Արշիլ Գորկու կենսագրությունը լույս է տեսել թուրքերեն

17:14 • 09.11.11

Թուրքիայում «Արաս» հրատարակչատան կողմից թուրքերեն հրատարակվել է Նուրիցա Մաթոսյանի «Սև հրեշտակ, Արշիլ Գորկու կյանքը» գիրքը։ Այս մասին տեղեկացնում է «Ֆըրաթ» գործակալությունը։

Նուրիցա Մաթոսյանի «Սև հրեշտակ, Արշիլ Գորկու կյանքը» գիրքը մեծ ճանաչում է ստացել ամբողջ աշխարհում։ Գրքում ներկայացվում է աշխարհահռչակ հայազգի նկարիչ Արշիլ Գորգու կյանքն ու ստեղծագործությունը։