Վախճանվել է ճանաչված կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը

16:07 • 08.11.11

Մոսկվայում 67 տարեկան հասակում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը, ասել է Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազանինը՝ միևնույն ժամանակ չնշելով նրա մահվան պատճառը։

Գեորգի Մովսեսյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 2-ին Խարկովում։ Վաղ տարիքում սկսել է նվագել ակորդեոն։ Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը։ Իր առաջին երգը գրել է 1965 թ.` «Дороги»։ Նրան ճանաչում են բերել «Мои года - мое богатство», «Береза», «Проводы любви» երգերը։ 2001 թվականին ստացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։