Это называется трахнуть без предупреждения. Մակարևիչը նեղացել է իշխանություններից
Ճանաչված ռուս երաժիշտ Անդրեյ Մակարևիչը «Սնոբ» ամսագրի կայքում բացատրել է , թե ինչ է իրականում տեղի ունեցել նոյեմբերի 3-ին Կեմերովոյում Машина времени խմբի համերգի ժամանակ: Համերգից առաջ բեմ է բարձրացել մի մարդ ու հայտարարել, թե համերգն անցկացվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության ու Համառուսական ժողովրդական ճակատի աջակցությամբ:
Հայտարարությունը վրդովմունք է առաջացրել հանդիսատեսի շրջանում, ովքեր սուլել են և պահանջել վերադարձնել իրենց գումարները: Մակարևիչը վստահեցրել է, որ ինքը գաղափար անգամ չի ունեցել բեմին հայտնված երիտասարդի նենգ ծրագրերի մասին, և որ երիտասարդը խաբեությամբ է հայտնվել բեմում: Համերգից առաջ խմբին դիմել է Կեմերովոյի նահանգապետի ներկայացուցիչն ու ասել, որ ցանկանում է իշխանությունների անունից կոլեկտիվին պագևատրել պատվավոր շքանշաններով արվեստում ունեցած ներդրման համար:
Մակարևիչը համաձայնել է, սակայն պարգևները տալուց առաջ երիտասարդը հանկարծ սկսել է քարոզել «Եդինայա Ռոսիային»: «Это называется трахнуть без предупреждения»,- ասել է արտիստը:
Մակարևիչն իշխանություններից խնդրել է այսուհետև իրեն չպարգևատրել պատվավոր շքանշաններ չտալ, դուրս չգալ բեմ և իրենց հաշվին քարոզչություն անել:
Նշենք, որ Մակարևիչը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, որը բազմիցս արտահայտել է նաև իր երգերում, թեև ինքը պնդում է, որ ընդդիմադիր չէ:










