Հայտնի դարձավ «Օսկար» մրցանակաբաշխության պրոդյուսերի անունը

10:20 • 10.11.11

«Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության պրոդյուսերը կլինի Բրայան Գրեյզերը: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով ամերիկյան կինոակադեմիայի հայտարարությանը:

«Բրայան Գրեյզերը հայտնի կինեմատոգրաֆիստ է, ով իր 25 տարվա կարիերայի ընթացքում ստեղծել է մի շարք հայտի աշխատանքներ»,-նշվում է ամերիկյան կինոակադեմիայի հայտարարությունում:

Գրեյզերի ֆիլմերից մեկը` «Կատարյալ միտքը», 2002թ. Օսկարի է արժանացել «լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Գրեյզերը կփոխարինի Բրեթ Ռաթներին, ով հրաժարվել է «Օսկարի» մրցանակաբաշխության աշխատանքներից վերջերս ծագած սկանդալի պատճառով:

«Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում, 2012 թ. փետրվարի 26-ին: