Արամեի համերգից առաջ Մարզահամերգայինի բեմի հետնամասը քանդվել է

10:14 • 09.11.11

Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում երեկ երգիչ Արամեի մենահամերգը սկսվել է մոտ երկու ժամ ուշացումով:

Ինչպես գրում է «Հրապարակը», այն պետք է սկսվեր ժամը 19-ին, սակայն սկսվել է ժամը համարյա 21-ին: Պատճառը, ինչպես պարզվել է, բեմի հետ է եղել կապված. բեմի հետնամասը քանդվել է:

Երգիչը բավական նյարդային է սկսել իր մենահամերգը` սկզբում ներողություն խնդրելով կատարվածի համար` ասել է, թե անպատասխանատու մարդկանց պատճառով է եղել:

Այնուհետև համերգը շարունակվել է նորմալ հունով: Եղել են հանդիսատեսներ, որ երկու ժամ չեն սպասել մինչև համերգը սկսվեր ու հեռացել են: