Գարիկ Մարտիրոսյանի հայկական կարաոկեն КВН-ի հոբելյանական բեմին (տեսանյութ)

15:02 • 14.11.11

Օրերս Ուրախների և հնարամիտների ակումբը տոնեց իր 50-ամյակը:  Այս ընթացքում խաղն անցել է տարբեր փորձությունների միջով. կար ժամանակ, երբ այն դիտելու համար հեռուստացույցի մոտ հավաքվում էին ընտանիքներով, կար նաև այնպիսի ժամանակ, երբ խաղն արգելվեց, բայց այն միշտ էլ եղել է հեռուստատեսության և հատկապես հումորային ծրագրերի դարբնոց հատկապես ռուսական խորհրդային շոու բիզնեսում:

Խաղը սկսվել է նրանից, որ թիմերը միմյանց հարցեր տալով, մրցում էին սրամտության համար: Ով ավելի շատ ծիծաղելի պատասխաներ, նա էլ կհաղթեր:

Բեմում երգում էին, բանաստեղծություններ արտասանում, հորինում քառյակներ արդիական թեմաների վերաբերյալ: Սակայն հումորներ անել կուսակցությունների վերաբերյալ կամ ծաղրել գաղափարախոսությունները խստիվ արգելվում էր: Այդ ժամանակ КВН-ը ոչ թե ծիծաղելի էր, այլ հնարամիտ: Եթե խոսքերով չէին կարող բացատրել, ցուցադրում և ակնարկում էին իրենց տեսքով և շարժումներով:

Հոբելյանական հաղորդման ժամանակ բեմում էին խաղի ներկայիս աստղերը և անցյալ տարիների ամենահայտնի մասնակիցները, որոնց թվում էր, իհարկե, Գարիկ Մարտիրոսյանը և Միխայիլ Գալուստյանը:

Նա իր ելույթի ժամանակ երգել է հայկական կարաոկե, կատակել է «Սկոլկովոյի» հայկական խոհանոցի զարգացած ռեստորանի, «Ավտովազի» նոր մոդելի, կոռուպցիայի և մի շարք այլ հարցերի շուրջ:

Իր ելույթի վերջում նա նշել է, որ արդեն 50 տարի КВН-ը բարձրացնում է սուր թեմաներ և «գցում ոտքին»: