Յուրի Շևչուկը վախենում է Հայաստանում կորցնել իր վարտիքը

14:58 • 05.11.11

Հայտնի ռոք երաժիշտ Յուրի Շևչուկը հարցազրույց է տվել վորոնեժյան Vestipk կայքին, որի ընթացքում խոսել է իր նոր համերգային ծրագրի մասին։

Նշելով, որ «ԴԴՏ» խմբի հետ միասին ինքը պատրաստվում է համերգային շրջագայության մեկնել ԱՊՀ երկրներ, Յուրի Շևչուկն ասել է, թե համերգ չի տա Հայաստանում և Վրաստանում։

«Մենք ցանկանում ենք համերգային նոր ծրագրով հանդես գալ ԱՊՀ երկրներում և նախկին միութենական հանրապետություններում։ Սակայն Հայաստան և Վրաստան, որտեղ չկա համապատասխան սարքավորում, գնալը ձեռնտու չէ։ Հակառակ դեպքում, այնտեղից կվերադառնամ առանց վարտիքի»,– ասել է Շևչուկը՝ նշելով, թե Հայաստանում բնակչության թիվը կտրուկ նվազել է։

«Իմ կարծիքով՝ Հայաստանում մնացել է 1, իսկ Վրաստանում 2 միլիոն մարդ։ Բոլորը հեռացել եմ։ Ոչ ոք չկա, որի առջև հնարավոր լիներ ելույթ ունենալ։ Երիտասարդների թիվը նվազել է։ Չէ որ մենք այդ ծրագիրը տանում ենք Սանկտ Պետերբուրգից։ Չէ որ մենք այդ ծրագրում ներդրել ենք ոչ միայն հոգևորը, այլև՝ նյութականը։ Վստահեցնում եմ ձեզ՝ մենք աշխատանքային խիղճ ունենք։ Մենք իրոք զիլ ծրագիր են կազմել։ Ես հազվադեպ եմ պարծենում, բայց դա փաստ է։ Այդ պատճառով էլ ցանկանում ենք ինչ–որ ձևով ծածկել մեր ծախսերը…»։