Հայաստանի երիտասարդական նվագախումբը վաղը համերգ կտա
Վաղը դասական երաժշտության սիրահարներին անակնկալ կմատուցի Հայաստանի երիտասարդական նվագախումբը: Կամերային երաժտության տանը ժամը 19.00-ին երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու էդվարդ Գրիգի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները: Մենակատարն է Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի յոթերորդ մրցույթի դափնեկիր Ժորա Սարգսյանը: Երիտասարդական նվագախումբն այս անգամ կղեկավարի ռուս երիտասարդ, բայց արդեն հայտնի դիրիժոր Անդրեյ Ռուբցովը: Իսկ նոյեմբերի 21-ին նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ կբացի Առնո Բաբաջանյանի անվան հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի աշնանային համերգաշրջանը:










