Ավրիլ Լավինին և ընկերոջը Հոլիվուդի հայտնի հյուրանոցում դաժանաբար ծեծել են
Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, ԱՊՀ տարածքում և ողջ աշխարհում հայտնի երգչուհի Ավրիլ Լավինին Լոս-Անջելեսում դաժանաբար ծեծել են:
Երգչուհու հաղորդած տեղեկությունների համաձայն՝ նրա տեսքը սարսափելի է, դեմքը կապտուկների մեջ, քիթը կոտրված, կան քերծվածքներ, կապտուկներ և արնազեղումներ: 27-ամյա Ավրիլը չի հստակեցրել, թե ինչ շարժառիթներով են 5 անծանոթները հարձակման ենթարկել իրեն և ընկերոջը:
Երգչուհին նշում է, որ հարձակվողներին դիմադրություն ցույց չի տվել: «Ես չեմ կռվում, քանի որ չեմ ընդունում ուժի կիրառումը: Բռնությունը ոչ մի լավ բանի չի տանում: Ինձ վրա անցյալ գիշեր չգիտեմ թե որտեղից հայտնված 5 հոգի հարձակվեցին», - ավելացրել է Ավրիլը «Թի-էմ-զի» ինտերնետ պարբերականին տված իր կարճ հաղորդագրության մեջ:
Երգչուհու 28-ամյա ընկեր` Բրոդի Ջենները հայտարարել է, որ ծեծկռտուքից իր դեմքին սպի է մնացել:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ - լույս կիրակի գիշերը հոլիվուդյան հայտնի «Ռուզվելտ» հյուրանոցում:










