ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Բաքվի հայկական եկեղեցի
Այցով Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) պատրաստվում են այցելել Բաքվի հայկական եկեղեցի։ Այս մասին SalamNews–ին ասել է անանուն աղբյուրը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Բաքվի հայկական եկեղեցի էին այցելել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության անդամները։










