Տոսկանայի շաբաթ. իտալացիները Ցեղասպանությանը նվիրված ներկայացում կբեմադրեն Երևանում
Երևանում մեկնարկել է Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթը: Երևանում օրերս են ավարտվել իտալական խոհանոցին և լեզվին նվիրված շաբաթները:
Դեսպան Բրունո Սկապինիի խոսքով՝ Տոսկանա նահանգի ընտրությունը պատահական չէ: Նահանգի աջակցությամբ Հայաստանի Շիրակի մարզում մի շարք ծրագրեր են իրականացվել: Վերջերս էլ վերանորոգվել է մարզի Այգաբաց գյուղի ջրամատակարարման համակարգը:
Իտալիայից մեծ պատվիրակություն է ժամանել Հայաստան: Երևանում Տոսկանայի շաբաթվա շրջանակում կանցկացվի ֆոտոմրցույթ, պատմական հագուստների ցուցահանդես, ռեստավրացիոն արվեստին նվիրված սեմինար:
Շաբաթվա կուլմինացիան կլինի Իտալիայի Գոբետի Վենտի Լուչենտի մշակութային կենտրոնի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արարատ» ներկայացումը:










