Գարիկ Մարտիրոսյանը վերադառնում է КВН (տեսանյութ)
Ուրախների և հնարամիտների ակումբի 50-ամյա հոբելյանին Սոչիում կհավաքվի երբեմնի խիստ պոպուլյար այս խաղի ամենաաստղային կազմը: Առաջին ՈՒՀԱ-ն եթեր է դուրս եկել 1961թ. նոյեմբերի 8-ին: 50 տարի անց հոբելյանական միջոցառմանը կմասնակցի 6000 մասնակից 500 թիմերից:
Հանդիսատեսին կներկայացվի հատուկ հոբելյանական թողարկում` ներկա և նախկին խաղացողների մասնակցությամբ, որոնց մեծ մասն այսօր ռուսական շոու բիզնեսի ամենավառ աստղերն են: Այստեղ են լինելու և Մարտիրոսյան Գարիկը (»Նոր հայեր»), Գարիկ Խառլամովը («Ոչ ոսկե երիտասարդություն»), Միխայիլ Գալուստյանը, Սերգեյ Սվետլակովը, և այլք:
Շոուի ձևաչափը դեռ հայտնի չէ. կազմակերպիչները հանդիսատեսին անակնկալներ են խոստանում:
Այս առիթով «Կոմսոմոլսկայա պրավդան» անդրադարձել է ՈՒՀԱ-ի աստղերին` ովքեր էին և ինչ են դարձել անկյան տակ:
Անդրադառնալով Գարիկ Մարտիրոսյանին` պարբերականը գրում է. «Խորհրդանշում է կովկասյան և անդրկովկասյան հանրապետությունների շատ ներկայացուցիչների ուղին, ովքեր նախ փայլեցին ՈՒՀԱ-ին, ապա մտան շոու բիզնես: «Նոր հայերի» նախ մասնակիցը, ապա ավագը, ՈՒՀԱ-ում իր ճանաչվածությունը կարողացավ վերածել շոու բիզնեսում հաջողության:
Թիմակիցների հետ իրականություն դարձրեց այն ժամանակվա համար գերակտուալ գաղափարը` Comedy Club-ը: Ստենդափ հումորի` Ռուսաստանի ամենահաջողակ աստղերից է, հաղորդավար և նույնիսկ երգիչ»:
Միխայիլ Գալուստյան` «ՈՒՀԱ»-ի դեմքից դարձավ շատ պահանջված դերասան` հավասար հաջողությամբ էկրանավորելով գաստարբայտերի, քաղաքական գործչի և կրասնոդարցի երիտասարդի:










