիտանցի քանդակագործ Մարկ Քուինն է: Քանդակը կերտելու համար նա օգտագործել է 10 կգ 18 կարատանոց ոսկի:

Քանդակը նա անվանել է Միկրոկոսմոսի ազդանշանը: Քեյթ Մոսը պատկերված է յոգայի բարդ դիրքով` ոտքերը ծալած գլխի ետևում: