Զվարթնոցի տաճարից հին կարասներ են անհետացել. «Խոսքի իրավունք»
«Խոսքի իրավունք» միավորման անդամները այսօր ահազանգ են ստացել, որ Զվարթնոցի տաճարից անհետացել են հին կարասներ: Այցելուները պատմել են, որ երբ նրանք ցանկացել են ստանալ հարցի պարզաբանում, տեղում նրանց չեն պատասխանել։
«Տաճարի այցելուները գտնում են, որ պետք է սահմանել խիստ վերահսկողություն մեր պատմության այս սքանչելի կոթողի հանդեպ: «Խոսքի իրավունք» միավորման անդամները առաջիկայում նույնպես կայցելեն և կպարզեն իրողությունը: Այցելուները նաև հայտնում են, որ տեղում լուսանկարներ անելն արժե 1000 դրամ, սակայն այդ վճարի դիմաց նրանց չեն ստանում ՀԴՄ կտրոն»,- ասվում է միավորման տարածած հաղորդագրությունում:










