Մահացել է ռեժիսոր Սերգեյ Գովորուխինը
Այսօր առավոտյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է կինոռեժիսոր Սերգեյ Գովորուխինը: Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը:
Հոկտեմբերի 18-ին նա տեղափոխվել էր հիվանդանոց արյան զեղումով:
Սերգեյ Գովորուխինը `կինոռեժիսոր Ստաս Գովորուխինի որդին, ծնվել է 1961 թ. սեպտեմբերի 1-ին:
Նրա հայտնի ֆիլմերից են «Անիծվածները և մոռացվածները» Չեչնիայի պատերազմի մասին, «Ոչ ոք բացի մեզանից... » և այլն:
1994-2005 թթ Գովորուխին կրտսերը Տաջիկստանի, Չեչնիայի, Աֆղանստանի, Հարավսլավիայի ռազմական գործողություններին մասնակցել է որպես ռազմական լրագրող:
1995 թ. Չեչնիա գործուղման ժամանակ ստացել է լուրջ վնասվածք, որը հանգեցրել է ոտքի անդամահատման:
1995 թ. նա պարգևատրվել է «Խիզախության» շքանշանով , իսկ 1998 թ. «Արիության համար» մեդալով:










