«Մանկական Եվրատեսիլը» կվարեն Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը
Արդեն հայտնի են «Մանկական Եվրատեսիլ»-ի վարողների անունները՝ Գոհար Գասպարյան, Ավետ Բարսեղյան։ Հանրային հեռուստատեսությունը այս որոշումն ընդունել է երկար քննարկումներից հետո։
«Իհարկե, շատ էին թեկնածուները, բայց եվրոպացիների հետ բանակցություններում հաստատվեցին հենց այս անունները»,– ասաց հաղորդավար Արտակ Վարդանյանը՝ ավելացնելով, որ շատ գունեղ ու բացառիկ շոու է նախապատրաստվում։
«Համալիրը արդեն ստանում է այն գույներն ու շքեղ տեսքը, որով հույս ունենք զարմացնել եվրոպացիներին»,– իր հերթին ասաց Գոհար Գասպարյանը։










