Ռաբիսը պետք է արգելել Ստալինյան բռնապետության օրինակով. Վահրամ Սահակյան

12:48 • 12.11.11

«Ես երբեք չեմ բողոքել ոչ մեկից ու միշտ ասել եմ` ով ինչի ընդունակ է, նրան էլ հասնում է։ Սակայն այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` եթե այսպես շարունակվի, երեք չորս տարի հետո մենք ընդհանրապես մշակույթ չենք ունենա՝ ոչ թատրոն, ոչ առավել ևս կինո։ Մշակույթը կդառնա հարսանիքների, կլուբների մակարդակի մի բան »,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող Վահրամ Սահակյանը։

Նա ընդգծեց, որ արդեն պատրաստ ունի մի քանի պիես, որոնք պակաս արժեքավոր չեն, քան «Խաթաբալադան» և Mea Culpa-ն, սակայն չի կարողանում դրանք բեմադրել, քանի որ դերասանները զբաղված են սերիալներով և հացի խնդիր լուծելու խնդիր ունեն։

«Եթե այսպես շարունակենք, մի քանի տարի հետո այս ազգը կվերանա։ Պետք է արգելել Ստալինյան բռնապետության օրինակով, պետք է ամեն ռաբիսություն ուղղակի արգելել։ Ասել սա է քո տեղը, վեր ընգի չշարժվես»,– ասաց նա։