Հարություն Շատյանի ֆիլմը «Տերևաթափ» միջազգային կինոփառատոնում հատուկ մրցանակի է արժանացել

13:03 • 14.11.11

Բելառուսում ավարտվել է «Տերևաթափ» (Листопад) միջազգային կինոփառատոնը։ Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից, մոտ 40 երկրից ներկայացված գեղարվեսատական և փաստագրական ֆիլմերը կինոփառատոնի շրջանակում դիտելու հնարավորություն է ունեցել 30 000 հանդիսատես։  

Կինոփառատոնի շրջանակում մի շարք հատուկ մրցանակներ են հանձնվել, որոնց թվում է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության՝ «Կինոյի լեզու՝ փոխըմբռնման լեզու» մրցանակը (մրցանակը՝մեծ գլոբուս), որն այս տարի հանձնվել է  հայ երիտասարդ ռեժիսոր Հարություն Շատյանին։  Նրա ֆիլմը ՝ «Բեռնելով կյանքս» այն մասին է, թե երբեմն որքան դժվար է երիտասարդ լինելը։ Հարությունը պատմել է, որ ֆիլմում ցանկացել է ցույց տալ, թե տեղեկատվական  հասարակությունում որքան հաճախ երիտասարդներին չի բավականացանում ինֆորմացիան, ինչի հետևանքով էլ նրանք տարբեր խնդիրներ են ունենում։

«Մրցանակը Հայաստան է գնում արդեն երկրորդ անգամ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում փաստագրական ֆիլմի ավանդույթ կա, կան երիտասարդ ռեժիսորներ, որը հատկապես ուրախալի է»,–ասել է «Միր» ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Պերցովը։

«Լիստոպադի ոսկի» մրցանակին է արժանացել ռուս ռեժիսոր Բակուր Բակուրաձեի «Ոսրսորդը» ֆիլմը։ «Լիստոպադի արծաթ» մրցանակը հանձնվել է ռեժիսոր Միլչո Մանչևսկին (Մակեդոնիա)՝ նրա «Մայրերը» ֆիլմի համար։  Իսկ «Լիստոպադի բրոնզ» մրցանակին է արժանացել Էստոնիան ներկայացնող Քրիս Քրաուսի «Օրագրեր՝ Փոլլից» ֆիլմը։