Սոնա Շահգելդյանն իր մենահամերգին զուգերգ կկատարի Հախվերդյանի հետ
Նոյեմբերի 13-ին Ալեքսանդր Սպենդարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում երգչուհի Սոնա Շահգելդյանը հանդես կգա առաջին մենահամերգով:
«Ես արդեն ունեմ 20 երգ և կարծում եմ ճիշտ ժամանակն է մենահամերգով հանդես գալու: Համեստություն չեմ անի ու կասեմ, որ իմ մենահամերգին շատերն են սպասում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչուհին:
Նա ավելացրեց նաև, որ 13-ը իր համար հաջողակ թիվ է, այդ համարի տակ է նա հաղթել նաև «Նոր ալիք» մրցույթում, և այդ զուգադիպությունը իրեն շատ է ուրախացրել:
Համերգի ժամանակ երգչուհու հին ու նոր երգերից բացի կհնչեն նաև անգլերեն ու ժողովրդական երգեր: Կլինեն նաև անակնկալ զուգերգեր, որոնցից մեկը Սոնան հատկապես կարևորում է:
«Այդ օրը ես երկու նոր երգ կկատարեմ մի երգչի հետ, որը միակն է Հայաստանում: Ես հպարտ եմ, որ Ռուբեն Հախվերդյանի հետ պիտի երգեմ, այն է այդ կարգի բեմում: Նման հաջողություն բոլորը չէ, որ ունենում են», - ասաց երգչուհին:










