Փարաջանովին, Կուստուրիցային և Տարկովսկուն նվիրված գրքի շնորհանդես Բուխարեստում
Հոկտեմբերի 24-ին Բուխարեստի կենտրոնական գրախանութներից մեկում ներկայացվել է կինոքննադատ և բանաստեղծուհի Ելենա Դուլգերուի «Դրախտի աստիճանները կինոյում. Կուստուրիցա, Տարկովսկի և Փարաջանով» գիրքը (Elena Dulgheru, Scara Raiului in cinema. Kusturica, Tarkovski, Paradjanov), ինչպես նաև բանաստեղծությունների վերջին ժողովածուն:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, միջոցառմանը ներկա էին կինո և գրաքննադատներ, կինոգործիչներ, արվեստագետներ, մշակութային մամուլի լրագրողներ, ինչպես նաև Բուխարեստի հայ և ռուս համայնքների ներկայացուցիչներ:
Հեղինակին ուղղված շնորհավորական խոսքերով և 20-րդ դարավերջի համաշխարհային կինոյի ու մտքի վրա խոր հետք թողած այդ խոշոր անհատների գնահատումով երեկոն բացել է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, որին հետևել է Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Պալիանիի խոսքը:
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև հայտնի կինոքննադատ, դոկտոր պրեֆեսոր Մանուելա Չեռնատը (Manuela Cernat) և բանաստեղծուհի Լիլիանա Ուրսուն (Liliana Ursu), որոնք հեղինակել էին Դուլգերուի զույգ գործերի նախաբանները:










