Էրոս Ռամազոտին համերգ կտա Ուզեբկստանում` նախագահի դստեր խնդրանքով
Իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտին ընդունել է Ուզեբկստանի նախագահի դստեր` Գյուլնար Քարիմովի առաջարկը և Տաշքենդում հանդես կգա Art Week Style մշակույթի ամենամյա փառատոնում:
Իտալական լրատվամիջոցները երգչին մեղադրում են «ծախվելու» մեջ, համեմատելով նրա ելույթը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ծննդյան տարեդարձին նվիրված տոնախմբության հետ, որին մասնակցել էին համաշխարհային մասշտաբի աստղեր և դրա համար քննադատության արժանացել:
Ինչպես հայտնում է Corriere della Sera պարբերականը` Ռամազոտտին համաձայնել է ելույթ ունենալ համերգին, որը կազմակերպել է Քարիմովը, չնայած Ուզբեկստանի իշխանության հրավերը մերժել են մի շարք հայտնի արտիստներ, այդ թվում` Անդրեա Բոչելլին:
Ռամազոտիի համերգի տոմսերը սովորաբար 150-250 եվրո են, ինչը մի քանի անգամ գերազանցում է ուզբեկների նվազագույն աշխատավարձը:










