Գիտնականները փորձում են պարզել Հայաստանի ամենահանելուկային՝ «վիշապ» քարակոթողների ծագումը

16:48 • 28.10.11

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկեց գիտաժողով` նվիրված Հայաստանի ամենահանելուկային՝ «վիշապ» քարակոթողներին:

Հնագույն քարակոթողներն ուսումնասիրվել են դարեր շարունակ: Դրանց մասին աշխատություն է գրել նաև հայտնի գիտնական Ալեքսանդր Մառը, սակայն մինչ օրս վերջնականապես պարզված չէ, թե որ դարաշրջանի կերտվածքներ են և ինչ պաշտանմունքի են նվիրված եղել դրանք:

Երկու օրվա ընթացքում Հայաստանի հյուսիսային շրջանում լայն տարածում ունեցող քարեկոթողները բազմիցս ուսումնասիրած գիտնականները առաջին անգամ ի մի կբերեն բոլոր տեսակետները և կփորձեն ի վերջո պարզել եզակի հուշակոթողների իրական ծագումը:
«Վիշապ քարակոթողները հատուկ են միայն Հայաստանին և այնպիսի փորագրությունները, ինչպիսին, օրինակ, ցլի մորթով ծածակված ձուկն է, հանդիպում է միայն մեզ մոտ»,- նշեց գիտաշխատող, գիտաժողովի կազմակերպիչ Արմեն Պետրոսյանը: Նա ավելացրեց նաև ,որ վիշապ քարակոթողները թվագրվում են մ.թ.ա 2-3 հազարամյակներին, բայց որ ժողովրդի կողմից և ինչ նպատակով են դրանք կերտվել, հայտնի չէ: