Կամերային թատրոնը հույս ունի հայտնվել «Աշխարհի թատրոնների» լավագույն եռյակում

11:57 • 11.11.11

Կամերային թատրոնը հոկտեմբերի Լոս Անջելեսում մասնակցել է «Աշխարհի թատրոններ» փառատոնին և շատ ջերմ ընդունելության արժանացել։

«Աշխարհի թատրոններ» փառատոնն անցկացվում է ամբողջ տարին և ընտրված ժյուրին տարեվերջին ընտրում է լավագույն եռյակին։ «Չեմ ուզում աչքով տալ,բայց մեծ հույսեր ունենք, որ ներգրավվենք այդ եռյակում, որովհետև շատ ջերմ ընդունելության արժանացանք»,– այսօր ասուլիսում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը՝ ընդգծելով, որ այդ մրցանակը կարևոր է այնքանով, որ ոչ միայն պատվոգիր են տալիս, այլև ֆինանասավորում թատրոնի հետագա ներկայացումները և մասնակցությունը փառատոներին։
Կամերային թատրոնին շնորհվել է նաև պատվոգիր Գլենդեյլի քաղաքապետի կողմից։ Նրանք ստացել են նաև բազմաթիվ նմանատիպ փառատոների մասնակցելու հրավերներ։

«Կամերային երաժշտության թատրոնից ընտրվել էր երեք իրարից շատ տարբեր ներկայացումներ՝«Իզեն» հոռետեսական դրաման, «Կառավարական համերգ» շոու կատարերագրությունը, «Ինչ տարբերություն, թե ում հետ» սրտաճմլիկ դրաման։ Այնպես որ մենք հնարավորություն ունեցանք ամբողջ ռեպերտուարով ներկայանալու»,– պատմեց դերասան Արշալույս Հարությունյանը։ Նա ավելացրեց նաև, որ երեք ներկայացումն էլ մեծ արձագանք գտան և տեղի հայ համայնքի և ամերիկացի հանդիսատեսի կողմից։