«Ցույց տվեք Ձեր տոմսակը» պիեսի բեմական ընթերցումներ

11:15 • 24.10.11

Այսօր, ժամը 19:00-ին Երևանի Կամերային պետական թատրոնում տեղի կունենա Դ. Մուրադյանի «Ցույց տվեք Ձեր տոմսակը» պիեսի բեմական հայերեն և անգլերեն ընթերցումները:

Պիեսի ստեղծագործական տարբերակների հեղինակներն են լեհ բեմադրիչ Յացեկ Պացոխան, էստոնացի գրող, կինոռեժիսոր Պետեր Սաուտերը և հունգարացի բեմադրիչ Լասլո Գարացին: Բեմադրության ռեժիսորն է Վահան Բադալյանը:

«Ցույց տվեք Ձեր տոմսակը» պիեսի ստեղծագործական տարբերակների հեղինակները Հայաստան են ժամանել Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Գրական Տապան 2011. տասը տարի անց» մշակութային ծրագրին շրջանակներում: