Հայաստանի աղքատությունը` Լոնդոնի ցուցահանդեսում (լուսանկարներ)

16:57 • 11.11.11

«Խորհրդային Միության փլուզումը Արևելյան Եվրոպայի երկրներին ավելի լավ ապրելու հույս ներշնչեց: Չնայած դրան, այդ երկրների մի մասը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ»,- գրում է Huffington Post-ը` ներկայացնելով հաջորդ շաբաթ Լոնդոնի The Strand պատկերասրահում բացվող «Օքսֆամ» կազմակերպության լուսանկարների ցուցահանդեսը: «Հալոցքից հետո» խորագրով ցուցահանդեսին, ըստ պարբերականի, ներկայացվելու են այն զրկանքները, որ Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի ժողովուրդները կրում են Խորհրդային Միության փլուզումից երկու տասնամյակ անց:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 19-ը: