Սարյանի տուն-թանգարանը կունենա 4-րդ հարկ և կցակառույց
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Քաղաքաշինության նախարարությանը թույլատրել Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ։ Փաստաթղթերի մշակմամբ կստեղծվեն թանգարանի հիմնանորոգման, լրացուցիչ չորրորդ հարկի և թանգարանին կից նոր կցակառույցի շինարարության նախադրյալներ։










